«Թադեոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: |thumb → |մինի (3), |right → |աջից (2) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: |thumb → |մինի (3), |right → |աջից (2) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Thadeos.jpg|thumbմինի|Թադեոս առաքյալ]]
'''Թադեոս (Ղեբեոս, Հուդա Հակոբյան) առաքյալ''', [[Հիսուս Քրիստոս]]ի 12 [[առաքյալներ]]ից, [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու]] հիմնադիրներից, որ [[Բարդուղիմեոս առաքյալ]]ից առաջ է քարոզել [[Հայաստան]]ում` Արտազ գավառում (43-66թթ):
 
 
==Թադեոս առաքյալի քարոզչությունը և նահատակությունը համաձայն Ավանդության==
[[Պատկեր:Surb gexard.JPG|thumbմինի|rightաջից|150px|Սուրբ Գեղարդ]]
Որքան խճճված են Թադեոս առաքյալի վերաբերյալ ավետարանական տեղեկությունները, կրկնակի խճճված են տեղեկությունները նրա քարոզչության վերաբերյալ` հաստատված ավանդությամբ։ Ավանդության համար մեկնարկ է ծառայում Աբգար թագավորի և նրա հիվանդության մասին պատմությունը, որի վերաբերյալ մի քանի աղբյուրները (Լաբուբնա Եդեսացու ասորական տարբերակը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը» և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենաց]]ու «Հայոց պատմությունը»)խառնաշփոթի պատճառ են դառնում։ Հայկական ավանդությունը, որը փոխանցում է [[Մովսես Խորենացի]] պատմահայրը, հայտնում է որ Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի հեթանոսները Եդեսիայի Աբգար արքայի (Խորենացին Աբգարին հայոց թագավոր է անվանում) հայազգի նախարարներն էին, ովքեր ցանկանում էին տեսնել Քրիստոսին` Աբգարի անունից խնդրելու գնալ Եդեսիա և բժշկել արքային։ Ավանդությունն ասում է, որ Հիսուսն ինքը չգնաց, սակայն խոստացավ ուղարկել իր առաքյալներից մեկին։ Այդ առաքյալը Թադեոսն էր, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, քարոզեց, բժշկեց և դարձի բերեց Աբգարին։ Որոշ աղբյուրներ, սակայն, Աբգարին քարոզած առաքյալ են համարում 72 աշակերտներից մեկին` տալով Թադեոս Դիդիմոս (երկվորյակ) անվանումը։ Սակայն Հայկական ավանդությունը նշում է, որ Թադեոսը Աբգարին բժշկելուց, քրիստոնեությունը քարոզելուց, ինչպես նաև Ադդե անունով մեկին եպիսկոպոս ձեռնադրելուց հետո Աբգարի հրովարտակով Եդեսիայից անցնում է Արտազ, որտեղ ներկայանում է Հայոց Սանատրուկ արքային (I դար 2-րդ կես)` Աբգարի քեռորդուն: Թադեոսի քարոզչությամբ Սանատրուկը ևս ընդունում է քրիստոնեությունը, սակայն զգուշանալով իշխանների սպառնալիքից, շուտով հետ է կանգնում: Թադեոսի հրաշագործ քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունում արքունի շատուշատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև թագավորի դուստր Սանդուխտը: Իմանալով այդ մասին` Սանատրուկը կարգադրում է սրամահ անել դարձի եկածներին և ձերբակալել դստերն ու Թադեոս առաքյալին։ Թադեոսը հրաշքով ազատ է մնում` մխիթարելով բանտարկության մեջ հայտնված արքայադստերն ու [[Քրիստոնեություն|քրիստոնյա]]ներին։ Հազարավորների դարձի բերելուց, մեծ և չտեսնված հրաշքներ ու բժշկումներ կատարելուց հետո ի վերջո Թադեոս առաքյալն էլ է բանտարկվում։ Որպես պատիժ Սանատրուկը նրան նախ նետում է գազանների առաջ, ապա հնոցը, սակայն երկու դեպքում էլ առաքյալը անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու։ Այս հանգամանքները բազում հեթանոսների Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում։ Ի վերջո 66 թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում։ Առաքյալի նահատակության վայրում կառուցվել է Արտազի Ս.Թադե վանքը։
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|thumbմինի|rightաջից|160px|Սուրբ Թադեի վանք]]
Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի`Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթներ և շարականներ։ Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա»), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ։
Թադեոսն իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաև Հայ միջնադարյան կերպարվեստում։ Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (իր նահատակության գործիքն է), մյուս ձեռքին` Հիսուսի կողը խոցած գեղարդը, որը առաքյալը բերել էր Հայաստան և մինչև այսօր որպես նվիրական սրբություն պահվում է եկեղեցու ծոցում։
1 105 242

edits