«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (9) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ)
Այս անվանումը նկարելուկն ստացել է այն պատճառով, որ այն կազմվում է գումարման և հանման մաթեմատիկական նշանների օգնությամբ՝ նախորդ բաղադրիչի անվանման տառերին ավելացնելով հաջորդի անվանման տառերը, կամ եղած տառերից հանելով հաջորդ բաղադրիչի անվանման տառերը։ Օրինակ` նկարելուկ 7 ('''ԿԹԵԼ = ՁՈՒԿ - ՁՈՒ + ԹԱԿ - ԱԿ + ԵԼԱԿ - ԱԿ = ԵԼ''')։[[Պատկեր:nkareluk-6.jpg|thumb|640px|­­Նկարելուկ 7]]
 
==== '''«Եգիպտական» նկարելուկներ''' ====
 
Սրանք նկարելուկի ամենից քիչ հանդիպող տեսակն են։ Հին եգիպտական մեհենագրերի (հիերոգլիֆների) նման այդ նկարելուկներում տրվում են միայն բաղաձայն հնչյունները, ձայնավորները վերծանման ժամանակ դեն են նետվում, իսկ նրանց փոխարեն լուծողը պետք է ուրիշ ձայնավորներ տեղադրի՝ փորձելով ստանալ մտապահված արտահայտությունը։ Սովորական նկարելուկների համեմատ այս նկարելուկը շատ ավելի պայմանական է, ուստի նրա վերծանման ժամանակ չափազանց մեծանում է ճիշտ կռահման նշանակությունը։ Օրինակ` նկարելուկ 8-ում դուրս ենք գրում նկարելուկում եղած պատկերների անունները՝ '''ՄԵԽ, ԱԼԻՔ, ՈՒԼ, ԱՎԵՐԱԿ, ՈՒՍ, ԱՎԵԼ''' բառերը, որոնց ձայնավորները հեռացնելուց հետո մնում է '''ՄԽԼՔԼՎՐԿՍՎԼ''' տառաշարքը։ Որոշակի դժվարությամբ կարելի է կռահել, որ այդ բաղաձայններով ծածկագրված է '''«ՄԻ ԽԵԼՔԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ՝ ԱՎԵԼԻ»''' առածը։[[Պատկեր:nkareluk-7.jpg|thumb|640px|­­Նկարելուկ 8]]
 
==== '''Նրբանկարելուկներ''' ====
 
Նկարելուկի բարձրակետը կազմում են նրբանկարելուկները։ Դրանց թվին կարելի է դասել այն նկարելուկները, որոնք աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքով, լուծման անսպասելիությամբ և յուրօրինակությամբ։ Ահա նման մի քանի օրինակներ։ Նկարելուկ 9-ում պատկերված է '''ՉՈՐՍՈՒ''' բառը։ Նկարելուկ 10-ում պետք է կռահել, որ անվի կենտրոնական շրջանագիծը ՕՂ է պատկերում (պատասխանը՝ '''ՕՂԱԿՈՒՄ''')։ Նույն ձևով նկարելուկ 11-ում '''Ծ''' տառի ներսում պատկերված է '''Օ''' տառը ('''ՕԾՈՒՄ''')։ Նկարելուկ 12-ում թեք (շեղ) գրված '''Բ'''-ն հուշում է '''ՇԵՂԲ''' պատասխանը։ Եզակի է նկարելուկ 13-ը։ Նրա առաջին բաղադրիչը որևէ նշանի նմանեցնելու և որևէ իմաստալի բառ ստանալու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության։ Մինչդեռ պատասխանը հեշտությամբ ստացվում է, երբ գլխի ենք ընկնում, որ նշված բաղադրիչն ընդամենը '''Օ''' տառի ձախ կեսն է՝ '''կես օ։''' Այսինքն՝ նկարելուկի պատասխանն է '''ԿԵՍՕՐ''' բառը։ Համարյա նման սկզբունքով է կազմված նկարելուկ 14-ը։ Հիշելով, որ 50 քառ. մետրը '''ԱՐ'''-ի (այսինքն՝ 100 քառ. մետրի) կեսն է, ստանում ենք նկարելուկի պատասխանը՝ '''ԿԵՍԱՐ'''։ Նկարելուկ 15-ում ընդամենը երկու տառի միջոցով գաղտնագրված է 10-տառանի մի բառ. պատասխանն ստացվում է երկու չպատկերված, բայց պատասխանում կարդացվող բառամասերի շնորհիվ ('''ԹԱՐՍ''' և '''ՏԱԿ''')՝ '''թարս ՈՒ՝ Շ-ի տակ''', այսինքն՝ '''ԹԱՐՍՈՒՇԻՏԱԿ'''։ Մաթեմատիկական աստիճանի գաղափարն է կիրառված նկարելուկ 16-ում, որը վերծանվում է այսպես. '''Հ-ի Ն աստիճան''', այսինքն՝ '''ՀԻՆ ԱՍՏԻՃԱՆ'''։ Հետևյալ երկու նկարելուկներում կիրառված է գույն. նկարելուկ 17-ի պատասխանն է '''ՁԿԱՆ ԱՉՔ''' ('''Ձ''' + կանաչ '''Ք'''), նկարելուկ 18-ինը` '''ԿԱՐՄԻՐ ԳԻՆԻ''' (կարմիր '''Գ'''-ին` '''Ի''')։
1 105 242

edits