«Ջրհոս (համաստեղություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ →‎Տեսքը երկնքում: clean up, replaced: |thumb → |մինի, |left → |ձախից oգտվելով ԱՎԲ
Տող 30.
Ջրհոսի պայծառ աստղերը α-ն (2,93<sup>m</sup>) և β-ն (2,87<sup>m</sup>) են։ Մնացած աստղերը (թվով 20) 3,3<sup>m</sup>-ից մինչև 4,5<sup>m</sup> մեծության են, այնպես որ միայն պարզ և մթին գիշերներին է հաջողվում անզեն աչքով տեսնել սափորը ձեռքին վազող մարդու գծապատկերը։ Ի հակադրություն պայծատ աստղերի բացակայության, Ջրհոսը բավականին մեծ տարածք է զբաղեցնում՝ մոտ 980 քառակուսի աստիճան<ref>[http://en.wikipedia.org/wiki/List_of_constellations_by_area Համաստեղություններն ըստ իրենց զբաղեցրած տարածությունների]</ref>։
 
[[Պատկեր:AquariusCC.jpg|thumbմինի|leftձախից|256px|Ջրհոսն անզեն աչքով դիտելիս [http://www.allthesky.com/constellations/aquarius.html AlltheSky.com]]]
 
Համաստեղությունը ճիշտ գտնելու համար պետք է օգտվել [[Պեգաս]]ի Մեծ Քառակուսուց։ Վերջինիս α And և β Peg աստղերով ներքև տարված անկյունագծի շարունակությունն անցնում է ճիշտ Ջրհոսի գլխի վրայով։ Իսկ եթե Մեծ Քառակուսու աջ կողմը (β և α Peg) շարունակենք նորից դեպի ներքև (հարավ), ապա այն կանցնի սափորի և ջրի շիթի վրայով։ Այնպես որ Մեծ Քառակուսուց «օգնության եկած» այս երկու ուղիղները հրաշալի ուղեցույց են, որոնցով կազմված անկյան մեջ համարյա ամբողջովին (բացի ետ դրած ոտքից) գտնվում է պատանի Ջրհոսը։ Ավելացնենք նաև, որ սափորից թափվող ջրի շիթը ողողում է Ֆոմալհաուտին (Հարավային Ձկան α-ն)՝ «խոնավ տիրույթի»<ref>Այսպես է կոչվում Հարավային Ձուկ, Կետ, Ձկներ, Էրիդանոս, Ջրհոս համաստեղություններն ընդգրկող տիրույթը, քանի որ թվարկված բոլոր համաստեղություններն անմիջականորեն կապ ունեն ջրի հետ:</ref> միակ պայծառ աստղին։