«Օվկիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (10), |right → |աջից (4), |left → |ձախից (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Այլ|Օվկիանոս (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Clouds over the Atlantic Ocean.jpg|thumbմինի|275px|Ամպերը [[Ատլանտյան օվկիանոս]]ի վրա:]]
[[Պատկեր:Waves on Ocean Coast.jpg|thumbմինի|275px|[[Ալիքներ]] օվկիանոսի [[ափ]]ին:]]
[[Պատկեր:The Ocean - a driving force for Weather and Climate.ogv|thumbմինի|275px|Օվկիանոսը եղանակի և կլիմայի ձևավորման ուժ:]]
[[Պատկեր:World ocean map.gif|rightաջից|thumbմինի|275px|Աշխարհի օվկիանոսային ջրերը ցուցադրող անիմացիոն պատկեր։ Երկրագունդը պարուրող ջրի անընդհատ զանգվածը՝ [[Համաշխարհային Օվկիանոս]]ը, բաժանված է մի քանի հիմնական տարածքների։ Հինգ օվկիանոսային բաժանումներն են. [[Խաղաղ Օվկիանոս|Խաղաղ]], [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]], [[Հնդկական Օվկիանոս|Հնդկական]], [[Սառուցյալ Օվկիանոս|Սառուցյալ]] և [[Հարավային Օվկիանոս|Հարավային]]։ Վերջին երկուսը երբեմն ընդգրկվուն են նախորդ երեքի մեջ։]]
 
'''Օվկիանոս''' ([[հունարեն]]՝ Ωκεανός, ''[[Օկեանուս]]''), [[ծովաջուր|աղի ջրի]] ահռելի զանգված, [[ջրոլորտի]] հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով՝ [[Համաշխարհային օվկիանոս|ջրային անընդհատ զանգված]]ով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր [[ծով]]երի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3,5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3,1% և 3,8%–ի միջև։
Տող 42.
 
=== Գոտիներ և խորություններ ===
[[Պատկեր:Oceanic divisions.svg|400px|thumbմինի|Հիմնական օվկիանոսային բաժանումները]]
Օվկիանոսագետները բաժանում են օվկիանոսը մի քանի [[Օվկիանոսային գետի|գոտիների]] կախված ֆիզիկական և կենսաբանական պայմաններից։ [[Պելագիկ գոտի]]ն ներառում է բոլոր բաց օվկիանոսային տարածքները, և կարող է բաժանվել իր հերթին ըստ խորության և լույսի թափանցման։ [[Ֆոտիկ գոտի]]ն ընկած է օվկիանոսի մակերևույթից մինչև 200 մետր խորությամբ տարածքը։ Այս գոտում այն տարածքն է, որտեղ կարող է տեղի ունենալ ֆոտոսինթեզ, և հետևաբար այն ունի ամենամեծ [[կենսաբազմազանություն]]ը։ Քանի որ բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ, այս մակարդակից ներքև գտնվող կյանքի տեսակները ստիպված են սնվել կամ վերևից սուզվող նյութերով (տես [[ծավային ձյուն]]), կամ գտնել այլ էներգիայի աղբյուրներ, [[հիդրոթերմալ գազանցք]]ները այսպիսի էներգիայի հիմնական աղբյուրներն են [[Ափոթիկ գոտի|ափոթիկ գոտում]] (խորությունը 200 մետրից ներքև)։ Ֆոտիկ գոտու պելագիկ մասը անվանում են [[էպիպելագիկ]]։ Ափոթիկ գոտու պելագիկ մասը կարող է բաժանվել շրջանների, որոնք ուղղահայաց իրար վրա են դասավորված ըստ ջերմաստիճանի։
[[Մեզոպելագիկ]]ը ամենավերին շրջանն է։ Նրա ներքևի սահմանն է հանդիսանում [[ջերմային թռիչք]]ի շերտը 12°C ջերմաստիճանով, որը արևադարձային գոտիներում սովորաբար ընկած է 700-1000 մ խորության վրա։ Հաջորդը [[բաթիպելագիկ]] շրջանն է` 10-4°C միջակայքում, խորությունը սովորաբար լինում է 700-1000 մ։ [[Աբիսալ դաշտ]]ի վերևում է գտնվում [[Աբիսալ գոտի|Աբիսալպելագիկ]] շրջանը, որի ներքևի սահմանը ընկած է 6000 մ խորության վրա։ Վերջին շրջանը պարունակում է խորը իջվածքներ, և անվանվում է [[հադալ գոտի|հադալպելագիկ]] շրջան։ Այն տարածվում է 6000-11000 մ միջակայքում և հանդիսանում է օվկիանոսի ամենախոր գոտին։
Տող 51.
 
=== [[Օվկիանոսի հետազոտություններ|Հետազոտություններ]] ===
[[Պատկեր:Ocean gravity map.gif|rightաջից|thumbմինի|350px|Մեծ ստորջրյա ձևավորումների քարտեզ (1995)]]
 
Նավերով ճանապարհորդությունները օվկիանոսի վրայով սկսվել են նախապատմական ժամանակներում, իսկ ստորջրյա ճանապարհորդությունները և հետազոտությունները հնարավոր են դարձել միայն համեմատաբար վերջերս։
Տող 60.
 
