«Արգոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
{{Նշան|Ar}}
 
'''Արգոն''', քիմիական տարր է, որի նշանն է ''Ar'', ատոմային թիվը՝ 18։<br />
(Argon, <հուն․ άργός, — անգործունյա), Аг, տարրերի պարբերական համակարգի VIII խմբի քիմ․ տարր։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 18, ատոմական զանգվածը՝ 39,948։ Ա․ р տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 3s<sup>2</sup>3p<sup>6</sup>։ Բնական Ա․ բաղկացած է <sup>36</sup>Ar (0,337%), 38Ar(0,063%) և <sup>40</sup>Ar (99,600%) կայուն իզոտոպներից։ Արհեստական ռադիոակտիվ յոթ իզոտոպներից ամենակայունը <sup>39</sup>Ar է (T<sub>1/2</sub> =
= 265 տարի)։ Բնության մեջ հանդիպում է միայն ազատ վիճակում։ Իներտ գազերից ամենատարածվածն է, կազմում է օդի ծավալի 0,933%-ը (1,6*10<sup>13</sup> տ), Ա․ են պարունակում նաև երկրի կեղևը՝ 1,65*10<sup>11</sup> տ, ջուրը՝ 7,52*10<sup>11</sup> տ:<br />
<sup>40</sup>Ar իզոտոպը մշտապես հանդիպում է կալիում պարունակող միներալներում․ այն <sup>40</sup>K-ի ռադիոակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում <sup>40</sup>Аг-ի բարձր տոկոսը մթնոլորտում։ Ա․ առաջին անգամ անջատվել է մթնոլորտային ազոտից (Ջ․ Ռելե, Ու․ Ռամզայ,1894)։<br />
Սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, խտությունը՝ 1,7839 կգ/մ<sup>3</sup> (0° C-ում, 101325 կգ/մ<sup>2</sup> ճնշման տակ), հալման ջերմաստիճանը՝ —189,3°С, եռմանը՝ —185,9° С։ Մոլեկուլը բաղկացած է մեկ ատոմից։ Լուծվում է ջրում (1 լ-ում՝ 51,9 սմ<sup>3</sup>), ավելի լավ՝ օր գանական լուծիչներում, մետաղներում գործնականորեն չի լուծվում։ Ա-ի իոնացման էներգիան (Ar°—>Ar<sup>+1</sup>) մեծ է (15,755 էվ)։ էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի և քիմիապես պասսիվ է։ Որոշ նյութերի հետ դոնոր-ակցեպտորային կապի հաշվին առաջացնում է կոմպլեքսային միացություններ՝ Ar*n(R=H<sub>2</sub>0,С<sub>6</sub>Н<sub>5</sub>ОН, СН<sub>3</sub>С<sub>5</sub>Н<sub>6</sub> են)։ Ավելի լավ է ուսումնասիրված հիդրատը՝ Аr*6Н<sub>2</sub>0, սինթեզել է Պ․Վիյարը 1896-ին՝ ջուրը բյուրեղացնելով Ա-ի մթնոլորտում (150 մթն ճնշման տակ)։ Արդյունաբերության մեջ Ա․ ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումից։ Մյուս իներտ գազերից բաժանում են գազաքրոմատոգրաֆիական եղանակով։ Ա․ լայնորեն կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմ․ և մետալուրգիական պրոցեսներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման, կիսահաղորդչային միաբյուրեղների աճեցման ժամանակ, լուսատեխնիկայում՝ շիկացման և ֆլուորեսցենտային լամպերի պատրաստման (արգոնային խողովակները տալիս են կապտաերկնագույն լույս, օգտագործվում են լուսային ազդասարքերում) համար և գիտական հետազոտություններում։ Երկնաքարում և միներալներում պարունակվող <sup>40</sup>Ar-ի և <sup>40</sup>K-ի քանակների հարաբերությամբ որոշում են նրանց տարիքը։ ''Վ.Թառայան''<br />
 
* [[Պարբերական աղյուսակ]]
Տող 10 ⟶ 14՝
[[Կատեգորիա:Տարրեր]]
 
{{ՀՍՀ}}
 
{{Chem-stub}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արգոն» էջից