«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: |thumb → |մինի (9), |left → |ձախից (3) oգտվելով ԱՎԲ
(clean up, replaced: : → ։ (84) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: |thumb → |մինի (9), |left → |ձախից (3) oգտվելով ԱՎԲ)
| վիքիպահեստ =Saint John the Baptist
}}
[[Պատկեր:San Juan Bautista - El Greco - Lienzo - hacia 1600 - 1605.jpg|thumbմինի|«Հովհաննես Մկրտիչ» [[Էլ Գրեկո]]]]
'''Հովհաննես Մկրտիչ''' ({{lang-lat|Io[h]annes Baptista}}, {{lang-el|Ιωάννης ο Βαπτιστής}}, {{lang-he|יוֹחָנָן הַמַּטְבִּיל}} ''Յոխանան բեն Սախարիա''), [[Քրիստոնեություն|Քրիստոնեական կրոնի]] գլխավոր գործող անձանցից մեկը։ Բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է սուրբ։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես [[Ավետարան]]ում, այնպես էլ [[Ղուրան]]ում։
 
== Հովհաննես Մկրտչի ծնունդը և մանկությունը ==
[[Պատկեր:Mkrtchi cnundy.jpg|thumbմինի|300px|leftձախից|«Հովհաննես Մկրտչի ծնունդը»]]
Համաձայն [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկասի Ավետարան]]ի, որն ի տարբերություն մյուսների ([[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթոեսի]], [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկոս]]ի և [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննեսի Ավետարան]]ների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող [[Եղիսաբեթ]]ի և քահանա [[Զաքարիա]]յի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1։5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։
Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց` [[Հրեշտակապետ|Գաբրիել հրեշտակապետ]]ի միջոցով` [[Տաճար]]ում ծիսական [[խնկարկություն]] կատարելու ժամանակ։ Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգով]] լցված` մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված [[Հիսուս|Մեսիայի (Քրիստոսի)]] գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1։8-25)։ Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է։
 
== Հուվհաննես Մկրտչի քարոզչությունը ==
[[Պատկեր:Mkrtich.jpg|thumbմինի|leftձախից|Հովհաննես Մկրտիչը վկայում է Քրիստոսի մասին]]
Հովհաննես Մկրտչի քարոզչության մասին խոսում են բոլոր [[Ավետարանիչ]]ներն էլ՝ թե՛ [[համատես]]ները և թե՛ [[Հովհաննես Ավետարանիչ]]ը։ Համաձայն նրանց նոր [[մարգարե]]ն ասպարեզ ելավ, երբ արդեն հասուն երեսնամյա մարդ էր (Ղուկ. 3։23)։ Հրեաների միջավայրում նրա հայտնվելն այնքան մեծ կարևորություն է ձեռք բերում (շուրջ 400 տարի [[Հրեաստան]]ում [[մարգարե]] չէր եղել), որ [[Ղուկաս Ավետարանիչ]]ը այդ փաստն արձանագրում է պատմական 6 հանգամանքով<ref>Barclay William. The Gospel of Luke, p.31</ref> (Ղուկ. 3։1-2)՝
 
 
== Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հովհաննես Մկրտչից ==
[[Պատկեր:Baptism3.jpg|thumbմինի|300px|Հովհաննեսը մկրտում է Հիսուս Քրիստոսին]]
[[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] [[ավանդություն|ավանդության]] համաձայն [[Հիսուսի Մկրտությունը]] Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին` [[Սուրբ Ծնունդ]]ից ճիշտ 30 տարի հետո նույն օրը։
Այս Մկրտության մասին ամենաընդարձակը [[Ավետարանիչ]]ներից խոսում է [[Մատթեոս]]ը. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ` նրանից մկրտվելու։ Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ և դու ինձ մոտ ես գալիս»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»։ Եվ ապա նրան թույլ տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջում էր ինչպես [[աղավնի]] և գալիս էր իր վրա։ Եվ ահա` մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3։13-17)։ Գրեթե նույնը կրկնում են նաև Ղուկաս և Մարկոս Ավետարանիչները` ավելացնելով միայն, որ Հիսուսը մկրտվելիս աղոթում էր (Ղուկ. 3։21) և որ աղավնին իջավ «մարմնավոր տեսքով» (Ղուկ. 3։22)։
