«Հայերն Ուկրաինայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Armenians2001ua.PNG|thumbմինի|rightաջից|200px|Մասնաբաժինը Հայերն Մարդահամար 2001]]
'''Հայերը Ուկրաինայում''' բնակվել են շատ վաղուց արդեն XI դարում [[Կիև]]ում կար [[Հայերը Կիևում|հայկական համայնք]]: Ավելի ուշ հայկական մեծ համայնքներ են եղել [[Լվով]]ում, [[Կամենեց-Պոդոլսկ]]ում և [[Մոգիլյով-Պոդոլսկ]]ում: XV-XVIII դարերում հայկական գաղութներ են հիմնվել [[Չեռնովցի]]ում, [[Յազլովեց]]ում, [[Խոտին]]ում, [[Բերեժանի]]ում, [[Զոնլոչև]]ում, [[Ստանիսլավ]]ում (այժմ՝ [[Իվանո-Ֆրանկովսկ]]), [[Ժվանեց]]ում, [[Դուբրովիցա]]յում, [[Ռաշկով]]ում և այլուր։ Հայերն զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ։ Նրանք ունեցել են ներքին ինքնավարություն, դատարաններ։ Կառուցել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, ռազմական ամրություններ, ջրմուղներ, հիմնել հիվանդանոցներ, տպարաններ, գրադարաններ, թատրոն։ Շատ [[հայեր]] մասնակցել են ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ Դեռևս XVI դարում նրանք մտել են կազակական զորամիավորումների մեջ և կռվել թուրք-թաթարական ասպատակիչների դեմ։
[[Հայեր]]ը երկար ժամանակ կարողացել են պահպանել իրենց ազգային նկարագիրը։ Սակայն օտար միջավայրն աստիճանաբար ձուլել և կլանել է նրանց, ինչին զգալի չափով նպաստել է նաև XVII դարում իրականացված բռնի կաթոլիկացումը։ Թուրքական լուծն իր հերթին սասանեց արդեն նկատելիորեն թուլացած գաղութի հիմքերը, և ապազգայնացումն ընթացավ ավելի ուժեղ թափով։