«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (4), → oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:KissOfJudas.jpg|thumbմինի|«Հուդայի համբույրը» հատված [[Ջոտտո]]յի նկարից]]
'''Հուդա Իսկարիովտացի''' ({{lang-he|יהודה איש קריות}}, ''Եհուդա իշ-Կրայոտ''), քրիստոնեությունում` [[Հիսուս Քրիստոս]]ի 12 առաքյալներից մեկը, որի մատնությունը թույլ տվեց հրեա քահանայապետերին բռնել և խաչելության դատապարտել Հիսուս Քրիստոսին :
 
Տող 48.
[[Ավետարան]]ը բնավ ոչինչ չի ասում, թե ի՛նչ արեց Հուդան վերնատնից դուրս գալուց հետո` մինչև Գեթսեմանի հասնելը։ Հուդայի և քահանայապետների վերջնական համաձայնությամբ դավաճանությունը պիտի գործադրվեր Զատկից հետո, ուստի խորհուրդը պիտի գաղտնի մնար, չհասներ Հիսուսի ականջին, որպեսզի Հիսուս խույս չտար։ Բացի այդ, ամեն ինչ պիտի արվեր անաղմուկ` ուխտավորների հեռանալուց հետո։ Սակայն Զատկական ընթրիքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը խախտեց այդ ծրագիրը։ Դավադրությունը գաղտնի չէր մնացել։ Հիսուս գիտեր և կարող էր Իրեն ազատել վտանգից, ինչի արդյունքում հօդս էին ցնդելու Հուդային խոստացած երեսուն արծաթները։ Ուստի Հուդան, դուրս գալով վերնատնից, շտապում է Կայիափայի մոտ : Հուդան Հիսուսի տեղը գիտեր, կարող էր ճշտել նաև մեկնելու վայրը, չնայած որ նա գուշակում էր, թե ո՛ւր պիտի գնար Վարդապետը, ուստի, եթե առանց ժամանակ կորցնելու պատրաստեին համապատասխան մարդկանց, ինքը կառաջնորդեր նրան այնտեղ, ուր Հիսուսն էր, և կկատարեր իր հանձնարարությունը։ Անմիջապես հրամայվում է կազմել ձերբակալության գնացողների խումբը, որ պիտի շարժվեր այնտեղ, ուր կառաջնորդեր Հուդան։
Հիսուսի տագնապի ժամերն անցել էին, աղոթքն ավարտվել էր, երբ Նա նկատեց ձերբակալության եկող խմբին և նրանց հետ Հուդային` Տասներկուսից մեկին (Մատթ. 26:47, Մարկ. 14:43, Ղուկ. 22:47, Հովհ. 18:2-3) : Հետաքրքիր է, որ համատես Ավետարանների բոլոր երեք հեղինակներն էլ Հուդայի վերաբերյալ տալիս են «Տասներկուսից մեկը» արտահայտությունը։ Բանն այն է, որ Հուդայի քայլը նրանց համար ինչ-որ անըմբռնելիև ծայրահեղ հրեշային արարք էր։ Հուդան իր գաղտնի ծրագրած մատնությունն այժմ բացահայտորեն իրագործում էր։ Նա եկել էր` իր հետ բերելով «բազում ամբոխ» (Մատթ. 26:47), որի նպատակն էր ձերբակալել Փրկչին :
[[Պատկեր:Judaskissdetail.jpg|thumbմինի|«Հուդայի համբույրը»]]
Մատնիչը նախապես որոշակի պայմանավորվածության էր եկել ամբոխի հետ.նա պիտի մոտենար և մտերմաբար համբուրեր Քրիստոսին, ինչն էլ պիտի նշան լիներ զորախմբի համար, թե ո՛վ է Քրիստոսը (Մատթ. 26:48, Մարկ. 14:44, Ղուկ. 22:47)։ Հուդան, կեղծավոր սիրալիրությամբ մոտենալով Տիրոջը, կանչում է. «Ողջո՜ւյն Վարդապե՛տ» (Մատթ. 26:49)։ Նա համբուրեց Քրիստոսին։ «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար» (Մատթ. 26:50), - հարցնում է Քրիստոսը,- Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն» (Ղուկ. 22:48)։ Հուդան ոչինչ չի պատասխանում։ Հիսուս չի սպասում պատասխանին, մոտենում է զինվորներից, քահանաներից կազմված խմբին և բացահայտում, որ ինքն է Քրիստոսը։ Երբ Հիսուս երկրորդ անգամ է կրկնում, որ ինքն է Նազովրեցի Հիսուսը (Հովհ. 18:4-9), զինվորները ձերբակալում են Նրան (Մատթ. 26:50, Մարկ. 14:46)։