«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Համագործակցությունը: clean up, replaced: ,Պ → , պ oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: : → ։ (29) oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Համագործակցությունը: clean up, replaced: ,Պ → , պ oգտվելով ԱՎԲ)
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը, որպես ուսումնական հաստատություն և գիտական կենտրոն, արդյունավետ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական հիմնարկների հետ, որոնց թվում են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ Դատախազության դպրոցը, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք առաջատար իրավաբանական դպրոցներ, որոնք նաև խոշոր գիտական կենտրոններ են։
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը մասնագիտական օժանդակություն է ցուցաբերել միջնակարգ դպրոցի բարձր դասարանների Իրավունք առարկայաշարի (Մարդու իրավունքներ, Քաղաքացիական կրթություն,Պետություն պետություն և իրավունք) ներմուծման ծրագրի իրագործմանը։
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նաև շրջանավարտների զբաղվածության հարցերը լուծելու ուղղությամբ։ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գործուն աջակցությամբ ստեղծված Կարիերայի կենտրոնը, հետևելով ամերիկյան իրավաբանական դպրոցների փորձին, ապահովում է ուսանող – շրջանավարտ – գործատու մշտական կապը և օժանդակում ֆակուլտետի շրջանավարտներին իրենց ունակություններին ու որակներին համա-պատասխան աշխատանք գտնելու հարցում։ Կենտրոնի առաջնային խնդիրներից են ուսանողներին և շրջանավարտներին աշխատաշուկայի, դրանում առկա պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովելը և նրանց` աշխատանքի ընդունվելուն աջակցելը (անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման, գրագրության, հարցազրույցի և այլ հմտություններ)։
1 105 242

edits