«Վահան (զինատեսակ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: |thumb → |մինի (4) oգտվելով ԱՎԲ
(clean up, replaced: : → ։ (17) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: |thumb → |մինի (4) oգտվելով ԱՎԲ)
{{այլ|Վահան (այլ կիրառումներ)}}
 
[[Պատկեր:ShieldSarduri02.jpg|thumbմինի|150px|[[Ուրարտու|Ուրարտական]] արքա [[Սարդուրի Բ]]- ի բրոնզե վահանը ]]
 
'''Վահան''', կտրող, հարվածող կամ խոցող սառը զենքերից պաշտպանվելու հնագույն զինատեսակ է։ Մարտիկը կրել է սովորաբար ձախ ձեռքին (ներսի կողմից հարմարեցված կաշվե, փայտե կամ մետաղե հատուկ բռնակի միջոցով), իսկ աջ ձեռքով գործադրել հարձակողական զենքը։
 
== Ձևերը ==
[[Պատկեր:Pajzs ötrozettás.jpg|thumbմինի|150px|Կլոր վահան]]
Տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում են տարբեր ձևերի (կլոր, ձվածիր, եռանկյուն, ուղղանկյուն, բազմանկյուն և այլն) ու չափսերի վահաններ։ Հնագույն վահանները պատրաստել են փայտից կամ հյուսել ծառի դալար ճյուղերից, դիմացկուն դարցնելու համար պատել են կաշվով, ավելի ուշ նաև մետաղյա թիթեղներով։ Մ.թ.ա. II հազարամյակում [[Միջագետք]]ի երկրներում և [[Հայկական լեռնաշխարհ]]ում տարածում են գտել նաև [[բրոնզ]]ե վահաններ։ [[Ուրարտու|Ուրարտական]] զորաբանակում կաշեպատ ու թիթեղապատ վահաններից բացի օգտագործվել են բրոնզե շրջանաձև վահաններ։ Ուրարտական արքաների բրոնզե վահանները, որոնք ունեն 0,7 մ - 1 մ տրամագիծ, արտաքին կողմից դրվագված ենկենդանիների (առյուծ, ցուլ) [[բարցրաքանդակ]] պատկերներով, սեպաձև արձանագրություններով (հիմնականում կրողի անունը)։ Դրանք ներսի կողմից ունեն մեկ մեծ և երկու փոքր բռնակ, մեծը՝ բռնելու, փոքրերը՝ կաշեփոկերով բազկին ամրացնելու համար։
 
 
== Օգտագործումը ==
[[Պատկեր:Police officer in riot gear.jpg|thumbմինի|150px|Թափանցիկ վահանով զինված ոստիկան]]
Վահանը բացի պաշտպանական համարվել է զինվորի պատվի և հաղթանակի խորհրդանիշը։ Հնում զինվորները երդվել են վահանի վրա։ Վիրավոր կամ զոհված մարտիկին տարել են վահանի վրա։ Մարտի ժամանակ վահանի կորուստը համարվել է անպատվություն։ Ասպետի վահանին դիպչելը նշանակում էր մենամարտի հրավեր, մարտում զոհված ասպետի դին ծածկել են վահանով։ Այժմ շատ երկրների ոստիկաններ ցուցարարների դեմ դուրս գալուց օգտագործում են պոլիկարբոնատե կամ թիթեղյա վահաններ։
 
== Վահանը զինանշաններում ==
[[Պատկեր:Formes des Blasons Ecus Coats of Arms.svg|thumbմինի|200px|Վահանը զինանշաններում]]
 
Դասական կամ ավանդական վահաններ.
1 105 242

edits