«Բալթիկ ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 132 interwiki links, now provided by Wikidata on d:q545 (translate me)
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Locatie Oostzee.PNG|thumbմինի|300px|Բալթիկ ծով]]
'''Բալթիկ ծով''' - [[Ատլանտյան օվկիանոս]]ի ներցամաքային [[ծով]] [[Հյուսիսային Եվրոպա|Հյուսիսային]] և [[Միջին Եվրոպա]]յի ափերի մոտ։ Ողողում է [[Էստոնիա]]յի, [[Լիտվա]]յի, [[Լատվիա]]յի, [[Ռուսաստան]]ի, [[Գերմանիա]]յի, [[Լեհաստան]]ի, [[Դանիա]]յի, [[Շվեդիա]]յի և [[Ֆինլանդիա]]յի ափերը։ Մակերեսը` 386 հազար կիլոմետր քառակուսի։ [[Հյուսիսային ծով]]ին է միանում Դանիական նեղուցներով։ Մակերեսը` 386 հազար կիլոմետր քառակուսի։ Գերակշռող խորությունը 40-100 [[մետր|մ]] է, առավելագույնը` 470 մ։ Խոշոր [[կղզի]]ները` [[Բոռհոլմ]], [[Գոթլանդ]], [[Էլանդ]], [[Սաարեմաա]], [[Հիյումաա]], [[Ռյուգեն]], Ալանդյան։ Խոշոր ծոցերը` Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։ Բալթիկ ծով են թափվում [[Նևա]], [[Արևմտյան Դվինա]] ([[Դաուգավա]]), [[Նեման]], [[Վիսլա]], [[Օդրա]] [[գետ]]երը։ Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է [[Վոլգա]]յին, Սպիտակծով-Բալթյան ջրանցքով` [[Սպիտակ ծով]]ին։ Հիմնական [[նավահանգիստ]]ները` [[Սանկտ Պետերբուրգ]], [[Տալլին]], [[Ռիգա]], [[Լիեպայա]], [[Կլայպեդա]], [[Կալինինգրադ]], [[Գդանսկ-Գդինյա]], [[Շչեցին]], [[Ռոստոկ-Վառնեմյունդե]], [[Լյուբեկ]], [[Քիլ]], [[Կոպենհագեն]], [[Մալմյո]], [[Ստոկհոլմ]], [[Լուլեո]], [[Տուրկու]], [[Հելսինկի]], [[Կոտկա]]։
 
== Անվանումը ==
 
Հին սլավոնները Բալթիկ ծովը անվանել են ''«Վարյագների ծով»'' (վարյագներ էին անվանում սկանդինավցիներին, նորմաններին), նորմանները` Austurweg «արևելյան ճանապարհ», գերմանացիներն այն այսօր էլ անվանում են Ostsee «Արևելյան ծով» (ի հակադրություն [[Հյուսիսային ծով]]ի)։ «''Բալթիկ ծով''» առաջացել է ուշ լատիներեն mare Balticum անվանումից, որի ծագումնաբանությունը վերջնականապես ստուգաբանված չէ. կան մի քանի վարկածներ`
 
* 1) '''Բալթի''' կղզու անունից (այդ կղզին հիշատակում է [[Պլինիոս]]ը և նշում, որ այնտեղ [[սաթ]] էին արդյունահանում),
Տող 16.
 
[[Կատեգորիա:Ծովեր]]
 
{{Link GA|lv}}