Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 6 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
}}
[[Պատկեր:World.distribution.testudines.1.png|right|thumb|upright=1.4|Աշխարհում կրիաների տարածվածությունը:<br />Սեւ` ցամաքային եւ քաղցրահամ ջրերի կրիաների,<br />Կապույտ` ծովային կրիաների:]]
'''Կրիաներ''' ([[լատիներեն]]` Testudines) [[սողուններ]]ի դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ [[երկրագունդ]]ով մեկ։ Հայտնի է, որ կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ<ref name="Li-etal">{{Harvnb|Li|Wu|Rieppel|Wang|2008}}</ref> եւ հանդիսանում է սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան [[մողեսներ]]րի, [[օձ]]երի կամ [[կոկորդիլոս]]ների խմբերը։<br />
 
Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից` [[կատիլոզավր]]երից։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցիից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։
== Տեսքը և կազմվածքը ==
[[Պատկեր:London Zoo 00996.jpg|thumb|left|260px|Յուղաբլիթանման կրիան [[Լոնդոն]]ի կենդանաբանական այգում:]]<br />
 
 
Կրիաներին, ոսկրային զրահի շնորհիվ, ոչ մի կենդանու հետ շփոթել չի լինի։ Սակայն միանման են ոչ բոլոր կրիաները։ Կրիաներ կան, որոնք ցամաքային են և ապրում են բացառապես ցամաքում, ուրիշներ էլ կան, որոնց կյանքը սերտորեն կապված է ջրի հետ։ Այդպիսի տեսակների մեջ էլ կան այնպիսինները, որոնք ապրում են անուշահամ ջրերում, կան` որ ծովերում։ Դրանցից շատերը հիանալի լողում են, ջրում արաաշարժ են ու ճարպիկ, չնայած ցամաքում ծանրաշարժ են ու դանդաղկոտ։ Կան շատ փոքրիկ կրիաներ, կան և [[փիղ|փղի]] չափ մեծերը, որոնց քաշը երբեմն հասնում է 400 կգ-ի։ Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից` [[կատիլոզավր]]երից։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցիից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։ Կրիաները տարածված են ամենուրեք, բացի [[Անտարկտիդա]]յից։ Այժմ հայտնի կրիաների 210 տեսակ։ Նրանցից յոթը հանդիպում է նախկին [[ՍՍՀՄ]]-ում, որոնցից երեքը` միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները` նաև [[Հայաստան]]ի տարածքում։ Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր են, բայց ծովային կրիաները երբեմն նաև ձուկ են որսում։ Անուշահամ ջրերում ապրող կրիաները սնվում են մանր փափկամորթներով, ձկներով, երկկենցաղներով, հազվադեպ` բույսերով։ Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել։ Կրիաները ջերմասեր կենդանիներ են։ Տարվա ցուրտ եղանակներին նրանք թմրած վիճակի մեջ են ընկնում և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել։ Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող կրիաները ձվադրում են ցամաքում։ Դնում են 1-ից 400 ձու։ Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում։ Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն սկսում են անմիջապես ինքնուրույն կյանք վարել։ Սկզբնական շրջանում սրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է։ Հետաքրքիրն այն է, որ կրիաներն աճում են ողջ կյանքի ընթացքում։ Կրիաներն ապրում են շատ երկար, սակայն միշտ չէ, որ այդպես է։
[[Պատկեր:SmithTestudoSkeletonTagged.PNG|thumb|right|360px|Կրիայի կմախքը` 1 — գանգը; 2 — վզի ողներ; 3 — թիակներ; 4 — ուսոսկր; 5 — արմունկոսկր; 6 — բազկոսկր; 7 — մեծ մատ; 8 — միջնամատ; 9 — ճկույթ; 10 — մարմնի ողներ, 11 — պլաստրոն; 12 — կոնք; 13 — պոչի ողներ; 14 — փոքր ազդրոսկր; 15 — մեծ ազդոսկր]]
 
Անանուն մասնակից