«Ալքիմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։, բ: → բ։, ը: → ը։ (7), ի: → ի։, լ: → լ։, մ: → մ։ (3), ն: → ն։ (3), վ: → վ։ (2), ր: → ր։ (3), ց: → ց։ (2), ու: → ու։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիք...
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:JosephWright-Alchemist.jpg|thumbմինի|250px|Ալքիմիկոսը [[փիլիսոփայական քար]]ը փնտրելիս ([[Ջոզեֆ Ռայթ]], 1771)]]
'''Ալքիմիա''' ({{lang-lat|alchimia, alchymia}}, որը ծագում է՝ {{lang-ar|خيمياء}} al-kîmîa), նախագիտական [[քիմիա]]ն էր, որը ձևավորվել էր III–IV դարերում [[Եգիպտոսում]]: Այն միջնադարյան [[մշակույթ]]ի յուրահատուկ շերտ է։ Երբ քիմիան դրվեց գիտական հիմքերի վրա, ալքիմիան սկսեցին անվանել հասարակ [[մետաղ]]ներից ազնիվ մետաղներ ([[ոսկի]], [[արծաթ]]) ստանալու կեղծ արհեստ, որովհետև ալքիմիկոսները բոլոր մետաղները դիտում էին որպես ծծմբի ու [[սնդիկ]]ի միացություն։ Ալքիմիկոսներն ունեին հատուկ ծածկագրեր, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն։ Ոսկին ծածկագրված էր [[արև]]ի, արծաթը՝ [[լուսին|լուսնի]], իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ այն ժամանակ հայտնի մոլորակների նշաններով։ Ալքիմիկոսների ուսումնասիրությունները նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության ձևավորմանն ու զարգացմանը. ստացվեցին բազմաթիվ նոր նյութեր, զարգացան մետաղաձուլությունը, ապակեգործությունը, խեցեգործությունը, ներկերի, թղթի, օճառի, [[ըմպելիք|ոգելից խմիչքների]] արտադրությունները։ Քաղաքների աճը և վարակիչ հիվանդությունների տարածումը հանգեցրին բժշկական քիմիայի՝ յատրոքիմիայի ստեղծմանը։ Գիտական քիմիայի ձևավորման սկիզբը համարվում է XVII դարի 2-րդ կեսը, երբ անգլիացի գիտնական Ռ. Բոյլը տվեց քիմիական տարր հասկացության առաջին գիտական սահմանումը։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալքիմիա» էջից