«Տրդատ ճարտարապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - , ։Ն → ։ Ն oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Տրդատ ճարտարապետ''' (շուրջ 940 - մահվան թվականն անհայտ է, հավանաբար` 1020 թ. հետո), [[Բագրատունի]] հարստության դարաշրջանի հայ [[ճարտարապետ]] և [[քանդակագործ]]: Շինարարություն է ծավալել հիմնականում [[Շիրակ]]ում։ Նրանից հետո, երբ [[Աշոտ Գ]] թագավորը 961թ. տեղափոխեց մայրաքաղաքը Կարսից Անի, այնտեղ տեղափոխվեց նաև կաթողիկոսական աթոռը։ Տրդատը կառուցեց [[Անիի մայր տաճար]]ը և կաթողիկոսարանի շենքը։ Ըստ հայ պատմիչների ([[Ստեփանոս Տարոնեցի]] և այլք) վկայության, այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում երկրաշարժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը, Տրդատն է հրավիրվում այն վերականգնելու համար։ Այդ աշխատանքներն ավարտվում են 994թ.:
 
Վավեր վկայություններ կան, որ նա կառուցել է Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (973–977), Գագկաշեն Ս. Գրիգոր եկեղեցին (1001–10, Գագիկ Ա Բագրատունի թագավորի հանձնարարությամբ)։ Տրդատին է վերագրվում Հաղպատի վանքի ամենահին եկեղեցու` Սբ. Նշանի, Սանահինի վանքի Ս. Ամենափրկիչ, Մարմաշենի վանքի գլխավոր եկեղեցին, Անիի Ս. Փրկիչ եկեղեցին, Արգինայի կաթողիկոսարանի համալիրը, Անիի Սմբատաշեն պարիսպի և այլ հուշարձանների կառուցումը։