«Ջալալ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → , → (16), → (53) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (3), |right → |աջից, |left → |ձախից (2) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
==Ընտանիք==
 
[[Պատկեր:Gandzasar-inscription5.jpg|thumbմինի|leftձախից|150px|Հասան-Ջալալի արձանագրությունը հին հայերեն լեզվով, Գանձասար, 1238 թ.]]
Հասան-Ջալալը [[Խաչենի իշխանական տուն|Խաչենի իշխանական տոհմ]]ի շառավիղն էր, որը իշխել է Արցախում դեռևս 9-րդ դարից և համարվում է [[Առանշահիկներ]]ի թագավորական տոհմի շարունակությունը։ Հասան-Ջալալի կենակիցն էր [[Սյունիք]]ի իշխանադուստր Մամքանը։ Նրանց երեք դուստրերն էին. [[Մամախաթուն]]ը, [[Մինախաթուն]]ը և [[Ռուզուդան]]ը, իսկ միակ զավակն էր Աթաբակ-Իվանեն, որը և գահաժառանգն էր (հաջորդել է հորը 1261-ին)։ Մոր կողմից Արցախի թագավորը ազգակից էր [[Զաքարյաններ]]ին, Զաքարե և Իվանե եղբայրների քեռորդին էր։
 
==Իշխանության առաջին շրջան==
 
[[Պատկեր:Xoxanaberd.JPG|thumbմինի|rightաջից|250px|Թարխան սարը Գանձասարի դիմաց, որի գագաթին գտնվում էր Իշխանաբերդը։]]
Հասան-Ջալալը հայտնի է եղել որպես իմաստուն, բարեպաշտ և ուսումնասեր իշխան։ Իր կառավարման սկզբնական շրջանում նա կարգավորել և ամրապնդել է իշխանության ներքին կյանքը։ Զբաղվել է նաև շինարարական գործունեությամբ։ Ամենանշանավորը [[Գանձասար]]ի հռչակավոր մայր տաճարն էր, որի շինության սկիզբը դրվեց [[1216]]-ին և ավարտվեց [[1238]]-ին։ Վանքից հարավ՝ անտառապատ Թարխան սարի գագաթին, Հասան-Ջալալը կառուցեց Իշխանաբերդ անառիկ ամրոցը <ref>Իշխանաբերդը նաև կոչվել է Խոխանաբերդ, Թարխանաբերդ։</ref>, իսկ Իշխանաբերդից հյուսիս, գեղատեսիլ, հսկա ժայռազանգվածի վրա Դարպասները՝ Խաչենի տոհմական ապարանքը։ Այս երեք կառույցները, նրանց միջև տարածվող բնակավայրի հետ միասին<ref>Այս բնակավայրը այժմ էլ կա, Խաչեն գետակի ձախ կողմում, և կոչվում է Վանք։ Խաչենի իշխանության ավարտից հետո (1827 թ) տեղափոխվել է փոքր-ինչ արևելք։</ref>, ստանալով ընդհանուր «Գանձասար» անվանումը, այնուհետև դարձան Արցախ նահանգի իշխանանիստ կենտրոնը։
 
Տող 44.
==Վերադարձ և մահ==
 
[[Պատկեր:Mamkan.jpg|thumbմինի|leftձախից|120px|Մամքանի խորաքանդակը Գանձասարի վանքում։]]
Հասան-Ջալալը հայրենիք վերադարձավ [[1260]]-ին։ Նա գտավ իր կնոջը Մամքանին վախճանված։ 1261-ին նրա պատվերով ընդօրինակված մի ավետարանի հիշատակարանում Հասան-Ջալալը հիշում է իր հեռավոր ճամբորդությունը և այն վիշտը, որ պատել էր նրան, կնոջ մահվան պատճառով. «Եվ ես եկեալ գտի զպայծառ տուն իմ լի սգով, արտասուաւք անմխիթարելի. զի նա էր ամենայն զաւրաց և հեծելոց, նաև եկեղեցոյ և քահանաից սփոփիչ և մխիթարութիւն»<ref>[[Մատենադարան]], ձեռագիր №387, էջ 8բ, 9ա</ref>։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջալալ_Ա» էջից