«Մար Աբաս Կատինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մար Աբաս Կատինա''' կամ '''Մար Աբաս Մծուրնացի''', նախամաշտոցյան Հայաստանի պատմիչ, ազգությամբ ասորի, շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները։ Մար Աբաս Կատինան հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ում։ Ըստ Պատմահոր վկայության՝ մ.թ.ա. II դարի վերջին Հայոց թագավոր Վաղարշակը (անտիկ աղբյուրներում Խորենացու նշված ժամանակաշրջանում նման անունով արքա չի հիշատակվում, ուսումնասիրողների կարծիքով՝ մի շարք Հայոց արքաների, մասնավորապես՝ [[Արտաշես Ա]]-ի և [[Տրդատ Ա]] Արշակունու հավաքական կերպար է) իր իշխանությունը լիովին կարգի բերելով և իր թագավորությունը հաստատելով ''ՙկամեցավ իմանալ, թե ովքե՞ր արդյոք և ինչպիսի՞ մարդիկ տիրելիս են եղել Հայաստանի վրա իրենից առաջ, արդյոք ինքը անցյալի քաջերի՞ տեղն է գրավում, թե՞ ապիկարների»''։ Այդ նպատակով նա գտնում է մի ''«ուշիմ ասորի»'' Մար Աբաս Կատինա անունով, ''«քաղդեական և հունական գրության մեջ վարժ»'', և նրան ուղարկում իր եղբոր՝ Արշակ Մեծի մոտ արժանավայել ընծաներով, (խնդրելով) բանալ նրա առաջ արքունական դիվանը (Հայոց պատմություն, Գիրք I, Ը)։ Արշակ Մեծն ընդունելով գրությունը Մար Աբաս Կատինայից, մեծ ուրախությամբ հրամայում է բանալ նրա առաջ արքունական դիվանը, ''«որ Նինվեում էր»'', միաժամանակ ուրախանալով, որ այսպիսի մտադրություն ունի իր եղբայրը, որին վստահել էր իր թագավորության կեսը։ Մար Աբասը աչքի անցկացնելով բոլոր մատյանները ''ՙգտնում է մի մատյան հունարեն գրված»'' ու այդ մատյանից հանելով միայն մեր ազգի''«հավաստի պատմությունը»'' հույն և ասորի գրերով ''ՙբերում է Մծբին Վաղարշակ թագավորին»''։ Ստանալով Մար Աբաս Կատինայի մատյանը՝ Վաղարշակը համարում է այն ''ՙառաջինն իր գանձերի մեջ, դնում է արքունական պահեստը մեծ զգուշությամբ և հրամայում է մի մասը քարի վրա արձանագրել»'' (I, Թ)։
 
Որոշ հայագետներ (հատկապես XIX դ. վերջի և XXդ. սկզբի) ընդհանրապես չէին ընդունում Մար Աբաս Կատինայի գոյությունը՝ համարելով նրան Մովսես Խորենացու երևակայության արդյունք։ Սակայն ժամանակակից ուսումնասիրողները գտնում են, որ Մար Աբաս Կատինան ապրել և իր երկը գրել է մ.թ. III - IV դդ կզբներում, քանի որ բացի Մովսես Խորենացուց ասորու Պատմությունից օգտվել են Անանունը (հիշատակում է նրան Մար Աբաս Մծուրնացի անունով) և VI րդարի հույն պատմիչ [[Պրոկոպիոս Կեսարացի]]ն։
 
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]