«Չմշկածագ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 14 բայտ ,  7 տարի առաջ
Բնակչության թվի համեմատությամբ Չմշկածագը բավական փռված գյուղաքաղաք է։ XX դարի սկզբներին նրա արտաքին շրջագիծը 8 կմ-ից ավելի էր։ Քաղաքը բաժանված էր բազմաթիվ մանր թաղերի։ Հայերը բնակվում էին հիմնականում կենտրոնի 10 թաղերում և դրանց կից գտնվող սարավանդում, որը կոչվում էր Յուչ-բեկ։ Կենտրոնում էր գտնվում նաև հայոց առաջնորդարանը։ Քաղաքի դիմաց բարձրանում են խիստ զառիթափ կողերով ժայռաբլուրներ, որոնց մեջ կան բազմաթիվ «քարտուններ»՝ մասամբ փորված մարդկանց ձեռքով, մասամբ էլ՝ բնական քարայրներ, որոնք ծառայել են պաշտպանական նպատակների համար. թուրքական ջարդարարներից պաշտպանվող հերոսները ծանր պահերին դրանք օգտագործել են իբրև ապաստարաններ։
 
Հայերն ունեին երկու եկեղեցի, որոնցից մեկը, ավելի հինը, որ գյուղաքաղաքի մայր եկեղեցին էր, կրում էր ս.Սուրբ Աստվածածին անունը, իսկ նորը կոչվում էր ս.Սուրբ Թորոս և կառուցվել էր 1825 թ. նախկին սրբավայրի տեղում։ Գյուղաքաղաքի շատ թե քիչ նշանակալի շենքերից էին նաև վարչական շենքը` կառուցված 1881 թվականին և փոստհեռագրատան (1895թ.) ու բանկի (1914թ.) շենքերը։
 
Չմշկածագում պահպանված էին զանազան հնություններ ու պատմական հուշարձաններ` քաղաքը երբեմնի շրջափակող պաշտպանական պարսպի մնացորդները, բերդի հետքերը, հայկական ամրոցների, եկեղեցիների ու մատուռների և այլ շենքերի ավերակներ։ Բավական լավ էին պահպանվել քաղաքի արևմտյան մասում գտնվող XIII դարին վերագրվող մի քանի տների ավերակներ, որոնց տեղի բնակիչները կոչում են «ճին-վիզ»՝ դրանց ավերումը ավանդաբար կապելով Չինգիզխանի անվան հետ։ Հետաքրքիր է նկատել, որ Չմշկածագում ընդհանրապես հռոմեական-բյուզանդական որևէ հուշարձանի հետքեր չեն նկատվել։ Տարբեր վիճակում մինչև մեր ապրած դարը հասած հնություններն ու հուշարձանները գրեթե բացառապես հայկական են, եթե նկատի չունենանք մզկիթները և տարբեր նպատակներով կառուցված պետական վարչական շենքերը։
9604

edits