=== Կլիման ===
[[Պատկեր:Thermohaline Circulation 2.png|thumbմինի|200px|leftձախից|Համընդհանուր ջերմային շրջանառության քարտեզ: Կապույտով նշված են խորքային ջրերի հոսանքները, իսկ կարմիրով՝ մակերևութային հոսանքները]]
[[Օվկիանոսային հոսքեր]]ը մեծապես ազդում են Երկրի [[կլիմա]]յի վրա փոխանցելով ջերմությունը արևադարձային գոտուց բևեռային շրջաններ, և տեղափոխում են ջերմ կամ սառը օդը և տեղումները ափամերձ շրջաններ, որտեղ քամիները կարող դրնաք հասցնել ցամաքի ներքին մասերը։ Մակերևութային ջերմությունը և քաղցրահամ ջրերի հոսքերը ստեղծում են գլոբալ [[խտության գրադիենտ]], որը և կառավարում է օվկիանոսի լայնածավալ շրջանառության ջերմային մասը։ Այն կարևոր դեր ունի բևեռային շրջաններին ջերմության մատակարարման մեջ, և հետևաբար ծովային սառույցի կարգավորման մեջ։ [[Ջերմային շրջանառություն|Ջերմային շրջանառության]] փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն Երկրի ռադիացիոն հավասարակշռության վրա։ Քանի որ, ջերմային շրջանառությունը կարգավորում է այն արագությունը, որով որ խորքային ջրերը հասնում են մակերևույթին, այն կարող է մեծապես ազդել նաև մթնոլորտում ածխաթթվի պարունակության վրա։
 
Տող 95.
== Արտերկրային օվկիանոսներ ==
{{տես նաև|Արտերկրային հեղուկ ջուր}}
[[Պատկեր:Եվրոպայի ներքին կառուցվածք.png|thumbմինի|rightաջից|Պատկերված են [[Եվրոպա (արբանյակ)|Եվրոպայի]] ներքին կառուցվածքի երկու տարբերակներ, որոնցից մեկով ենթադրվում է հսկայական անդրմակերևութային ջրի օվկիանոսի գոյությունը։ Նման մոդելներ են առաջարկվել [[Արեգակնային համակարգ]]ի այլ արտերկրային մարմինների համար։]]
Այս պահին [[Երկիր]]ը միակ հայտնի [[մոլորակ]]ն է և միակը [[Արեգակնային համակարգ]]ում, որն ունի մեծ կայուն հեղուկ ջրի մարմիններ իր մակերևույթի վրա։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ մյուս երկնային մարմինները նույնպես կարող են ունենալ մեծ օվկիանոսներ։
 
Տող 126.
 
=== Գաճաճ մոլորակներ և տրանսնեպտունային մարմիններ ===
[[Պատկեր:Սերեսի ներքին կառուցվածքը.png|leftձախից|thumbմինի|Պատկերը ցույց է տալիս [[Սերես]]ի հնարավոր ներքին կառուցվածքը]]
Ըստ առկա տվյալների [[Սերես]]ի ընդերքում ժայռային միջուկը շրջապատված է սառույցից կազմված մանտիայով և հնարավոր է, որ ունի հեղուկ ջրի օվկիանոս իր մակերևույթի տակ<ref>{{cite journal|last=ՄակԿորդ|first=Թոմաս Բ.| title=Սերես. Էվոլյուցիան և այժմյան վիճակը|journal=Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր|volume=110|issue=E5|page=E05009|year=2005|doi=10.1029/2004JE002244| bibcode=2005JGRE..11005009M}}</ref><ref>{{cite journal|last=Կաստիլո-Ռոջես|first=Ջ. Ս.|coauthors=ՄակԿորդ, Թ. Բ.; և Դևիս, Ա. Գ|title=Սերես. Էվոլյուցիան և այժմյան վիճակը|journal=Լուսնային և մոլորակայնի գիտություն|volume=XXXVIII|pages=2006–2007 |year=2007 |url= http://www.lpi.usra.edu/meetings/lpsc2007/pdf/2006.pdf|format=PDF|accessdate=2009-06-25}}</ref>։
 
Տող 132.
 
=== Արեգակնային համակարգից դուրս ===
[[Պատկեր:UpsilonAndromedae D moons.jpg|thumbմինի|rightաջից|Ենթադրյալ պատկեր, որտեղ պատկերված է խոշոր [[արտերկրային արբանյակ]] մակերևութային հեղուկ օվկիանոսով]]
Արեգակնային համակարգից դուրս գտնվող որոշ մոլորակները և բնական արբանյակները կարող են ունենալ օվկիանոսներ, մինչև իսկ հնարավոր է, որ դրանք լինեն ջրային օվկիանոսներ, ինչպես դա Երկրի վրա է։ Դրանք երկրանման մոլորակներ են, որոնք գտնվում են [[բնակելի գոտի|բնակելի գոտում]] կամ ինչպես դա անվանվում է «Հեղուկ ջրի գոտում»։ Սակայն դրանց վրա օվկիանոսների գոյության վերջնական ճշգրտումը չափազանց դժվար է և ոչ հավաստի, նույնիսկ սպեկտրային ուսումնասիրությունների օգտագործմամբ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օվկիանոս» էջից