«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 9 բայտ ,  8 տարի առաջ
չ
clean up, replaced: |thumb → |մինի (3) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: |thumb → |մինի (3) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Elementary love.jpg|thumbմինի|Պարզագույն նկարելուկ («ես սիրում եմ սուրճ»)]]
'''Նկարելուկներ''', նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված [[բառ]]եր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման։ Օտար բառով սա հայտնի է '''ռեբուս''' անվամբ ('''ռեբուս''' բառը տարածում է ստացել լատիներեն '''non verbis, sed rebus''' արտահայտությունից, որը նշանակում է '''ոչ թե բառերով, այլ իրերով''')։ Ոչ [[հայերեն]] բառի փոխարեն ստեղծվել է '''նկարելուկ''' բառը ('''նկար''' + հան'''ելուկ''')։<ref name="ReferenceA">'''Սարգսյան Վաչագան, Վարդանյան Հրանտ.''' «Նկարելուկները հայերենում: Ձեռնարկ»: Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները.- Երևան, «Մաքմիլան-Արմենիա», 2001 թ.:</ref>
 
==== '''«Գումարած-հանած» նկարելուկներ''' ====
 
Այս անվանումը նկարելուկն ստացել է այն պատճառով, որ այն կազմվում է գումարման և հանման մաթեմատիկական նշանների օգնությամբ՝ նախորդ բաղադրիչի անվանման տառերին ավելացնելով հաջորդի անվանման տառերը, կամ եղած տառերից հանելով հաջորդ բաղադրիչի անվանման տառերը։ Օրինակ` նկարելուկ 7 ('''ԿԹԵԼ = ՁՈՒԿ - ՁՈՒ + ԹԱԿ - ԱԿ + ԵԼԱԿ - ԱԿ = ԵԼ''')։[[Պատկեր:nkareluk-6.jpg|thumbմինի|640px|­­Նկարելուկ 7]]
 
==== '''«Եգիպտական» նկարելուկներ''' ====
 
Սրանք նկարելուկի ամենից քիչ հանդիպող տեսակն են։ Հին եգիպտական մեհենագրերի (հիերոգլիֆների) նման այդ նկարելուկներում տրվում են միայն բաղաձայն հնչյունները, ձայնավորները վերծանման ժամանակ դեն են նետվում, իսկ նրանց փոխարեն լուծողը պետք է ուրիշ ձայնավորներ տեղադրի՝ փորձելով ստանալ մտապահված արտահայտությունը։ Սովորական նկարելուկների համեմատ այս նկարելուկը շատ ավելի պայմանական է, ուստի նրա վերծանման ժամանակ չափազանց մեծանում է ճիշտ կռահման նշանակությունը։ Օրինակ` նկարելուկ 8-ում դուրս ենք գրում նկարելուկում եղած պատկերների անունները՝ '''ՄԵԽ, ԱԼԻՔ, ՈՒԼ, ԱՎԵՐԱԿ, ՈՒՍ, ԱՎԵԼ''' բառերը, որոնց ձայնավորները հեռացնելուց հետո մնում է '''ՄԽԼՔԼՎՐԿՍՎԼ''' տառաշարքը։ Որոշակի դժվարությամբ կարելի է կռահել, որ այդ բաղաձայններով ծածկագրված է '''«ՄԻ ԽԵԼՔԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ՝ ԱՎԵԼԻ»''' առածը։[[Պատկեր:nkareluk-7.jpg|thumbմինի|640px|­­Նկարելուկ 8]]
 
==== '''Նրբանկարելուկներ''' ====
1 105 242

edits