«Գմբեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
'''Գմբեթ''', սնամեջ, կիսագնդաձև տարածական ծածկ կամ ծածկը կրող տարածական կոնստրուկցիա։ Գմբեթները ստեղծվում են ուռուցիկությամբ դուրս տարբեր կորերով։ Կիրառվում են գլխավորապես հասարակական և ինժեներական կառույցներում։ Հնարավորություն ընձեռնելով առանց միջանկյալ հենարանների ծածկելու համեմատաբար մեծ թռիչքներ` գմբեթը ստեղծում է յուրօրինակ ճարտարապետական կերպար։ Գմբեթները լայնօրեն օգտագործվել են [[հայկական ճարտարապետություն]]ում։ Մեզ հասած հնագույն [[հայ]]կական գմբեթավոր կառույցը դա [[5-րդ դար]]ի [[Տեկորի տաճար]]ն է։
 
==Սիմվոլիկա==
Քրիստոնեական եկեղեցին գմբեթի գույնի և քանակի հարցում առաջնորդվում է հստակ սիմվոլիկայով: Ըստ տարբեր երկրների մշակույթների դրանք կարող են տարբերվել, սակայն քրիստոնեական եկեղեցու կառույցների խորհրդակարգում հիմնականում իրենցից ներկայացնում են աստվածաշնչյան մոտիվների արդյունք:
''Ոսկե գմբեթներ'' ունեին գլխավոր եկեղեցիները և այն տաճարները, որոնք նվիրված էին Հիսուսին և 12 տոներին (Սմոլենսկի, Միխայլովսկի եկեղեցիներ), քանի որ ոսկեգույնը երկնային փառքի գույնն է: ''Կապույտ գմբեթը` դեղին աստղերով'', նվիրված է Աստվածածնին, քանի որ աստղը հիշեցնում է [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] ծնունդը Մարիամից, քանի որ աստղի միջոցով մոգերը իմացան մանկան ծննդի մասին (Նովգորոդի, [[Վոլոգդա]]յի, [[Լոնդոն]]ի ուղղափառ եկեղեցիներ):
[[Պատկեր:Detail of the domes - St. Michaels Golden-Domed Monastery (8600670465).jpg|upright|մինի|250px|ձախից|[[Կիև]]ի Միխայլովսկի եկեղեցին]]
Սբ. Երրորդության տաճարներն ունեն ''կանաչ գմբեթ'', քանի որ կանաչը սուրբ հոգու խորհրդանիշն է ([[Դոնի Ռոստով|Ռոստովի]], Յարոսլավլի եկեղեցիներ):
Սրբերին նվիրված տաճարները պսակված են ''կանաչ և արծաթագույն գմբեթներով'' (Սմոլենսկի Ուսպենսկի և Ուգլիչեի եկեղեցիներ):
 
Վանական համալիրներում հանդիպում են ''սև գույնի'' գմբեթներ, որը վանականների գույնն է: Գրեթե բոլոր ''սպիտակ գմբեթով'' եկեղեցիները նվիրված են Հիսուսի վերափոխմանն ու հարությանը: ''Երկնագույնով'' գմբեթները նվիրված են Աստվածամորը ([[Ղրիմ]]ի եկեղեցի): ''Կարմիր գմբեթով'' եկեղեցին խորհրդանշում է հանուն քրիստոնեության զոհվածների հիշատակին կառուցված լինելը: ''Դեղին գմբեթով'' եկեղեցիները նվիրված են Լուսավորիչներին: Նույն եկեղեցին կարող է ունենալ ոչ միայն տարբեր տեսակների, այլև տարբեր գույների գմբեթներ (օրինակ՝ [[Մոսկվա]]յի Կարմիր հրապարակի Վասիլի Բլաժենու տաճարը, որի 10 գմբեթներից յուրաքանչյուրը տարբեր է թե՛ գույնով, թե՛ ձևով: Տաճարն ունի հարթ, ձվաձև, սաղավարտաձև և սոխուկանման գմբեթներ: Այսպիսի բազմազանությունը խոսում է երկնային Երուսաղեմի շքեղ գեղեցկության մասին): Էկլեկտիկ բնույթ ունի նաև [[Կազան]]ի բոլոր կրոնների տաճարը: Սա իրենից ներկայացնում է սինագոգի, մզկիթի, քրիստոնեական եկեղեցու խառնուրդ, չի պատկանում կոնկրետ կրոնի, չունի հստակ հավատացյալների խումբ: Այն համախմբում է աշխարհի բոլոր կրոնները, բոլոր հավատացյալներին: Եկեղեցու զանգակաձև, կոնաձև, սոխուկանման և սֆերիկ գմբեթներն ունեն միանգամայն տարբեր գույներ, և դժվար է նրանց քանակը դարձնել սիմվոլիկ կամ գույներին տալ խորհրդանշական իմաստ:
{{ՎՊԵ|Dome}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գմբեթ» էջից