«Սանթոս ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պատճենված նյութերի հեռացում
Տող 39.
[[Կատեգորիա:Ֆուտբոլային ակումբներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Բրազիլական ֆուտբոլային ակումբներ]]
 
==Լեգենդներ Նեյմար դա Սիլվա Ժունիոր==
 
 
 
Լույս աշխարհ գալով Մոջի դաս Կրուզեսում` Բրազիլիայում, 1992 թվականի փետրվարի 5 - ին, Նեյմարն իր ֆուտբոլային ուղին սկսել է Սանտոսում 2003 թվականին, երբ 11 տարեկան էր: Նա արագորեն բարձրացել է բոլոր տարիքային խմբերով, մինչ առաջին թիմում 2009 թվականին նորամուտը նշելը: Շուտով նա դարձավ առանցքային խաղացող և արժանացավ Պաուլիստա առաջնության լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին:
 
2009 թվականին Նեյմարը ճանաչվել է Բրազիլիայի առաջնության լավագույն խաղացող, ինչպես նաև լավագույն ռմբարկու խփած 11 գոլերով: Նա թիմի առաջատարն էր, երբ Սանտոսը հաղթեց Լիբերտադորեսի գավաթը, եզրափակչում պարտության մատնելով ՈՒրուգվայի Պենյարոլին 2 - 1 հաշվով:
 
Որպես Հարավային Ամերիկայի չեմպիոն, Սանտոսը 2011 թվականին մասնակցեց Աշխարհի ակումբային առաջնությանը և եզրափակչում խաղաց Բարսայի հետ: Կատալոնացիները ջախջախեցին մրցակցին 4 - 0 հաշվով, բայց Նեյմարը ճանաչվեց մրցաշարի 3 - րդ լավագույն ֆուտբոլիստ, հետ մնալով Մեսսիից ու Ինիեստայից:
 
Նեյմարը 2009 թվականին մասնակցել է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը, իսկ ՀԱՀ - ում կայացած Մունդիալ 2010 - ից հետո նշել է իր նորամուտն ազգային հավաքականում ԱՄՆ - ի դեմ ընկերական խաղում: Ընդամենը 18 տարեկան հասակում նա խփել է իր առաջին գոլը հավաքականում:
 
Նա հրավիրվել է Բրազիլիայի հավաքական 2012 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Լոնդոնում Նեյմարն օգնել է բրազիլիացիներին հասնել մինչև եզրափակիչ, որտեղ նրանք պարտվել են Մեքսիկային 2 - 1 հաշվով:
 
2013 թվականի ամռանը` Բարսելոնայի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո, Նեյմարը հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթը Բրազիլիայի հավաքականի հետ, գրավելով Իսպանիայի դարպասը եզրափակիչ խաղում և ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
 
ԲՆՈՒԹԱԳԻՐ
 
Արագ, խորամանկ, խելացի և ճարպիկ` Նեյմարն առավելապես վտանգավոր է մեկը մեկի դեմ պայքարում, բայց կարող է փայլել հարձակման ցանկացած դիրքում, կարող է իր որակները ցույց տալ կենտրոնում կամ ճեղքեր գտնել մրցակցի խիտ պաշտպանության եզրերում իր խելահեղ անցումներով: Նեյմարը մահացու զենք է ցանկացած պաշտպանության դիմաց:
 
Բրազիլիայի 10 համարը կարող է նաև քրտնաջան աշխատել թիմի համար, ճնշում գործադրելով մրցակցի վրա կամ օգնելով պաշտպանությունում: Նրա հուժկու հեռահար հարվածների շնորհիվ նա առ այսօր իր կարիերայում մի քանի գեղեցիկ գոլեր է հեղինակել, մանավանդ տուգանայիններից, որի մասնագետ է դարձել Նեյմարը:
 
ՏԻՏՂՈՍՆԵՐ
 
ՖԱ Բարսելոնա
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ
 
Սանտոս
2012 Պաուլիստայի առաջնություն
2012 Հարավային ամերիկայի գավաթակիրների գավաթակիր
2011 Պաուլիստայի առաջնություն
2011 Լիբերտադորեսի գավաթ
2010 Պաուլիստայի առաջնություն
2010 Բրազիլիայի գավաթ
 
Բրազիլիայի հավաքական
2013 Կոնֆեդերացիաների գավաթ
2012 Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
2010 Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների չեմպիոն
 
ԿԱՐԻԵՐԱ
 
2013-14 ՖԱ Բարսելոնա
2013 Սանտոս ՖԱ
2012 Սանտոս ՖԱ
2011 Սանտոս ՖԱ
2010 Սանտոս ՖԱ
2009 Սանտոս ՖԱ
 
==Պելե==
 
Էդսոն Արանտես Դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento; Հոկտեմբերի 21 կամ Հոկտեմբերի 23, 1940, Տրես Կորասյոես, Մինաս Ժերայս), ով հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։
Հանդես է եկել «Բաուրու» (1950-55), «Սանթոս» (1956-74) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-77) թիմերում։
Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970թթ.)։ 1958-ի և 1970-ի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966-ի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-63թթ)։ 1970թ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկա-ի լավագույն ֆուտբոլիստ (1973)։
Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958-ին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950թ.-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956թ.-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957թ.-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը