«SAT (թեստ)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''SAT''', ստանդարտավորված թեստ՝ նախատեսված [[ԱՄՆ]]-ի գրեթե բոլոր քոլեջների և համալսարանների համար։ Թեստը ստեղծվել է [[1926]] թ. Կրթական Թեստավորման Ծառայության կողմից։ Թեստի նպատակն է ստուգել աշակերտի իմացությունները համալսարան ընդունվելուց առաջ։ Նրա անվանումը փոփոխվել է մի քանի անգամ։ Սկզբում այն կոչվում էր [[Scholastic Aptitude Test]], իսկ այժմ՝ [[Scholastic Assessment Test]]։
 
[[Անգլերեն]]ի և [[մաթեմատիկա]]յի իմացության ստուգման համար նախատեսված է SAT I թեստը ([[SAT Reasoning Test]])։ Այն ստեղծվել է [[2005]] թ.-ին։ Թեստը իր մեջ ներառում է 3 մաս՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ ([[Mathematics]], [[Critical Reading]], [[Writing]])։ Առավելագույն միավորը յուրաքանչյուր հատվածի համար 800 է։ Թեստի արդյունքում հանձնողը առավելագույնը կարող է հավաքել 2400, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Թեստը վճարովի է և արժե 81 ԱՄՆ [[դոլլար]] միջազգային աշակերտների համար։ ԱՄՆ-ի լավագույն բուհեր ընդունվելու համար պարտադիր է հանձնել SAT Reasoning Test-ը։
 
==Կառուցվածքը==
[[Պատկեր:SAT Grid-in mathematics question.png|մինի|աջից]]
Մաթեմատիկայի մասը կազմված է 3 ենթամասերից՝ երկու 25 և մեկ 20 րոպեանոց հատվածներից։
* Առաջին 25 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 20 հարց՝ 5 հնարավոր պատասխաններով։
* Երկրորդ 25 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 8՝ 5 հնարավոր պատասխաններով հարց և 10 հարց, որտեղ պետք է գրել խնդրի պատասխանը։
* 20 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 16 հարց՝ 5 հնարավոր պատասխաններով։
 
===Հաշվիչի օգտագործումը===
 
Թույլատրվում են բոլոր տեսակի [[հաշվիչ]]ներ. պարզագույն գործողություններ կատարող, գիտական (scientific) և գրաֆիկական։ [[QWERTY]] ստեղնաշարով, կամ [[հեռախոս]]ի հաշվիչները խստիվ արգելվում են։
 
101 951

edits