«Կրիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Զրահի ձեւը թույլ է տալիս պարզելու, թե ինչպիսի կյանք է վարում կրիան: Կրիաներից շատերն ունեն մեծ, գմբեթանման զրահ, ինչը դժվարացնում է, որ գիշատիչները կարողանան այն ջարդեն իրենց երախի մեջ: Մի քանի բացառություններից մեկն Աֆրիկյան բլիթանման կրիան է, որի զրահն ունի տափակ ձեւ, ինչը թույլ է տալիս, որ նա կարողանա թաքնվի ծայռերի ծերպերում: Ջրային կրիաներից շատերը նույնպես ունեն տափակ, շրջհոսելի զրահներ, ինչը լողալիս նվազեցնում է ջրի դիմադրությունը:<br />
 
Կրիաների զրահների գույները լինում են տարբեր գույների: Սովորաբար, դրանք լինում են դարչնագույն, սեւ կամ [[ձիթենի|ձիթենու]] կանաչ գույների: Որոշ դեպքերում զրահը ունենում է կարմիր, նարնջագույն, դեղին կամ մոխրագույն երանգներ: Զրահները հաճախ են զարդարված լինում բծերով, գծերով եւ անկանոն բշտիկներով:<br />
Առանձին ուշադրության են արժանի կրիայի զրահի մեջքի մասի նախշերը, որոնք բազմազան են եւ տարբեր տեսակների մոտ` տարբեր:<br />
=== Չափսերը ===
Ներկայումս ապրող կրիաներից ամենախոշորը մաշկակեղեւ ծովային կրիան է, որի զրահը հասնում է երկու մետր երկարության, իսկ քաշը կարող է հասնել ավելի քան 900 կիլոգրամի: Քաղցրահամ ջրերի կրիաները հիմնականում ավելի փոքր են, սակայն հանդիպում են խոշոր նմուշներ, ինչպես, օրինակ, ասիական փափկազրահ կրիան:<br />
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կրիաներ» էջից