դ. Մի պատճառ էլ ներկայացնում է Փլավիոս պատմիչը «Հրեական հնախոսություններում» (18/5։2). այդ պատճառը հեղափոխական գաղափարներն էին Մկրտչի խոսքում<ref name="ReferenceA"/>։
Թեև [[Ավետարան]]ները չեն նշում բանտարկության վայրը, բայց Հովսեփոս պատմիչը հստակ տալիս է սահմանամերձ [[Մաքերոն]] ամրոցի անունը <ref name="Նույն տեղում">Նույն տեղում</ref>։
[[Պատկեր:p034020.jpg|thumbմինի|300px|Հովհաննես Մկրտչի գլուխը]]
Մկրտչի դատափետող ընթացքը ոխով է լցնում Հերովդիայի` Անտիպասի կնոջ սիրտը և նա ճանապարհներ է որոնում սպանելու մարգարեին (Մատթ. 14։5, Մարկ. 6։19-20)։ Ի վերջո հարմար առիթ ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին և հազարապետներին։ Եվ երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»։ Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը։ Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը։ Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Եվ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել։ Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Եվ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ տվեց իր մորը» (Մարկ. 6։22-29)։
[[Հովսեփոս Փլավիոս]]ը հայտնում է պարուհու անունը` Սաղոմե (նա Հերովդիայի դուստրն էր առաջին ամուսնությունից)<ref name="Նույն տեղում"/>։ Չնայած արբած Հերովդեսի խոսքը իրավական ոչ մի հիմք չուներ, այնուամենայնի նա կատարում է իր խոստումը` միևնույն ժամանակ խախտելով պետական օրենքը. նա մահապատիժ է իրականացնում առանց դատավարություն կատարելու։ Դժվար է ճշգրիտ որոշել Մկրտչի մահվան թվականը, բայց եթե հետևենք [[Մաղաքիա արք. Օրմանյանի]] այն խոսքին, թե Հովհաննեսը 2 տարի է քարոզել և 1 տարի անցկացրել բանտում, ապա մոտավոր հաշվարկները հանգում են 29-30 թվականներին <ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 333</ref>։
 
== Քրիստոսը և Հովհաննես Մկրտիչը ==
[[Պատկեր:Gandzer77.jpg|thumbմինի|«Հովհաննեսը մկրտում է Հիսուսին» [[Հ. Հովնաթանյան]]]]
Այն, որ Հովհաննես Մկրտիչը և Հիսուսը ազգականներ էին, նշում է նաև [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկաս Ավետարանիչը]] (1։36), սակայն, որքան էլ որ տարօրինակ է, նրանց երկխոսության կամ համատեղ գործի մեջ գրեթե չենք հանդիպում։ Առկա միակ երկխոսությունն էլ իր հերթին երկու կերպարներին ներկայացնում է փոքրիկ ընդդիմության մեջ. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ի՞նձ մոտ ես գալիս»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թու՛յլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»(Մատթ. 3։13-15)։ Սա հաճախ ընկալվել է որպես Մկրտչի գերակայություն Հիսուսի հանդեպ։ Առհասարակ այդ գաղափարն իր զարգացումն ապրեց 20-րդ դարում, երբ պատմական Հիսուսի կերպարի վերականգման աշխատանքում մեծ կարևորություն տրվեց Մկրտչի պատմական կերպարի վերականգմանը։ Դրանց արդյունքում ակնհայտ դարձավ, որ նրանց 2-ի գործունեությոն մեջ բավականին շատ արտաքին նմանություններ կան։ Նմանությունների օգտին էր խոսում նաև Մարկ. 6։14,16 հատվածը, ուր [[Հերովդես Անտիպաս]]ը շփոթում է Հիսուսին Հովհաննեսի հետ։ Այս նմանությունները և Մկրտչի քարոզչության ժամանակագրական առաջնությունը Քրիստոսի քարոզչությունից, կարծիք ծնեցին, որ Հովհաննեսը` որպես արդեն իսկ հաստատված հեղինակություն, իր աշակերտների մեջ պետք է ունեցած լինի նաև Հիսուսին։ Հարցը ավելի է սրվում Մատթ. 11։2-6 հատվածում (հմմտ. Ղուկ. 7։18-23). «Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։ Բազմաթիվ մեկնիչներ են անդրադարձել այս գայթակղիչ հատվածին, սակայն ամենատարածված մեկնաբանությունները սրանքն են.
