«Արշակավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ re-categorisation per CFD, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Dogubayazit-gun-dogumu.jpg|rightաջից|thumbմինի|350px|Արշակավանի մոտակայքում գտնվող ժամանակակից թուրքական Բայազեթ քաղաքը]]
'''Արշակավան''', պատմական քաղաք [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի [[Կոգովիտ]] գավառում «ի թիկնաց լերինն Մասեաց», հնում գործող Թավրիզ - Դարոյնք - Կարին (Էրզրում), Տրապիզոն քարավանային տարանցիկ ճանապարհի վրա (այժմ Թուրքիայի տարածքում)։ Հիմնադրվել է [[Արշակ Բ]] արքայի կողմից 350-ական թ։ Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ հրովարտակ արձակեց, որի համաձայն այնտեղ կարող էին ապաստան գտնել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի։ Քաղաքում բնակվողներին տրվեցին արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ, հատկապես շրջակա գավառներից։ Ըստ հայ պատմիչ [[Փավստոս Բյուզանդ]]ի չափազանցված տվյալների քաղաքն ունեցել է 20,000 ծուխ<ref name="ReferenceA">Փավստոս Բյուզանդ, Հայոց պատմություն, գիրք Դ, գլուխ ԺԳ</ref>։ Քաղաքում կառուցվում է արքայի ապարանքը, սկսվում է մայր եկեղեցու շինարարությունը։