«Խեթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Hititas 1300 adC rus.svg|thumbմինի|300px|rightաջից|Խեթեր]]
'''Խեթեր''', հաթեր, հնագույն ժողովուրդ [[Փոքր Ասիա]]յում։ Խեթերն իրենց ցեղակից լուվիացիների և պալայացիների հետ մ. թ. ա. XXV դ. [[Բալկաններ]]ից (որոշ ուսումնասիրողներ ենթադրում են՝ Կովկասից) թափանցել են [[Փոքր Ասիա]] և Հալիս գետի ավազանից դուրս մղել տեղաբնիկ խատտերին (հաթերին), որոնց անունը հետագայում դարձել է խեթերի էթնոսի և երկրի (Հաթի, Խատտի) անվանումը։ Գիտական գրականության մեջ գործածվող «խեթեր» անվանումը վերցված է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] «քեթ» ձևից։ Մ. թ. ա. XIX-XVII դդ. խեթերի մոտ ձևավորվել է դասակարգային հասարակություն, մ. թ. ա. XVIII դ.՝ սկզբնավորվել [[Խեթական պետություն]]ը։ Խեթական պետության կործանումից հետո ասորեստանյան, ուրարտական և հին արևելյան այլ աղբյուրներում [[Կիլիկիա]]յի արևմտյան մասը, Հյուսիսային [[Ասորիք]]ի Կարքեմիշի շրջանը հիշատակվում են որպես խեթերի երկրներ։ Հետագայում Կարքեմիշի շրջանի խեթերն արաբացել են, [[Կիլիկիա]]յի արևելյան մասում բնակվող խեթերը՝ հայացել։ Նախկին [[Վատտի]]ն մտել է [[Փռյուգիա]]յի կազմի մեջ, իսկ բնակիչները՝ խեթերը, որոնք անտիկ աղբյուրներում հիշատակվում են «սպիտակ ասորիներ» անունով, հետագայում, հավանաբար, հունացել են։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեթեր» էջից