 
 
== Հովհաննես Մկրտչի կերպարը հայ մատենագրության մեջ ==
[[Պատկեր:Eglise apostolique arménienne de Paris, cathédrale Saint Jean-Baptiste.jpg|thumbմինի|align:right|Սբ.Հովհաննես Մկրտիչ, Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցի]]
Քրիստոնեական մատենագրության մեջ Հովհաննես Մկրտչի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավել։ Նրա գործի և կերպարի հատկորոշմանն անդրադարձել են ինչպես Ընդհանրական Եկեղեցու հոգևոր հայրերը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետները։ Դրանք, սակայն, ուղղակի կամ անուղղակի բնորոշումներ են քաղած հիմնականում Աստվածաշունչ Մատյանից և մասամբ Ավանդությունից։ Ըստ այդմ` Հովհաննեսը հիմնականում հայտնի է «ՄԿՐՏԻՉ» բնորոշմամբ (Մատթ. 3։1, 14։2, Մարկ. 6։14, Ղուկ. 7։20,23), քանի որ հենց նա էր, որ սկսեց կիրառել ապաշխարության մկրտությունը և մկրտեց [[Հիսուս Քրիստոս]]ին։ Հայ եկեղեցական մատենագրության մեջ «Մկրտիչ» բնորոշումը ձեռք է բերել հատուկ անվան նշանակություն, սակայն սրա կողքին կա նաև «ՁԵՌՆԱԴՐՈՂ» անվանումը. պատճառն այն է, հավանաբար, որ հնում մկրտելիս ձեռքը դնում էր մկրտվողի գլխին (շնորհը փոխանցելու նշան) և ընկղմում ջրի մեջ<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 424, թ. 27բ</ref>։
Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ» (Ընդհանուր մատենագրության մեջ` [[Հովհան Ոսկեբերան]]<ref>Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143</ref>, [[Կյուրեղ Ալեքսանդրացի]], [[Եփրեմ Ասորի]], Հայ մատենագրությամ մեջ` [[Վարդան Արևելցի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Առաքել Բաղիշեցի]], [[Ներսես Շնորհալի]], [[Ատոմ Անձևացի]]...)։ Այս անվանման գործածումը կապվում է [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքի]] վկայությունների հետ (հմմտ. [[Եսայի]] 40։3, [[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթ.]] 3։3, [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկ.]] 1։3, [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 3։4, [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1։23)։ «Ձայն» եզրույթ բազմաթիվ մեկնաբանությունների շարքում գերազանցում այն միտքը, որ ինչպես սկզբում ձայնն է լինում, ապա խոսքը, այնպես էլ սկզբում եղավ Հովհաննեսը, ապա քրիստոսը` Աստծո Խոսքը (Բանը)։ Որոշ դեպքերում մատենագրության մեջ ''Հովհաննես-ձայնը'' ներկայացվում է իբրև «ԶԱՐԹՈՒՑԻՉ». քնի թմրությունից արթնացնող ձայնն է, որն արթնացնում է մարդկությանը` լսելու համար [[Քրիստոս]]ի վարդապետությունը<ref>Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005, էջ 90</ref>։
Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)` Հովհաննեսին կոչում են նաև «ՀՐԵՇՏԱԿ» և «ՃԱՆԱՊԱՐՀ ՊԱՏՐԱՍՏՈՂ»։ [[Գրաբար]]ում «[[Հրեշտակներ|հրեշտակ]]» բառն ունի «սուրհանդակ, Աստծո դեսպան, երկնավոր պատգամաբեր» իմաստները։ Հենց այս իմաստով է [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] խոսել Հովհաննեսի մասին, ի տարբերություն եկեղեցական հայրերի, ովքեր հաճախ Հովհաննեսին «Հրեշտակ» բառի այսօրվա ընկալմամբ են ներկայացրել։ Ավելին` հաշվի առնելով Մկրտչի խիստ և առաքինի կենցաղավարությունը` նրան անվանել են «հեղեղեն սերովբե», «մարմնավոր քերովբե», «հողանյութ հրեշտակ», «երկնաքաղաքացի»։
[[Պատկեր:Surp Garabed Vank (Hampikian, 1923).jpg|thumbմինի|[[Գլակա վանք|Մշո Սուրբ Կարապետ]] 1915թ.]]
