«Մոլորակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[image:1e6m comparison Mars Mercury Moon Pluto Haumea - no transparency.png|thumb|right|200px|(վերևի նկարի մեծացված ներքևի մասը)՝ [[Մարս (մոլորակ)|Մարս]] և [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի]]; ներքևում՝ [[Լուսին]], [[գաճաճ մոլորակ]]ներ՝ [[Պլուտոն]] և [[Հոմեա]]:]]
 
'''Մոլորակ''' ({{lang-en|planet}}, {{lang-el|[[wikt:πλανήτης|πλανήτης]]}}, այլ ձև՝ հին-հունարեն՝ πλάνης  - «ճանապարհորդ»), երկնային մարմին է, որը պտտվում է [[ուղեծիր|ուղեծրով]] [[աստղ]]ի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպիսի դառնա շրջանաձև սեփական [[ձգողականություն|ձգողականության]] ազդեցության տակ, բայց ոչ բավարար որպեսզի սկսվի [[ջերմամիջուկային ռեակցիա]], և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը [[պլանետեզեմալ]]ներից։
 
Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող [[գազային հսկա]]ներ; և ավելի փոքր [[Երկրային խմբի մոլորակներ]], որոնք ունեն պինդ մակերեևույթ։ Համաձայն [[Միջազգային աստղագիտական միություն|Միջազգային աստղագիտական միության]] սահմանմանը, [[Արեգակնային համակարգ]]ում կան 8 մոլորակ։ Նրանք են՝ ([[Արեգակ]]ից հեռավորվածությամբ) - չորս երկրանման՝ [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի]], [[Վեներա (մոլորակ)|Վեներա]], [[Երկիր]], [[Մարս (մոլորակ)|Մարս]], ապա չորս գազային հսկաներ՝ [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտեր]], [[Սատուրն (մոլորակ)|Սատուրն]], [[Ուրան (մոլորակ)|Ուրան]] և [[Նեպտուն]]։ Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝ [[Պլուտոն]] (մինչև 2006 թվականը համարվում էր մոլորակ), [[Մակեմակե]], [[Հոմեա]], [[Էրիս]] և [[Սերես]]։ Բացի Մերկուրիից և Վեներայից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ [[բնական արբանյակ|արբանյակ]]։
 
Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին [[էկզոմոլորակ]]ներ, ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջ [[գալակտիկա]]յում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոլորակ» էջից