«Կալիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
Կալիումը մեծ եռանդով ռեակցայի մեջ է մտնում աղաթթվի հետ։
 
Սենյակային ջերմաստիճանում կալիումը փոխազդում է հալոգենների հետ՝ առաջացնելով հալոգենիդներ: Թույլ տաքացնելիս միանում է ծծմբին, ավելի բարձր տաքացնելիս՝ [[սելեն]]ին և տելուրին: Ջրածնի մթնոլորտում 200°C-ից բարձր տաքացնելիս կալիումը առաջացնում է [[հիդրիդ]]՝ KH, որը ինքնաբոցավառվում է [[օդ]]ում: Կալիումը և [[ազոտ]]ը չեն փոխազդում միմյանց հետ նույնիսկ տաքացնելիս: Սակայն էլեկտրական լիցքի առկայությամբ առաջացնում են կալիումի ազիդը՝ KN<sub>3</sub>, և [[նիտրիդ]]ը՝ K<sub>3</sub>N: Տաքացնելիս [[գրաֆիտ]]ի հետ առաջացնում է [[կարբիդ]]ներ՝ KC<sub>8</sub> (300°C-ում) և KC<sub>16</sub> (360°C-ում): Չոր օդում (կամ թթվածնում) կալիումը առաջացնում է դեղնասպիտակավուն [[օքսիդ]]՝ K<sub>2</sub>0, և նարնջագույն գերօքսիդ՝ K0<sub>2</sub> (հայտնի են նաև K<sub>2</sub>0<sub>2</sub> և K<sub>2</sub>0<sub>3</sub> գերօքսիդները): Կալիումը շատ եռանդուն (երբեմն պայթյունով) փոխազդում է ջրի հետ՝ անջատելով [[ջրածին]] (2K + 2H<sub>2</sub>0= 2KOH+ H<sub>2</sub>), ինչպես նաև [[թթու]]ների հետ՝ առաջացնելով [[աղեր]]: Ամոնիակի հետ փոխազդելիս առաջացնում է ամիդ, սպիրտների հետ՝ ալկոհոլատներ, ալկիլ և արիլհալոգենների հետ՝ կալիումալկիլներ և կալիումարիլներ: Արտադրության մեջ ստացվում է KOH-ի կամ KCl-ի և Na-ի փոխազդեցությամբ՝
KOH + Na = NaOH + K
KCl + Na = NaCl + K:
 
Ալկալիական [[մետաղ]] է, կարգահամարը՝ 19, [[ատոմական զանգվածը]]՝ 39,098, ատոմի արտաքին թաղանթի [[էլեկտրոնային կառուցվածք]]ը՝ 4s<sup>1</sup>: Ունի երկու կայուն՝ <sup>39</sup>K (93,08%), <sup>41</sup>K(6,91%), և մեկ թույլ ռադիոակտիվ [[իզոտոպ]]՝ <sup>40</sup>K (0,01%), կիսաքայքայման պարբերությունը՝ T<sub>1/2</sub>= 1,32 • 10<sup>9</sup> տարի: Կ-ի մի քանի միացություններ (օրինակ՝ պոտաշը, որն ստացվում էր փայտանյութի մոխրից) հայտնի էին դեռևս հնում: Սակայն դրանց չէին տարբերում [[նատրիում]]ի միացություններից: Միայն XVIII դ. պարզվեց «բուսական [[ալկալու]]» (պոտաշի՝ K<sub>2</sub>CO<sub>3</sub>) և «հանքային ալկալու» (սոդայի՝ Na<sub>2</sub>CO<sub>3</sub>) տարբերությունը: 1807-ին Հ. Դեվին կծու [[կալիումի]] և նատրիումի (KOH և NaOH) [[էլեկտրոլիզ]]ից անջատեց Կ. և նատրիում ու անվանեց դրանք [[պոտասիում]] և [[սոդիում]]:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կալիում» էջից