«Ճանապարհ պատրաստող» կոչման կողքին հայ մատենագրության մեջ հանդիպում են «ԿԱՐԱՊԵՏ»<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 83, թ. 406բ</ref> կամ «ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏ» (առաջնորդող, առջևից գնացող) և «ճանապարհ» անվանումները։
Հովհաննեսին տրվող մակդիր-համեմատություններից է նաև «ԵՂԻԱ» անվանումը։ Սա կապվում է Քրիստոսի` Հովհաննեսին տված բնորոշման (տես Մատթ. 11։14) և հինկտակարանյան մարգարեության հետ (տես Մաղ. 4։4)։ Եղիա անվանելու հիմնական պատճառներն են Հովհաննեսի կերպարը, խոսքը, կենցաղը և գործը, որը բավականին համընկնում են Եղիա մարգարեի կերպարին, խոսքին, կենցաղին և գործին։
Մկրտիչն անվանվում է նաև «ՃՐԱԳ», որ վկայում է Լույսի մասին. սրա զուգահեռներն են «աստղ, լուսատու, առավոտ, լուսաբեր, արուսյակ» մակդիրները։ Վերջին բնորոշմանն անդրադառնալով [[Անանիա Սանահնեցի]]ն գրում է, որ Արուսյակն Արեգակից (Քրիստոս) փոքր ինչ շուտ է ծագում, և Արեգակի հայտնվելուց հետո նվազում է։ Այս բնորոշումն էլ իր հերթին արտացոլանքն է Փրկչական խոսքերի. «Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով» (Հովհ. 5։35)։
Քրիստոնեական մատենագրության մեջ հանդիպում է նաև «ԱՔԱՂԱՂ» անվանումը։ Ընդհանրապես քրիստոնեության մեջ աքաղաղը մարմնավորում է [[մարգարե]]ների, ավելի հաճախ Հովհաննես Մկրտչին։ [[Անանիա Սանահնեցի]]ն աքաղաղի փոխարեն գործածում է «ՁԱՅՆ ՀԱՒՈՒ», որը մեզ տեղեկացնում է Լույսի, Առավոտի ծագման մասին։ Մկրտիչը համեմատվում է նաև այլ թռչունների` աղավնու, տատրակի, գարնանաբեր ծիծեռնակի հետ։
[[Պատկեր:H-3.JPG|thumbմինի|leftձախից|Բարեխոսություն. Հովհաննես Մկրտիչը և Աստվածածինը բարեխոսում են Քրիստոսի առաջ]]
Հովհաննես Մկրտիչը համարվում է [[Սուրբ Գիրք|Հին և Նոր Կտակարանների]] կամուրջը, այստեղից ելնելով նրան անվանում են նաև «ՄԻՋՆՈՐԴ»։ Նա նաև «ՄԱՐԳԱՐԵ» է, վերջինը մարգարեներից, ով ի տարբերություն նախորդներին տեսավ ոչ թե ստվերը Քրիստոսի, այլ հենց Իրեն` Աստվածորդուն։
Մկրտչի ծննդյան տոնին նվիրված [[շարական]]ում [[Գևորգ Սկևռացի|Գ. Սկևռացին]] Հովհաննեսին կոչում է «ԱՌԱՔՅԱԼ»։ Մկրտիչը առաքվել էր Աստծո կողմից ([[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1։6, 33)` իբրև «ԾԱՌԱ և ՍՊԱՍԱՎՈՐ», «ՔԱՐՈԶԻՉ» և «ԵՐԿՐՊԱԳՈՒ», ով դեռ մոր որովայնից սկսյալ ճանաչեց և երկրպագեց Տիրոջը ([[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 41, 44)։
1 105 242

edits