«Ռամայանա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (3), |right → |աջից oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Rama and Hanuman fighting Ravana, an album painting on paper, c1820.jpg|thumbմինի|250px|Ռամայի և Ռավանայի մենամարտը։]]
 
'''Ռամայանա''' (սանսկրիտ՝ Rāmāyaṇa, թարգմ․ «Ռամայի ճանապարհորդությունը»), հին հնդկական [[պոեմ]]-[[էպոս]]։ Այն հին հնդկական գրականության երկու մեծ պոեմներից մեկն է։ Մյուս մեծ պոեմը «[[Մահաբհարաթա]]ն» է։ «Ռամայանան» պատմում է արքայորդի [[Ռամա]]յի անհաջողությունների և հերոսությունների մասին։ Պոեմում հավաքաված և մշակված են հնադարյան ասքերը, որոնցում ժողովուրդն արտահայտել է իր պատկերացումները մարդու լավագույն հատկությունների մասին։
Տող 5.
«Ռամայանան» բաղկացած է 24 000 բանաստեղծություններից (480 002 բառ - այսինքն «Մահաբհարաթայի» մոտ մեկ քառորդ մասը, որը չորս անգամ ավելի մեծ է, քան [[Հոմերոս]]ի «[[Իլիական]]ը»)։<ref>Romesh Dutt, «Epilogue by the Translator», ''Ramayana, The Epic of Rama, Prince of India,'' London, J.M. Dent 2nd ed., (1902) p. 183. Dutt cites Ramayana, Book VII, «Uttra-Kinda».</ref>
 
[[Պատկեր:Rama preparing Lanka siege.jpg|thumbմինի|250px|rightաջից|19-րդ դարի նկար, որը պատկերում է Ռամայի Ռավանայի դեմ կռվի գնալու պատրաստությունները։]]
 
== «Ռամայական» պոեմի բովանդակությունը<ref>Ֆ․ Պ․ Կորովկին «Հին աշխարհի պատմություն», 1989, «Լույս» հրատարակչություն</ref> ==
Տող 12.
Մի օր, երբ տղամարդիկ տանը չէին, խրճիթ է մտնում դևերի կատաղի թագավոր Ռավանան, որն ուներ 20 հզոր բազուկ և 10 խորամանկ գլուխ։ Տեսնելով, որ չի ստացվում Սիտային համոզել գալ իր թագավորությունը, նա բռնությամբ իր ոսկե կառքով առևանգում է Սիտային։ Լսելով Սիտայի ճիչը, հզոր շահենը անհավասար մարտի է բռնվում, ջարդում է կառքը, բայց ինքն էլ ընկնում է մարտում։ Թագավորը Սիտային տանում է իր թագավորությունը՝ Լանկա կղզին։
 
[[Պատկեր:An Ramlila Actor In The Role of Ravana.jpg|thumbմինի|Դևերի թագավոր Ռավանայի պատկերումը թատրոնում]]
 
Ռաման ընկնում է հուսահատության մեջ։ Մեռնող շահենից իմանալով Սիտայի տեղը, եղբայրները որոշում են նրան ազատել։ Նրանց օգնության են գալիս կապիկների ու արջերի խմբերը՝ գիտակցելով, որ Ռաման պայքարում է արդար գործի համար։ Մի քանի օրվա ընթացքում կապիկները ծառերի բներից ու ժայռաբեկորներից կառուցում են վիթխարի կամուրջ և մտնում Լանկա կղզին։ Զորքերի առջևից գնում էին Ռաման ու նրա եղբայրը։ Բռնկվում է երկարատև ու արյունահեղ կռիվ դևերի հետ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռամայանա» էջից