«Անթրոպոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ re-categorisation per CFD, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
չ →‎XVIII և XIX դարերում: clean up, replaced: ,ո → , ո oգտվելով ԱՎԲ
Տող 13.
XIII դարի կեսերին [[Կառլ Լիննեյ]]ը մարդու ծագման մասին պատկերացման սկիզբը դրեց։ Իր «Բնության համակարգ»-ում (1753թ.) նա մարդուն մտցրեց կենդանի աշխարհ՝ իր դասակարգման մեջ նրան տեղադրելով մարդանման կապիկների հետ։ XIIIդարում ստեղծվում է նաև գիտական պրիմատոլոգիան։ Այսպես, 1766 թ, հայտնվեց օրանգուտանի մասին '''Ժ. Բյուֆոնի''' գիտական աշխատանքը։ Հոլանդացի անատոմիկ '''Պ. Կամպերը''' ցույց տվեց մարդու և կենդանիների հիմնական օրգանների կառուցվածքների միջև խորը նմանությունը։
XIII – XIX դարի առաջին կեսում արխեոլոգները, պալեոնտոլոգները, էթնոգրաֆները կուտակեցին մեծածավալ փորձնական նյութ, որն ընկած է անտրոպոգենեզի մասին ուսմունքի հիմքում։ Մեծ դեր խաղացին ֆրանսիացի արխեոլոգ '''Բուշե դե Պերտի''' հետազոտությունները։ XIX դարի 40-50-ական թվականներին նա փնտրում էր քարե գործիքներ և ապացուցում, որ դրանք օգտագործում էր նախամարդը, որն ապրում էր մամոնտների հետ միասին։
Նկար 1. Պրոգրեսը մարդու էվոլուցիայի ուսումնասիրության մեջ։ Գիտությանը հայտնի հոմինինների տեսակների քանակի աճը ժամանակի ընթացքում։ Յուրաքանչյուր տեսակ պատկերված է ուղղանկյան տեսքով, որը ցույց է տալիս այն սահմանները, որոնցում տատանվել է գանգի ծավալը և տեսակի տեղը պալեոնտոլոգիական տարեգրության մեջ։ Տեսանելի է տեսակների միջև բացատների աստիճանական լրացում։
Այդ բացահայտումները հերքում էին աստվածաշնչյան ժամանակագրությունը, հանդիպեցին բուռն դիմադրության։ Միայն XIX դարի 60-ական թվականներին Բուշե դե Պերտի մտքերն ընդունվեցին գիտության մեջ։
Սակայն նույնիսկ Լամարկը չէր կարողանում տրամաբանական ավարտին հասցնել մարդու և կենդանիների էվոլուցիայի միտքը և ժխտել Աստծուն՝ մարդու ծագման գործում (Իր « Կենդանաբանության փիլիսոփայություն» աշխատության մեջ նա գրում էր մարդու այլ տիպի ծագման մասին, քան միայն կենդանիներից )։