«Պոլ Գոգեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (3), |right → |աջից oգտվելով ԱՎԲ
Տող 27.
[[Օռլեան]] քաղաքի մոտ (Կենտրոնական Ֆրանսիա), որտեղ ապրում էր Գոգենի քեռին` Իսոդորը,<ref>http://www.dieterwunderlich.de/Paul_Gauguin.htm</ref> Գոգենը սկսում է հաճախել գիշերօթիկ դպրոց (Օռլեանի սեմինարիա ) (Petit Séminaire de la Chapelle-St-Mesmin)։ Այնտեղ Գոգենը սովորում է մինչև 1864 թ.-ը, այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով մոր մոտ` Փարիզ, որտեղ վերջինս կար ու ձևի սալոն էր բացել։ Գոգենը Փարիզում հաճախում է ռազմածովային ակադեմիա։ [[1964]] թ.-ին` 17 տարեկանում, Գոգենը իր ցանկությամբ Լուցցիտանո նավի վրա որպես նավաստի երկու տարի անցկացնում է ծովում, ճանապարհորդում է Եվրոպա և Հարավային Ամերիկա` ''Գավռ'' - ''Ռիո-դե-Ժանեյրո'', ''Բաիա Բլանկա''- ''Հյուսիսային Եվրոպա'' երթուղիով։ Այդ ազատ տարիները մեծ հետք են թողնում Գոգենի աշխարհայացքի և բնավորության ձևավորման վրա։ 1965 թ.-ին Գոգենը շուրջ երեք տարի գտնվում է զինվորական ծառայության մեջ` ֆրանսիական ռազմական նավատորմում որպես կրտսեր սպա։ Մի շարք ճանապարհորդություններ է կատարում դեպի [[Հարավային Ամերիկա]], [[Հնդկաստան]], ինչպես նաև հետազոտական արշավ է կատարում դեպի [[Հյուսիսային բևեռ]]։ [[1867]] թ.-ին, երբ Գոգենը հերթական հեռավոր ճանապարհորդության մեջ էր, մահանում է մայրը։ Գոգենի խնամակալն է դառնում ընտանիքի վաղեմի բարեկամ ''Գուստավ Արոզան''։ 1871 թ.-ին Գոգենը ավարտում է ծովային ճանապարհորդությունները։ <!-- Seemannslaufbahn -->
 
[[Պատկեր:PaulGauguinblackwhite.jpg|rightաջից|thumbմինի|150px|Պոլ Գոգեն]]
[[1871]] թ.-ի ապրիլին քսաներեքամյա նավաստին աշխատանքի է անցնում փարիզյան բանկերից մեկում, որպես բորսային միջնորդ (մակլեր)։
Հեշտ հարմարվելով նոր աշխատանքին Գոգենը արագ հարստանում է և սկսում է ճոխ կյանք վարել։ Գոգենի խնամակալ Գուստավ Արոզան ոչ միայն գործարար էր, այլև արվեստի երկրպագու և կոլեկցիոներ։ Ապրելով նրա տանը, Գոգենը ծանոթանում է այնպիսի արվեստագետների ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են [[Էժեն Դելակրուա]]ն, [[Գուստավ Կուրբե]]ն և [[Ժան Ֆրանսուա Կամիլ Կորո]]ն։ {{փաստ}}
Տող 38.
 
