«Նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 1437611 խմբագրումը, որի հեղինակն է՝ Narek 16 (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Nervous system diagram.png|thumb|Մարդու նյարդային համակարգը]]
'''Նյարդային համակարգը''' բաղկացած է երկու բաժնից.
'''Նյարդային համակարգը''' կարգավորում է բոլոր օրգանների և [[օրգան համակարգ]]երի գործունեությունը, ապահովելով նրանց ֆուկցիոնալ միասնությունը, միաժամանակ ապահովում օրգանիզմի, որպես մեկ ամբողջության կապը արտաքին միջավայրի հետ։
 
Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը [[նեյրոն]]ն է։ Նեյրոններն ունեն ելուններ, որոնցով և կոնտակտի մեջ են մտնում միմյանց հետ` հպվելով միմյանց, այդ հատվածները կոչվում են սինապսներ (կապ), որտեղ որպես հաղորդիչ հանդիսանում են [[մեդիատորներ]]ը: Մեդիատորները ակտիվ կենսաբանական նյութեր են ([[ացետիլխոլին]], [[ադրենալին]], [[նորադրենալին]])։ Երբ գրգիռը հասնում է սինապս, բշտերը պայթում են, մեդիատորները դուրս են գալիս և հաղորդում գրգիռը մյուս նյարդերին։
 
Ըստ կառուցվածքի և ֆունկցիայի նեյրոնները լինում են.
 
* Զգացող
* Միջադիր
* Շարժիչ[[Պատկեր:GFPneuron.png|thumb|նեյրոն]]
 
== Նյարդային համակարգի բաժինները ==
 
Նյարդային համակարգը բաղկացած է երկու բաժնից.
 
# [[Սոմատիկ նյարդային համակարգ]] (նյարդավորում է կմախքի մկանները և [[զգայարաններ]]ը)
# [[Վեգետատիվ նյարդային համակարգ]] (նյարդավորում է բոլոր [[ներքին օրգաններ]]ը, հարթ մկանները, անոթները)
::* [[Սիմպատիկ նյարդային համակարգ]]
::* [[Պարասիմպատիկ նյարդային համակարգ]]
 
Նյարդային համակարգը, ըստ տեղադրական սկզբունքի բաժանվում է.
 
# [[Կենտրոնական նյարդային համակարգ]] ([[գլխուղեղ]] և [[ողնուղեղ]])
# [[Պերիֆերիկ նյարդային համակարգ]] (նյարդարմատներ, նյարդային հանգույցներ, նյարդային հյուսակներ, նյարդեր և նյարդային վերջույթներ)
 
== Սպիտակ և գորշ նյութ ==
 
Կենտրոնական նյարդային համակարգին պատկանող [[գլխուղեղ]]ի և [[ողնուղեղ]]ի կտրվածքների վրա նկարագրվում են սպիտակ և գորշ նյութերը։
 
'''Գորշ նյութը''' նյարդային բջիջների և նրանց ելունների մոտակա ճյուղերի կուտակումներն են։
 
'''Սպիտակ նյութը''' սովորաբար իրենից ներկայացնում է նյարդային բջիջների ելուններ, որոնք պատված են միելինային թաղանթով, հենց դրանով է պայմանավորված հաղորդչական ուղիները։
 
Սպիտակ նյութեր մեջ նկարագրվում են մեկուսացված գորշ նյութի կուտակումները, որոնք կոչվում են կորիզներ և հանգույցներ։
 
== Ռեֆլեքս ==
 
Նյարդային համակարգի աշխատանքի հիմքում ընկած է ռեֆլեքսը, որը օրգանիզմի գործունեության սկզբունքն է համարվում։
 
'''Ռեֆլեքսը''' օրգանիզմի պատասխան ռեակցիան է արտաքին և ներքին գրգռիչներին, որն իրականացվում և միաժամանակ վերահսկվում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից։
 
Այն ուղին, որով անցնում է նյարդային ազդակը` ռեցեպտորից մինչև գործող օրգան, կոչվում է ռեֆլեկտոր աղեղ։<br />
Այն ունի հինգ օղակ.
 
# Ռեցեպտոր (ընկալիչ)-դրանք նյարդային վերջույթներն են,որոնք ընկալում են միջավայրի ազդակները և փոխանցում նյարդային գրգիռը։
# Կենտրոնաձիգ նյարդաթել (զգացող)-սրանք ընկալիչներում առաջացած գրգիռը հաղորդում են ԿՆՀ և ապահովում նյարդային ազդակի կենտրոնաձիգ հաղորդումը։
# Նյարդային կենտրոն (գլխուղեղ, ողնուղեղ)-կամ միջանկյալ ու շարժողական նեյրոններ, որոնք ընկալում,վերլուծում և հաղորդում են գրգիռը ռեֆլեքսային աղեղի հաջորդ բաժին։
# Կենտրոնախույս նյարդաթել (շարժիչ), որոնք ապահովում են նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին։
# Գործող օրգան /մկան,գեղձ/, որն իրականացնում է այդ ռեֆլեքսային գործունեությունը։
 
Մարդու օրգանիզմում ռեցեպտորները բաժանվում են երեք խմբի.
 
* Էքստերոցեպտորներ (արտաքին)
* Պրոպիոցեպտորներ ([[մկանային համակարգ|մկաններ]], ջլեր, հոդեր, [[ոսկոր|ոսկրեր]])
* Ինտերոցեպտորներ (ներքին օրգաններ)
 
Յուրաքանչյուր ռեֆլեքս ունի որոշակի ժամանակ, որը գրգռման պահից մինչև նրա պատասխանը ընկած ժամանակն է։ Հիմնականում այդ ժամանակը կախված է գրգռի ուժից և կենտրոնական նյարդային համակարգի դրդունակությունից։
Տարբերում են.
 
* Բնածին ռեֆլեքս (դրանք անպայման են)
* Պայմանական ռեֆլեքս (դրանք ձեռքբերովի են)
 
Ռեֆլեքսները լինում են պարզ և բարդ (ըստ նեյրոնների քանակի)։ Պարզ ռեֆլեքսների դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է 2 նեյրոնից` զգայական-շարժողական։ Պարզ ռեֆլեքսներն են արմնկային, ծնկային, աքիլեսյան ռեֆլեքսները, հազը, փռշտոցը։ Բարդ ռեֆլեքսային աղեղը պարունակում է 1 կամ ավելի միջանկյալ նեյրոններ, որոնք տեղավորված են զգայական և շարժողական նեյրոնների միջև։ Բարդ են քայլքը, վազքը, վեգետատիվ ֆունկցիաներ իրականացնող ռեֆլեքսային աղեղները։ Ռեֆլեքսի իրականացման համար պարտադիր է ռեֆլեքսային աղեղի բոլոր բաղադրամասերի առկայությունը։
 
== Այլ ==
Նիարդաթելերի խրձերն առաջացնում էն նիարդեր, որոնք պատված են միելինային էլեկտրամեկուսիչ թաղանթով։