«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Քանդակագործություն: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Քանդակագործություն: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ)
== Քանդակագործություն ==
 
[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է [[Վան]]ում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են։<ref>Марр Н. Я., Орбели И. А., Археологическая экспедиция 1916 года в Ван, Петроград, [[1922]] {{ref-ru}}</ref> Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր։ Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների։ Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է։ Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել [[Արգիշտիխինիլի]]ի առանձնատների պեղումների ժամանակ։ [[Սարդուրի Բ]] և [[Արգիշտի Ա]] արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա [[Սարգոն Բ]]-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է [[Մուսասիր]]ի գրավումը։ [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս [[բրոնզե]], քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են [[Վան]]ում, Թոփրակ-կալեում, [[Կարմիր բլուր]]ում, Ալիշարում։ [[Բրոնզ]]ե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ։ վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով։ Իրանը պատված է ոսկե թերթիկներով։ Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են [[Կարմիր Բլուր]]ում հայտնաբերված [[Վահան (զինատեսակ)|վահանները]], կապարճները և սաղավարտները։ [[Վահան (զինատեսակ)|Վահանների]] վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են [[Արգիշտի Ա]]-ի և [[Սարդուր Բ]]-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ [[Վիշապ (գերբնական էակ)|վիշապներով]]։ Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր։ Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը։
 
<center>
1 105 242

edits