«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: |thumb → |մինի (2), |right → |աջից oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: |thumb → |մինի (2), |right → |աջից oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:BardasSklerosEmperor.jpg|thumbմինի|300px|<!--Провозглашение Варды Склира императором-->]]
[[Պատկեր:Clash between the armies of Bardas Skleros and Bardas Phokas.jpg|thumbմինի|rightաջից|<!-- Clash between the armies of Bardas Skleros and Bardas Phokas -->]]
'''Վարդաս Սկլերոս''' (նաև` '''Վարդ Սկլերոս''', ծն. թ. անհայտ - [[991]]), բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, հայտնի է Բյուզանդական կայսր [[Բարսեղ Բ]] դեմ 976-979թթ. բարձրացրած ապստամբությամբ։ Նրա ամստամբությունը տեղի է ունեցել [[Բյուզանդիա]]յի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց։ Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում [[976]] թվականին հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից կայսր հռչակվում։ Բյուզանդական պատմիչ [[Սկիլիցես]]ի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից։ Սկլերոսը տիրանում է Խարբերդին, դաշինք կնքում [[Ամիդ]] և [[Մարտիրոպոլիս]] քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կ.Պոլիս։ Սկլրոսի կողմն է անցնում Բյուղանդիայի բանակում ծառայող հայազգի զորվավար [[Սահակ-Վահրամ]]ը։ Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ իրենց է միանում Անտիոքի դուքս Վուրցիսը՝ հայերից բաղյկացած իր զորքով։ Սկլերոսի կողմն է անցնում ն ույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի [[Միքայել Քուրդիկ]]ը և [[Ռոմանոս Տարոնացի]]ն։ Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ [[Վարդաս Փոկաս]]ը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում [[979]] թվականօն Ալիս գետի ափին գտնվող Պանգալիա վայրում։ Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ։ [[987]] թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա։ Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է։ [[988]] թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին։ Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կուրացվում է և ուղարկվում է աքսոր [[Ադրիանապոլիս]]։ Մահանում է [[991]] թվականին։
 
1 105 242

edits