«Սևանավանք»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, replaced: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: ։Ս → ։ Ս oգտվելով ԱՎԲ |
||
Տող 58.
'''Սևանավանք''', հայկական վանական համալիր [[Սևանի թերակղզի|Սևանի թերակղզու]] վրա, [[Գեղարքունիքի մարզ]], [[Հայաստանի Հանրապետություն]]:
Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874
Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IXդ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը` գրված 874թ.-ին։
Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։
|