=== Հասուն ժամանակաշրջանը ===
[[Պատկեր:Paul Gauguin 1891.png|thumbմինի|150px|Գոգենը խորհում է]]
Մեկնում է ճանապարհորդության իր ընկեր նկարիչ Շարլ Լավալի հետ։ Նրանք միասին իջնում են Պանամայի ափը և այնտեղ ընդունվում ծանր բանվորական աշխատանքի, բայց շուտով` անարդարությունների և ծաղրանքի պատճառով Գոգենը և Լավալը թողնում են այդ աշխատանքը և մեկնում Մարտինիկա։ Այնտեղ Գոգենը սկսում է նկարել իր առաջին նկարները, որոնց վրա պատկերված էին էկզոտիկ տեսարաններ։ Գոգենի մոտ բացվում են նոր զգացմունքներ, որոնք ավելի են ոգևորում նրան։ Մարտինկայի շրջանից ստեղծագործություններից հայտնի է «Մարտինիկա կղզու բնապատկերը»։ Բայց այստեղ ևս Գոգենին հետապնդում են աղքատությունը։ Հիվանդանում է նկարչի ընկերը` Լավալը։ Գոգենը հոգատարությամբ խնամում է նրան։ Լավալը նույնիսկ մղջավանջի մեջ փորձում է ինքնասպան լինել, բայց Գոգենը փրկում է նրան։ Վարակվում է նաև Գոգենը։ Լավալը, տանջված ու հոգնած իր հիվանդությունից` որոշում է մեկնել Փարիզ։ Նույն որոշումն է կայացնում նաև Գոգենը։ Գումար վաստակելու և հայրենիք վերադառնալու համար աշխատանքի է անցնում վաճառական նավերից մեկի վրա։ Փարիզ է վերադառնում [[1888]] թ. սկզբին, այնուհետև երկրորդ անգամ մեկնում է [[Բրետան]]։ Սկզբում Գոգենը ապրում է Պոնտ-Ավանում, հետո իր ընկերների ու աշակերտների հետ փոքրիկ ձկնորսական ''Պուլդյու'' գյուղում։ Գոգենը շարունակում է ճանապարհորդել, ծանոթանալ այլ նկարիչների հետ, զբաղվել միայն արվեստով։ Այդ տարիների նրա հայտնի ստեղծագործություններից են «Տեսիլք քարոզչությունից հետո», «Հովսեփի մարտը հրեշտակի հետ», «Դեղին Քրիստոս» նկարը, «Բրետոնական խաչելությունը», «Բարի օր, պարոն Կուրբե», «Բարի օր, պարոն Գոգեն», «Պեյզաժ Արլեյում» և այլն։
 
=== Վերջին տարիները ===
[[Պատկեր:Paul Gauguin 142.jpg|jobbra|bélyegkép|thumbմինի|250px|«Որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞վ ենք մենք, ու՞ր ենք գնում»]]
Գոգենը անվերադարձ հեռանում է Փարիզից։ Վախճանվում է Գոգենի աղջիկը ` Ալինան։ Գոգենը անհաջող ինքնասպանության փորձ է անում։ Շարունակում է նամակագրական կապը Դենիել դե Մոնֆրեյդի հետ։ Գոգենը ավարտում է իր աշխատանքը դեռ նոր սկսած նկարների վրա։ Այդ ժամանակահատվածում նկարված ստեղծագործություններից են «Կին մանգո ծառի տակ», «Բարբարոսական բանաստեղծություններ», «Երբեք», «Բուրավետ օրեր»։ Նկարչի ամենահանրահայտ ստեղծագործությունը, որի հետ Գոգենը մասնակցում էր Փարիզյան ցուցահանդեսին, սկզբում ոչ բոլորին էր հասկանալի։ Հեղինակն այն անվանել էր՝ «Որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞վ ենք մենք, ո՞րտեղ ենք գնում» ([[1897]] )։ Գոգենը ապրում է բոլորից առանձին։ Լուրջ խնդիրներ են ծագում եպիսկոպոսի և կղզու վարչակազմի հետ։ Գոգենը հաճախ է կանգնում հնդիկների պաշտպանության կողմը։ Նկարչի մոտ խնդիրներ են ծագում իր թերթի տպագրման հարցում, ստիպված է լինում վիճել մաքսատան աշխատողների հետ, ապրում է աղքատության մեջ։ Հիվանդությունը արագ է քայքայում նրա օրգանիզմը։ Մոտենում է մահը։ Բայց Գոգենը մեկ անգամ էլ է փորձում փախչել։ [[1901]] թ. [[նոյեմբեր]]ին նա [[Թաիթի]]ից մեկնում է Դոմինիկի կղզի, որը դառնում է նկարչի վերջին ճանապարհորդությունը։ Խիվա-Ոա կղզում, ենթարկվելով բանտի ու տուգանքի` նկարում է իր վերջին նկարները ` «Եվ ոսկին իրենց մարմինների», «Ձիավորներ ափի մոտ», «Կանայք սպիտակ ձիով»։[[1903]] թ. [[մայիսի 8]]-ին Գոգենը կնքում է իր մահկանացուն։