«Արիստակես Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ re-categorisation per CFD, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, replaced: ,լ → , լ oգտվելով ԱՎԲ
Տող 21.
 
=Կենսագրություն=
Ծնվել է Կեսարիայում [[264]] թվականին։ Մանկությունից իր, իսկ կենսագրի բառերով, «Ըստ աստուածագործ ծառայության սնեալ էր»<ref>Ագաթանգեղոս, 636, [§859]</ref>, այսինքն` աստվածապաշտական ծառայության համար դաստիարակված։ Վաղ երիտասարդությունից հետևեց ճգնողական կյանքի` «Մենակեաց լեռնակեաց կրօնս մտեալ» այսինքն միայնակ, լեռնաբնակ կրոնավորական կարգի մեջ մտած էր իրեն ենթարկելով քաղցի, ծարավի, տքնության և «բանջարաճաշակ և խարազանազգեստ» կենցաղի՝ Նիկոմաքոս ճգնավորի առաջնորդությամբ։ Երբ դարձավ չափահաս ու հոգևոր կատարելության բոլոր կանոններին տիրացավ, ունեցավ աշակերտների իր խումբը։ Հաղթահարեց ամեն տեսակ փորձություններ և ինքնազրկանքները «կամայական քաջությամբ տարեալ», , լուսավորեալ և պայծառացեալ» հոգեվիճակի հասավ։ Ըստ [[Ագաթանգեղոս]]ի, նա նախքան եկեղեցական ասպարեզ մտնելը արդեն հասել էր կրոնավորական օրինակելի հոգևոր կատարելության։ Քանի որ [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ]]ը հաճախ կբացակայեր իր հայրապետական նստավայրից՝ երկրի ծայրամասերում կքարոզեր [[Աստված|Աստծո]] խոսքը և ճգնակյաց կյանք կվարեր։ [[Տրդատ Գ|Տրդատ թագավորը]] հաշվի առնելով այս ամենը, մարդ ուղարկեց Արիստակեսի հետևից։ Երբ նրան ներկայացվեց թագավորի հրավերը, Արիստակեսը չէր ուզում հեռանալ իր մենաստանից մինչև որ քրիստոնյաների բազմությունը նրան համոզեց, որ «Աւելի լավ է, որ Աստուծո մշակութեան գործին նուիրուիս, քան մենակեաց անապատական կեանքին»։ Ուստի Արիստակեսը հետևեց Տրդատ թագավորի պատվիրակներին։ Երբ հասան [[Հայաստան]], թագավորի հետ միասին փնտրեցին Գրիգոր Լուսավորչին և գտան նրան Դարանաղյաց գավառում՝ Մանեայ Այր կոչված ճգնարանում։ Տրդատը խնդրեց Լուսավորչին, որպեսզի նա իր երկու որդիներին` Արիստակեսին և Վրթանեսին եպիսկոպոսներ ձեռնադրի։ Այս կապակցությամբ Օրմանյանը կավելացնի` «Ընդհանուր փափաքին վրայ, Արիստակես, իբրև աւելի հոգևորական անձ, մեծ եղբօրմեն առաջ եպիսկոպոսութեան կը կոչուէր և իր հօր հայրապետական պաշտօնին օգնական կը նշանակուէր»<ref>Ազգ. հտծ. 73</ref>։ Արիստակեսի մասին շատ դեպքեր կամ գործունեության դրվագներ հայտնի չեն։ Հիշատակության արժանի է նրա մասնակցությունը Առաջին համաքրիստոնեական ժողովին, [[Նիկիայի Ա տիեզերական ժողով|որը գումարվել էր 325 թ-ի Նիկիա քաղաքում]]։ Նրան ուղեկցում էին Արևելյան եպիսկոպոսները՝ Հովհաննես Տիզբոնեցին, Հակոբ Մծբնացին, Եվթաղ Եդեսիացին և Ղեվոնդիոս Կեսարացին։ Նիկիայում իր մասին մի դեպք կպատմեն, մի խումբ [[Արիոսականություն|արիոսականներ]] տեսնելով Արիստակեսի նիհար և ճգնություններից հյուծված կերպարանքը, կծաղրեին, թե Հայոց Եպիսկոպոսը ավելի շատ մշակի կնմանվի, քան Հայրապետի, և հեգնելով առաջարկեցին, որ դիմացի արորադիր եզները վերցնի և ծովը հերկի։ Արիստակես առանց վարանելու ընդունեց առաջարկը և հերկեց ծովը իբրև հաստատ գետին։ Վերադարձին նա իրեն ծաղրողներին ասեց.
{{քաղվածք|Եթե դուք ալ ուղիղ հաւատք ունիք` գացէք հերկերուն վրայ սերմ ցանեցէք։|Արիստակես Ա}}
Մարդիկ ամոթահար եղան և իրենց հարգանքը և համարումը ավելի մեծացավ<ref>Ազգ. հտծ. 82</ref><ref>Մարզվանցի, էջ 219</ref>։ Արսիտակես Ա-ն վերադառնալով [[Մեծ Հայք]], մնաց որպես [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]] մինչև իր մահը [[333]] թ-ին։ Նրան հաջորդեց եղբայրը` [[Վրթանես Ա]]-ն։