Բացել գլխավոր ցանկը

Changes

Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր են, բայց ծովային կրիաները երբեմն նաև ձուկ են որսում։ Անուշահամ ջրերում ապրող կրիաները սնվում են մանր փափկամորթներով, ձկներով, երկկենցաղներով, հազվադեպ` բույսերով։ Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել։<br />
== Բազմացումը ==
Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող կրիաները ձվադրում են ցամաքում։ Դնում են 1-ից 400 ձու։ Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում։ Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն սկսում են անմիջապես ինքնուրույն կյանք վարել։ Սկզբնական շրջանում սրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է։ Հետաքրքիրն այն է, որ կրիաներն աճում են ողջ կյանքի ընթացքում։ Կրիաներն ապրում են շատ երկար, սակայն միշտ չէ, որ այդպես է։<br />
 
Կրիաներին, ոսկրային զրահի շնորհիվ, ոչ մի կենդանու հետ շփոթել չի լինի։ Սակայն միանման են ոչ բոլոր կրիաները։ Կրիաներ կան, որոնք ցամաքային են և ապրում են բացառապես ցամաքում, ուրիշներ էլ կան, որոնց կյանքը սերտորեն կապված է ջրի հետ։ Այդպիսի տեսակների մեջ էլ կան այնպիսինները, որոնք ապրում են անուշահամ ջրերում, կան` որ ծովերում։ Դրանցից շատերը հիանալի լողում են, ջրում արաաշարժ են ու ճարպիկ, չնայած ցամաքում ծանրաշարժ են ու դանդաղկոտ։ Կան շատ փոքրիկ կրիաներ, կան և [[փիղ|փղի]] չափ մեծերը, որոնց քաշը երբեմն հասնում է 400 կգ-ի։ Կրիաները տարածված են ամենուրեք, բացի [[Անտարկտիդա]]յից։ Այժմ հայտնի կրիաների 210 տեսակ։ Նրանցից յոթը հանդիպում է նախկին [[ՍՍՀՄ]]-ում, որոնցից երեքը` միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները` նաև [[Հայաստան]]ի տարածքում։ Կրիաները ջերմասեր կենդանիներ են։ Տարվա ցուրտ եղանակներին նրանք թմրած վիճակի մեջ են ընկնում և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել։
Անանուն մասնակից