«Նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: ,ա → , ա (3), ,ե → , ե, ,զ → , զ, ,ը → , ը, ,թ → , թ, ,ի → , ի (8), ,խ → , խ, ,ծ → , ծ, ,կ → , կ (2), ,ձ → , ձ, ,ճ → , ճ, ,մ → , մ (3), , oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 1.
[[Պատկեր:Nervous system diagram.png|thumb|Մարդու նյարդային համակարգը]]
'''Նյարդային համակարգը''' կարգավորում է բոլոր [[օրգան]]ների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը:Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում:Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար:Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը:Այսպիսիով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը:
 
[[Պատկեր:Neurone - commenté.svg|vignette|Նյարդային բջջի կառուցվածքը]]
Տող 6.
== Նեյրոնների կառուցվածքը,հատկությունները և տեսակները ==
 
Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ [[նեյրոն]]ը:Նեյրոնը ունի մարմին և ելուստներ:Վերջիններից են կարճ ելուստները, որոնք կոչվում են դենդրիտներ, իսկ երկար նյարդաթելը՝ աքսոն, որն ավարտվում է նախասինապսային ելուստով:Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա:Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում: Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ:Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ [[օրգան]]ներին:
 
Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելիոն, իսկ մյուս մասը դրանից զուրկ է:Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի:Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 մլրդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը:Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով:Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը:Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր:
 
Նեյրոնների ձևերը բազմազան են:Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն:Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ:Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ:Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն:Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ:
 
Գործառական բնույթով տարբերում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական նեյրոններ:Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգ:Նրանց մարմինները տեղավորված են [[գլխուղեղ]]ից և [[ողնուղեղ]]ից դուրս գտնվող նյարդային հանգույցներում:Նյարդային հանգույցները նեյրոնների մարմինների կուտակներ են:Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին [[օրգան]]ներին:Միջադիր նեյրոնները տեղավորված են կենտրոնական նյարդային համակարգում և կապ հաստատում զգայական ու շարժողական նեյրոնների միջև:
 
Նեյրոնը մասնագիտացված [[բջիջ]] է, որն ընդունում, մշակում, ծածկագրում, պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը, կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև:Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը:Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով:
 
== Նյարդային համակարգի բաժինները ==
 
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից:Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ ու սպիտակ նյութ:Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստներից:Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ:
 
Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից:Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար) համակարգերի:Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները:Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին [[օրգան]]ները,[[մաշկ]]ն ու [[արյուն]]ատար անոթները:Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժինների:
 
== Ուղեկից բջիջներ ==
 
Նյարդային [[հյուսվածք]]ը նեյրոններից բացի պարունակում է նաև ուղեկից բջիջներ, որոնք գտնվում են նեյրոնների և մազանոթների միջև ընկած տարածությունում ու զբաղեցնում են կենտրոնական նյարդային համակարգի զանգվածի մոտավորապես 40 տոկոսը:
 
Ուղեկից բջիջները նեյրոններից 3-4 անգամ փոքր են, չունեն երկար ելուստ և նյարդային ազդակներ չեն փոխանցում:Տարիքի մեծացմանը զուգընթաց նեյրոնները պակասում են, իսկ ուղեկից բջիջները՝ աստիճանաբար ավելանում:Տարբերում են ուղեկից բջիջների մի քանի տեսակ:Նրանց մի մասը նեյրոնների համար հենարան է ծառայում ու մասնակցում է նյութափոխանակությանը:Մյուսները մասնակցում են աքսոնների միելինապատմանը, իսկ երրորդները՝ ամենափոքր բջիջները, թափառող են, օժտված են օտարածին մարմինները կլանելու և մարսելու հատկությամբ՝ ֆագոցիտոզով:
 
== Տես նաև ==