«Ալմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ալմաստե գահը: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (4), |right → |աջից (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տես նաև|Ալմաստ (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Image 32.jpg|thumbմինի|rightաջից]][[Պատկեր:Image 31.jpg|thumbմինի|rightաջից|Յակուտիայի ալմաստներից]]
'''Ալմաստ''', ածխածնի բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր [[միներալ]]ներն են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն։
Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ''[[ադամանդ]]'': Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև ''շողակն'': Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։ Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի։ Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից։ Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ։ Իսկ որպես թանկարժեք քար` օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով։ Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ։ Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ։
 
== Հայտնի ադամանդներ ==
[[Պատկեր:Image 30.jpg|thumbմինի|rightաջից|Ռուսական ամենամեծ «Օռլով» ալմաստը]]
Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները։ Ալմաստի արժեքը որոշվում է նրա [[զանգված]]ով, վերջինս չափում են հատուկ միավորներով՝ [[կարատ]]ներով. 1 կարատը 0,2 [[գրամ|գ]] է։ 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ։ [[1905 թ]]-ին [[Հարավային Աֆրիկա]]յում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621,2 գ) էր։ Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի(«Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է։
[[17-րդ դար]]ում [[Ռուսաստան]]ում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր։
Տող 15.
 
== Ալմաստե գահը ==
[[Պատկեր:Image 331.jpg|thumbմինի|rightաջից |«Ալմաստե գահը», այժմ պահվում է [[Կրեմլի Զինապալատ]]ում]]
[[1660]]-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով [[Իրան]]ի [[Սպահան]] քաղաքից [[Մոսկվա]] է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական։ Նա ցար [[Ալեքսեյ Միխայլովիչ]]ին նվիրում է մի թանկագին գահ, որը պատրաստել էին [[Նոր Ջուղա]]յի հայ վարպետները։ Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով։ Ալեքսեյ Միխայլովիչ ցարը շատ է հավանում նվերը և Զաքար Սահրատյանին խնդրում է, որ Մոսկվա ուղարկի հայ ոսկերիչների, արծաթագործների, թանկագին քարեր հղկողների ու նկարիչների։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալմաստ» էջից