Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 42 բայտ ,  6 տարի առաջ
չ
clean up, replaced: ,ա → , ա (3), ,բ → , բ, ,դ → , դ, ,ե → , ե, ,թ → , թ, ,ի → , ի (3), ,լ → , լ, ,կ → , կ (6), ,ձ → , ձ, ,ճ → , ճ, ,մ → , մ, ,ն → , ն, ,ո oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
== Շարակցական հյուսվածք ==
 
Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ:Շարակցական հյուսվածքը կազմում է [[կմախք]]ը, ենթամաշկային ճարպային շերտը,[[արյուն]]ը,[[ավիշ]]ը:Այն մտնում է բոլոր ներքին [[օրգան]]ների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ:Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից:Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ:
 
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն:Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում:Նրանցից են կազմված բուն [[մաշկ]]ը, ջլերը, կապանները, թաղանթները:Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,[[փայծաղ]]ը և ավշային հանգույցները:Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից:Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր:
 
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ:Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես [[կալցիում]]ի աղերով:
 
Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ:
 
== Մկանային հյուսվածք ==
 
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից:Մկանային բջիջների [[ցիտոպլազմա]]յում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը:Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ:Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում:Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային:Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը:Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց:Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները:Նրանց կծկումները կամային են:Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային:
 
== Նյարդային հյուսվածք ==
 
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից:Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ:Մարմինը կազմված է [[ցիտոպլազմա]]յից և [[կորիզ]]ից:Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված:Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին:Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով:Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող [[օրգան]]ին:Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը:Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են:Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում):Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ:
 
Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով:Նյարդային հյուսվածքը մտնում է [[գլխուղեղ]]ի,[[ողնուղեղ]]ի, նյարդային հանգույցների կազմության մեջ:
 
[[Պատկեր:Peripheral nerve, cross section.jpg|thumb|Նյարդային հյուսվածք]]
1 097 979

edits