«Գավգամելայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (23), → (12), → (42), → (2), բ: → բ։, ը: → ը։ (15), ի: → ի։, ղ: → ղ։, մ: → մ։, ն: → ն։ (7), ջ: → ջ։ (2), վ: → վ։ (4), oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ clean up, replaced: ,ա → , ա oգտվելով ԱՎԲ
Տող 28.
[[Պատկեր:Battle gaugamela decisive.gif|left|thumb|350px| Մարտի վճռորոշ պահը. մակեդոնացիների սեպաձև գրոհը]]
 
Ալեքսանդրի համար ակնհայտ էր, որ թշնամու հեծելազոր ճակատը միտված էր գրոհի, այլ ոչ թե պաշտպանողական գործողությունների։ Ալեքսանդրի մտահղացմամբ, հարկավոր էր սադրել այդ անառիկ զանգվածը հապճեպ վերադասավորումների, որի հետևանքով խառնաշփոթ կառաջանար նրա շարքերում։ Երբ բանակները դիրքավորվեցին, Ալեքսանդրը սկսեց շարժել իր զորքը, բայց ոչ թե առաջ, ինչպես ակնկալում էին պարսիկները, այլ դեպի աջ։ Այդպիսով նա տեղաշարժեց ռազմադաշտը դեպի չհավասարեցված ու խորդուբորդ տեղանքը, ինչը զգալիորեն դժվարեցրեց պարսկական ռազմակառքերի շարժը։ Բայց այդ աջակողմյա զուգահեռ տեղաշարժումը կատարվում էր ոչ միայն ռազմակառքերի չեզոքացման նպատակով, բայց ավելի շատ՝ թշնամու ձգված շարքերում խոցելի բացակ առաջացնելու միտումով։
 
Դարեհը, չըմբռնելով Ալեքսանդրի մանյովրները, հրամայեց սկսել գրոհը և գցեց իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա։ Այդ շարժումների ընթացքում Դարեհի ձախ թևը չափից ավել պոկվեց կենտրոնից և պարսիկների ճակատում առաջացավ ակնկալված բացակը։ Ալեքսանդրի [[հեթայր]]ները ակնթարթորեն վերադասավորվեցին ու սեպաձև ճակատով մխրճվեցին ճեղքվացքի մեջ։ Նրանց հետևեցին հետևակն ու [[փաղանգ]]ը։ Դարեհը հրամայեց սկսել ռազմակառքերի գրոհը, բայց մակեդոնական հետևակը միջանցքներ ձևավորեց ու այնտեղ մղեց ռազմակառքերը, որտեղ նրանք ընկան նետաձիգները տեղատարափի տակ չպաշտպանված կողքերից։ Անհաջող եղավ նաև փղերի գրոհը, քանի որ մակեդոնացիները հատուկ տախտակներով, որոնց վրա ամրացված էին ցից մեխեր, խրտնեցրին ամեհի կենդանիներին։