«Ոսկու տենդ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (4), |left → |ձախից (2) oգտվելով ԱՎԲ
Տող 40.
[[1898]] թվական. [[Ալյասկա]]. «Ոսկու տենդի» ժամանակներ։
Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու։ Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով։ Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում։ Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը որոնվում է ոստիկանության կողմից։ Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ։ Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն։
[[Պատկեր:The gold rush 02.jpg|thumbմինի|leftձախից|200px|Դրվագ ֆիլմից.<br />Թափառաշրջիկը, Մեծ Ջիմն ու Սև Լարսենը]]
Փոթորիկը շարունակվում է օրերով և խրճիթի երեք բնակիչները ուժասպառ են լինում սովից։ Սև Լարսենը հեռանում է խրճիթից, որպեսզի առաջինը գտնի կորած ոսկին։ Չառլին ու Մեծ Ջիմը մնում են նույն տեղում և սովից սկսում են խանգարվել։ Սև Լարսենը ճանապարհին երկու ոսկեհանների է սպանում, որոնք գտել էին ոսկին, և գանձի հետ փախչում։
 
Տող 46.
 
Թափառաշրջիկը չի համբերում մոլորված Մեծ Ջիմի վերադարձին ու քաղաք է իջնում։ Մի պանդոկում, նա սիրահարվում է մի գեղեցիկ երգչուհու՝ Ջորջիա անունով։ Աղջկան նույնպես մի երիտասարդ է սիրահարված, որը կռիվ է սկսում Չառլիի հետ։ Վերջինս հանկարծակիորեն հաղթում է հակառակորդին ու հպարտ հեռանում։
[[Պատկեր:TheGoldRush.jpg|thumbմինի|leftձախից|200px|Կոշիկը որպես կերակուր]]
Թափառաշրջիկը որոշ ժամանակով հաստատվում է քաղաքին մոտ գտնվող մի խրճիթում։ Նա գումար է վաստակում տարբեր խանութների դիմացներից ձյուն մաքրելով։ Հետո նա հանկարծակիորեն հանդիպում է գեղեցկուհի Ջորջիային իր ընկերուհիների հետ և առաջարկում Սուրբ ծնունդը միասին նշել խրճիթում։ Ջորջիան և իր ընկերուհիները համաձայնվում են, սակայն երեկոյան միամիտ ուշանում են հանդիպումից։ Հուսահատված Չառլին մտածում է, որ աղջիկը ստեց և գնում է քաղաքով զբոսնելու։ Ջորջիան իր ընկերների հետ ուշացած ժամանում է խրճիթ, սակայն չտեսնելով Չառլիին հեռանում է։
 
Մյուս օրը քաղաք է գալիս Մեծ Ջիմը։ Վերջինս ցանկանում է գտնել թափառաշրջիկ ոսկեհանին, որպեսզի իր հետ բարձրանա լեռներ կորած ոսկին որոնելու։ Չառլին այն նույն պանդոկն է հաճախում։ Այստեղ նա հանդիպում է Մեծ Ջիմին, որի ուրախությանը չափ չկար տեսնելով հին ընկերոջը։ Հանդիպում է նաև Ջորջիային, որի հետ բացատրվում է նախորդ օրվա պատահած զուգադիպություններից։ Թափառաշրջիկը երջանկանում է, սակայն Մեծ Ջիմը բռնի ուժով բռնում է իր ձեռքն ու ճամփա ընկնում դեպի լեռներ։ Չառլին համակերպվում է ու համաձայնվում։
[[Պատկեր:The gold rush 18.jpg|thumbմինի|200px|Թափառաշրջիկն ու Ջորջիան նավի վրա]]
Երկու ոսկեհանները ապաստան են գտնում այն նույն խրճիթում, որից ամեն ինչ սկսվեց։ Գիշերը ուժգին փոթորիկ է սկսվում։ Քամու ուժգնությունից խրճիթը սկսում է շարժվել։ Քամին տանում է խրճիթը անդունդի եզրին։ Չառլին ու Մեծ Ջիմը արթնանում են չգիտակցելով, որ անդունդի եզրին են գտնվում։ Յուրաքանչյուր ավելորդ շարժումը կարող էր ճակատագրական լինել։ Խրճիթը սկսվում է ճոճվել։ Երկու ընկերները տեսնում են, թե ինչ է կատարվում և փորձում են պահպանել հավասարակշռությունը։ Արդյունքում խրճիթն օրորվում ու լրիվ կախվում է դեպի անդունդը։ Այն չի ընկնում միայն տանիքին ամրացված պարանի շնորհիվ, որը խճճվում է քարերի մեջ ու պահում խրճիթը։ Մեծ Ջիմը մի կերպ բարձրանում ու դուրս է գալիս։ Նա մի պարան է վերցնում ու գցում է Չառլիին։ Վերջինս բռնվելով պարանից դուրս է գալիս խրճիթից, որը վերջին պահին անդունդն է ընկնում։ Ձյան մեջ երկու ոսկեհանները հանկարծակիորեն կորած ոսկին են գտնում։
 
Տող 74.
 
== Հետաքրքիր փաստեր ==
[[Պատկեր:The gold rush 09.jpg|thumbմինի|200px|«կարկանդակների պարը»]]
* «Ոսկու տենդ» ֆիլմը՝ [[Չառլի Չապլին]]ի միակ կատակերգությունն է, որը նկարահանվել է նախորոք պատրաստ սցենարով։
* Նկարահանման մի օրվա ընթացքում, հատուկ վարձակալվել էին 2500 թափառաշրջիկներ, որոնք պետք է ոսկեհաններին խաղային։