«Գրաֆիտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (7), |right → |աջից, |center → |կենտրոն (3), |left → |ձախից oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Characterstyle.jpg|thumbմինի|Քերեքթր ոճի գրաֆիտի Երևանում]]
'''Գրաֆիտի''' („գրաֆիտո“ [[լատիներեն]] նշանակում է «քերթել»), բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը, այսինքն՝ մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերները քարանձավների պատերին, որտեղ պատկերված էին որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ և այլն։
 
Տող 8.
Գրաֆիտի նկարողներին անվանում են վրայթեռներ, անգլերեն writer, որը նշանակում է գրող, իսկ քանի որ գրաֆիտին հիմնականում լինում է ինչ-որ բառի տեսքով, ապա նկարչին էլ անվանում են գրող։
 
[[Պատկեր:Graffiti by Key.jpg|thumbմինի|500px|centerկենտրոն|Ահա այսպես է ստեղծվում գրեթե յուրաքանչյուր գրաֆֆիտի. սկսզբում գծագրվում է թղթի վրա, այնուհետև` «հայտնվում» պատերին (հեղինակ Key)]]
 
Այսօրվա գրաֆիտին ստեղծվել է [[1960]]-ականներին [[ԱՄՆ|Միացյալ Նահանգներում]], ի սկզբանե այն ունեցել է բավականին մռայլ իմաստ։ Փողոցային հանցագործ միավորումները, գրելով սեփական միավորման անունը պատերին, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ ըստ իրենց դրված օրենքների պետք է գործեն իրենք, այդ կերպ պայմանավորվածություն ստեղծելով այլ միավորումների հետ համատեղ “քաղաքի բաժանման” համար։ Իհարկե այս առանձնահատման ձևը նաև օգնել է օրինապահ ուժերին, իրենց ի դեմս հանցագործների պայքարի մեջ և Գրաֆիտին դարձել է ոչ օգտակար ձև նշվելու հանցագործների համար, այն հետզհետե դարձել է ավելի վանդալիզմի նման երևույթ, իսկ իր զարգացման ընթացքում նաև ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից այլ տեսակետից նայվելով դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։
 
[[Պատկեր:Երևանյան գրաֆիտի.jpg|thumbմինի|700px|centerկենտրոն|Գրաֆիտիի օրինակ Key-ի կողմից, Երևան]]
 
Գրաֆիտին թերևս չի համարվում պրոֆեսսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ համբավ ունի երիտասարդության և ինչու չէ նաև հասուն մարդկանց շրջանակներում, այդ պատճառով բավարարվում է ինքնազարգացմամբ, որն իսկապես աշխատում է ազատամտության և էնտուզիազմի հաշվին։ Այսօր գրաֆիտին ոչ միայն նկարչական նշանակություն ունի, այլ նաև իմաստավոր, քանի որ երիտասարդությունը շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում է իրեն հուզող հարցերին, օրինակ [[2004]] թվականին նկատվել են բազում նկարազարդված պատեր ամբողջ աշխարհում նկարված [[Իրաք]]յան պատերազմի թեմատիկայով։
 
[[Պատկեր:Eriictadancestreetstyle.jpg|thumbմինի|700px|centerկենտրոն|Գրաֆիտի Եվրոպական Համալսարանի բակում, Երևան։]]
 
== Գրաֆիտիի ոճերը ==
Տող 24.
(Bubble style), Bubble՝ նշանակում է [[փուչիկ]], style՝ ոճ, այսինքն փուչիկային ոճ, երևի արդեն պարզ է թէ ինչպիսին կլինի այս ոճի տեսքը։ Գրաֆիտիի այս ձևը տեխնիկապես ամենահեշտն է և համբավ ունի սկսնակ նկարողների՝ ռայթեռների մոտ, այն իր նկարչական մոտեցումով ավելի նման է մուլտիպլիկացիոն [[տառատեսակ]]ի, քանի որ Բաբլ ստայլով նկարվում են միայն բառեր։
 
[[Պատկեր:Streetstylearm.jpg|thumbմինի|600px|leftձախից|Նկարված է Toxic-ի կողմից Երևանում։]]
 
=== Սթրիթ սթայլ ===
(Street style), այսինքն փողոցային ոճ։ Այս ոճը համեմատաբար ավելի տեխնիկապես բարդ է և համարվում է ամենասիրված ոճը, այն նաև ամենատարածվածն է։ Այս ոճով նկարվում են միայն բառեր, որոնք հաճախ այնքան խճճված են պատկերվում, որ միայն հեղինակն է ի վիճակի կարդալ։ Հիմնականում պետք էլ չէ հասկանալ պատին գրվածը, քանի որ հեղինակը ամենայն հավանականությամբ սեփական մականունն է գրում, այդպես է ընդունված այս ոճում, քանի որ շեշտը դրված է ոչ թէ բառի իմաստի վրա, այլ նրա գեղարվեստական հարստության, գույնի և ֆորմայի գեղեցկության վրա։ Չնայած նրան որ այս գռաֆֆիտիները անհասկանալի են կարդացողի համար, հաճախ հանդիպում են այնպիսի նմուշներ, որոնց նայողը երկար չի կարողանում պոկ գալ։
 
[[Պատկեր:Writer Key.jpg|thumbմինի|370px|rightաջից|Գրաֆֆիտի նկարող Key-ը աշխատանքի ժամանակ, [[ՀՊՃՀ]]]]
 
=== Քերեքթըր ===
Տող 35.
 
=== Էֆեքս ===
[[Պատկեր:Fxstyle.jpg|thumbմինի|մինի|ձախից|Ահա նաև Էֆեքս ոճով գրաֆիտի Toxic-ի կողմից, Երևան]]
 
(FX), FX-ը դա effects անգլերեն բառի սլենգային գրվածքն է, գտնելով որ այդ բառը գրել այնպես ինչպես այն հնչում է ավելի մոտ է Գրաֆիտիի կոնցեպտին այն այդպես էլ գրում են, հայտնի է այս ոճը նաև Մյուրալիզմ անվանումով, որն օգտագործվում է հիմնականում [[Եվրոպա]]յում, քանի-որ շատերի կարծիքով այն սկիզբ է առել [[Ֆրանսիա]]յում։ Այս ոճը տեխնիկապես և իր բնույթով ամենադժվարն է, քանզի այստեղ պահանջվում է արդեն տարիների փորձ և գեղարվեստական բացառիկ որակ։ ԱՄՆ-ում և Եվրոպայում այս ուղղությունը մեծ համբավ ունի սրճարանների, ակումբների և նույնիսկ գրասենյակների ձևավորման ասպարեզում և վարձատրվում է մեծ գումարներով։ Լինում են դեպքեր, երբ նաև վաճառվում են կտավի վրա, ինչպես կվաճառվեր [[գեղանկար]]ը, դա խոսում է որակի և բարդ մասնագիտական աշխատանքի մասին։ Աշխարհում շատ քիչ գրաֆիտիի մասնագետներ կան, որոնք նկարում են այս ոճով, հիմնականում նրանց տարիքն անցնում է երեսունը, իսկ սկսել են նրանք տասնչորս-տասնհինգ տարեկանից, ինչը խոսում է փորձի մասին։ Այս ոճից է սկիզբ առել [[աերոգրաֆիա]]ն, որը նման ոճի նկարչություն է միայն մեքենաների վրա։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրաֆիտի» էջից