«Քրոմոսոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։ (3), դ: → դ։, ը: → ը։ (9), ի: → ի։, լ: → լ։ (2), ծ: → ծ։, կ: → կ։ (3), մ: → մ։ (2), ն: → ն։ (9), շ: → շ։, չ: → չ։, վ: → oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ clean up, replaced: |thumb → |մինի (5), |right → |աջից (5), |left → |ձախից (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Number-chromosome.jpg|200px|rightաջից|upright=1.5|Քրոմոսոմ]]
 
'''Քրոմոսոմները''' կորիզի գլխավոր բաղադրիչներն են, որոնք լավ են երևում բջջի բաժանման ժամանակ, և որոնց հիմնական ֆունկցիան [[ԴՆԹ]]-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ։<ref name="ReferenceA">Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 112-115</ref>
Տող 8.
 
==Կառուցվածքը==
[[Պատկեր:HumanChromosomesChromomycinA3.jpg|thumbմինի|250px|rightաջից|Մարդու քրոմոսոմները մետաֆազի ընթացքում]]
 
Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող [[բջիջ]]ներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից՝ [[հունարեն]] նեմա-թել, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։
Տող 28.
Բոլոր տեսակային և անհատական ժառանգական հատկությունների, հատկանիշների զարգացմանը և ձևավորմանը անհրաժեշտ գեների լրիվ հավաքը ներկայացված է միայն քրոմոսոմների լրիվ հավաքում։ Կարևոր պրոցեսը, որը տեղի է ունենում միայն ինտերֆազում, [[ԴՆԹ]]-ի սինթեզն է, որի հետևանքով յուրաքանչյուր քրոմոսոմ կրկնապատկվում է։ Սինթեզի հիմքում ընկած է [[ԴՆԹ]]-ի մոլեկուլի կրկնապատկվելու եզակի ընդունակությունը։
 
[[Պատկեր:Chromosome.png|thumbմինի|200px|rightաջից|Քրոմոսոմի կառուցվածքը միտոզի ուշ [[պրոֆազ]]—[[մետաֆազում]]. 1—քրոմատիդ; 2—ցենտրոմեր; 3—կարճ թև; 4—երկար թև.]]
 
Սեղմվածքը քրոմոսոմը բաժանում է երկու հավասար կամ անհավասար թևերի։ Ցենտրոմերը բջջի բաժանման ժամանակ կատարում է իլիկի թելիկների ամրացման ֆունկցիա։ [[Կորիզակ]]ային քրոմոսոմներն ունեն նաև երկրորդային սեղմվածք, որտեղ ձևավորված է [[կորիզակ]]ը: Մասնագիտացված բջիջներում քրոմոսոմները միաքրոմատիդային են, իսկ բաժանվողներում՝ երկքրոմատիդային։ Մարմնական բջիջներում քրոմոսոմների թիվը 2n է, իսկ սեռականում՝ n։
Տող 62.
 
Յուրաքանչյուր տեսակ ունի քրոմոսոմների այնպիսի կառուցվածք, ձև, առաջնային սեղմվածքի տեղադրություն, ինչպիսին ունի նախորդ սերունդը։ Այս հատկությունը կոչվում է քրոմոսոմների անընդհատականության կանոն։<ref name="ReferenceA"/><ref name="ReferenceB">Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 54-56</ref><ref name="ReferenceC">Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 24-25</ref>
[[Պատկեր:PLoSBiol3.5.Fig1bNucleus46Chromosomes.jpg|leftձախից|250px]]
 
==Բաղադրությունը==
Տող 274.
==Սեռական քրոմոսոմներ==
Սեռական [[բջիջ]]ները պարունակում են քրոմոսոմների հապլոիդ հավաք, այսինքն՝ այն կազմում է մարմնի [[բջիջ]]ների քրոմոսոմների քանակի կեսը։ Էգի և արուի մարմնի բջիջների համեմատական ուսումնասիրությունը բացահայտել է նրանց քրոմոսոմների հավաքների ոչ լրիվ միատեսակություն։ Տարբերությունը միայն քրոմոսոմների մեկ զույգում է. նրանք կրում են '''սեռական քրոմոսոմներ'''՝ հետերոքրոմոսոմներ անունը։ Էգի և արուի մյուս քրոմոսոմների զույգերը իրենց կառուցվածքով նույնն են և կոչվում են աուտոսոմներ։
[[Պատկեր:NHGRI human male karyotype.png|thumbմինի|rightաջից| Տղամարդու կարիոտիպը]]
[[Պատկեր:Mapa genético o cariograma.jpeg|thumbմինի|rightաջից| Կնոջ կարիոտիպը]]
 
Մարդու սեռական [[բջիջ]]ներում քրոմոսոմների հապլոիդ հավաքը 23 է, իսկ մարմնի [[բջիջ]]ներում դիպլոիդը՝ 46։
Տող 282.
 
==Քրոմոսոմային մուտացիաներ==
[[Պատկեր:Single Chromosome Mutations.png|thumbմինի|leftձախից|Քրոմոսոմային երեք մուտացիաներ; ջնջում (1), կրկնապատկում (2) և ներխուժում (3).]]
Այս մուտացիաների հիմքում ընկած է քրոմոսոմների կառուցվածքի փոփոխությունը։ Այսպես, երբեմն քրոմոսոմի մասը պակասում է, իսկ երբեմն էլ այն շրջվում է 180 աստիճան անկյան տակ։ Բացի այդ, որոշ դեպքերում քրոմոսոմի մի մասը պոկվում և միանում է մեկ այլ՝ ոչ հոմոլոգ քրոմոսոմին, որից առաջանում է [[գեն]]երի նոր համակցություն։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քրոմոսոմ» էջից