«Էրոզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (3), |left → |ձախից oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Անկանոն ափագիծ ==
[[Պատկեր:ankanon ap.jpg|thumbմինի|Անկանոն ափ]]
Ափին զարնվող ալիքներն առաջինը բախվում են հրվանդաններին։ Այնտեղ, ուր ջուրը ծանծաղ է, ալիքները շրջանցում են այն, ապա հարվածում հրվանդանի կողերին։ Եթե ժայռի մեջ կան ճեղքերով բաժանված հարթություններ կամ համեմատաբար փուխր ապարներ, ապա դրանք ավելի արագ են ենթարկվում էրոզիայի, քան հրվանդանի կարծր ապարները։ Նախ կազմավորվում է կամարը։ Այնուհետև, եթե կամարի տանիքը նստում է, մնում է մեկուսացված ծովային խութը։ Անկյան տակ ափին զարնվող ալիքներն ապարների կտորները տեղափոխում են երբեմն հարյուրավոր կիլոմետրեր։
 
== Ալիքները՝ էրոզիայի պատճառ ==
[[Պատկեր:Aliqner@.jpg|leftձախից|thumbմինի|Ալիքներ]]
Ալիքներն առաջանում են ջրի մակերևույթին փչող քամու հետևանքով։ Ալիքների ճակատային մասերը ջրի խորքում զուգահեռ են միմյանց։ Հասնելով ծանծաղ ջրի՝ ալիքներր կորանում են և բախվում ափին։ Կորացած ալիքները ձևավորում են ափագիծը։ Ափամերձ խութերը թուլացնում են ալիքների ուժը։ Արդյունքում՝ գոյացած կոր ալյակները ծովախորշին յուրահատուկ ձև են տալիս։ Ափին զարնվող ալիքներից յուրաքանչյուրը շարժում է գլաքարերն ու ավազն ափի երկայնքով, իսկ հետ հոսող ջուրը ափից հեռացնում է դրանք։
 
== Ժայռի տեսքի փոփոխությունը ==
[[Պատկեր:tesqi popox.jpg|thumbմինի|Ժայռ]]
Զառիվեր քարափի հանդիպող ալիքներն ամբողջ ուժով բախվում են ժայռի ստորոտին։ Աղի ջուրը շարունակ թրջում է ժայռը, որ տեղատվության ժամանակ չորանում է։ Դա ուղեկցվում է ապարների լուծմամբ և հողմահարմամբ։ Աղը բյուրեղանում է, և ապարից մասնիկներ են փշրվում։ Ալիքները մաշում են ժայռերի ստորոտները։ Ի վերջո, վերին մասերն ընկնում են՝ ջարդվելով ապարի ճեղքի երկայնքով։ Քարափի ձևը կախված է տարբեր ապարների ալիքների նկատմամբ ունեցած դիմադրողականությունից։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրոզիա» էջից