«Վերջին օծում կամ կարգ հիվանդաց»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, replaced: ր: → ր։ (2), ): → )։ (4) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: ,Գ → , գ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Վերջին օծում կամ կարգ հիվանդաց''', այցելություն հիվանդներին, [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] [[Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդները|յոթ խորհուրդներից]]: Խորհուրդի հիմնական նպատակը հիվանդի մեղքերը քավելն է` խոստովանությամբ, զղջումով ու մեղքերի թողությամբ։ Այս խորհուրդով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալներին` ապաքինության և կազդուրման համար։ Հայ եկեղեցում Կարգ հիվանդացի խորհրդակատարությունը կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից»:
Կատարում է եկեղեցու պաշտոնյան` «ի վերա ծանր հիվանդաց` ի բժշկություն ցավոցն և ի քավություն հանցանաց»: [[Հիսուս Քրիստոս]]ը տարբեր ձևերով է կատարել հիվանդների բժշկությունը. երբեմն` ձեռքի հպումով, երբեմն էլ` միայն խոսքով։ Հաճախ բժշկելուց առաջ մեղքերի թողություն է տվել ենթակային (Մատթ. 9.2–7) և պատվիրել, որ մեղք չգործի (Հովհ. 5.14), որովհետև մեղքը և մարդկային մոլորություններն ընդհանրապես համարվում են հիվանդության սկիզբն ու պատճառը։ Քրիստոսն իր 12 առաքյալներին իշխանություն տվեց բժշկելու հիվանդներին` աղոթքով, ձեռք դնելով, յուղով օծելով (Մատթ. 10.1–8, Մարկ. 6.12–13, 16.18,
Հույն և Կաթոլիկ եկեղեցիները գործադրում են յուղով օծելու սովորությունը։ Հայ եկեղեցին որդեգրել է ձեռք դնելով, աղոթքներով, աստվածաշնչյան ընթերցումներով բժշկելու ձևը. յուղով օծելու սովորությունը ներկայումս չի գործադրվում։ Հիսուս Քրիստոսը մարդկանց բժշկելու համար երբեք յուղ չի գործածել։ Հայ եկեղեցին հունա-հայկական և լատինա-հայկական վեճերի ժամանակ հրահանգել է երբեմն գործածել յուղը` հիվանդների օծման համար, սակայն դա տևական չի եղել և դադարել է, հավանաբար, [[7-րդ դար|VIII]]–[[9-րդ դար|IX դդ]].: [[12-րդ դար|XII դ.]] հայ մատենագիր, մեկնիչ [[Սարգիս Շնորհալի]]ն գրել է, որ «հիվանդին առողջություն տվողը ոչ թե յուղն է, այլ` Տիրոջ անունը»: Հայ եկեղեցին ունի իր ննջեցյալ եկեղեցականներին օծելու սովորությունը, բայց դա խորհուրդ չէ։ Վերջին անգամ օծվում է ննջեցյալի ճակատն ու աջ ձեռքը։ Կարգ հիվանդաց և վերջին օծման խորհուրդից բացի Հայ եկեղեցին ունի նաև մահամերձ հիվանդներին «հաղորդ տալոյ» ([[հաղորդություն]] տալու) կանոնը` կարևորելով այդ արարողությունը իբրև նախապատրաստություն հանդերձյալ կյանքի համար։
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան
|