«Մակրոէկոնոմիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → , — → - (20), ։Ա → ։ Ա (3), ։Ե → ։ Ե, ։Ը → ։ Ը, ։Մ → ։ Մ, ։Ն → ։ Ն, ։Շ → ։ Շ, ։Պ → ։ Պ (2), ։Ք → ։ Ք (2) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզե...
չ clean up, replaced: → (49) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մակրոէկոնոմիկան''' (հին հունարեն {{lang-grc|μακρός}} - ''մեծ, երկար'', {{lang-grc2|οἶκος}} - ''տուն'', և {{lang-grc2|νόμος}} - օրենք) [[գիտություն]] է, որն ուսումնասիրում է տնտեսության գործունեությունը ամբողջությամբ, շուկայի և տնտեսագետ գործակալների աշխատանքը, տնտեսական երևույթների ամբողջությունը։ Առաջին անգամ այս տերմինը 1934 թ-ի [[օգոստոսի 14]] – ին [[Ֆրիշ Ռագնար]]ի կողմից։ Ժամանակակից մակրոէկոնոմիկայի տեսության հիմնադիրը համարվում է [[Ջոն Քեյնս]]ը, այն բանից հետո երբ [[1936թ]]-ին նա հրատարակեց իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը ({{lang-en|The General Theory of Employment, Interest, and Money}}).
[[Պատկեր:John Maynard Keynes.jpg|frame|Փաստացի մակրոէկոնոմիկա տեսության հիմնադիր [[Ջոն Քեյնս]]]]
 
Տող 17.
Չնայած նրան , որ մակրոէկոնոմիկան նոր գիտություն է ուսումնասիրությունը սկսվել է դեռևս «Քեյնսան հեղափոխությունից» շատ առաջ։
[[Պատկեր:Lefebvre - Jean-Baptiste Colbert.jpg|thumb|right|150px |thumb|left|150px|[[Ժան- Բատիստ Կոլբեր]]]]
XV դարում առաջացավ [[մերկանտելիզմ]]ը` առաջին տնտեսագիտական ( տնտեսական) դպրոցը, որի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել [[Անտուան դե Մոնկրետիեն]]ը, [[Ուիլյամ Ստաֆֆորդ]]ը, [[Թոմաս Ման]]ը, [[Ժան Բատիստ Կոլբեր]]ը:Քննարկվում էին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին ֆինանսական ապահովվածության ավելացումը`տնտեսության մեջ կառավարության միջամտմամբ, առևտրային հաշվեկշռի պահպանումը (ի հաշիվ տվյալ երկրումարտադրված ապրանքների արտահանման չափերի ավելացման և սահմանափակ ներմուծման ). մերկանտելիստները մեծ ուշադրություն էին դարձնում դրամական շրջանառության ոլորտի վրա:
XVIII դարի կեսերին ձևավորվում է ֆիզիոկրատների դպրոցը ([[Ֆրանսուա Կենե]] , [[Անն Ռոբեր]], [[Ժակ Տյուրգո]], [[Վիկտոր Միրաբո]] և [[Պիեր Պոլ Մերսե Լա Րիվեր]]) Զարգացնելով իրենց գաղափարնները, հիմքում ֆիզիոկրատները հիմնվում էին գյուղատնտեսության դերի կարևորության վրա: Այսպես ամենահին և ճանաչված տնտեսագիտական մոդելը` Կենեի աղյուսակը բացատրում էր «մաքուր արտադրանքի» շրջանառությունը միայն գյուղատնտեսության զարգացման տեսակետից, ամբողջ հասարակությունը բաժանելով արտադրողական, «անպտուղ» դասակարգի և սեփականատերերի։
XIX դարում առաջացավ [[մարքսիզմ]]ը և մարքսիստական քաղաքական տնտեսությունը, որի հիմնադիրները համարվում են [[Կարլ Մարքս]]ը և [[Ֆեդիրիխ Էնգելս]]ը։ Մարքսի տնտեսագիտական գաղափարները նշանակալից ազդեցություն են ունեցել մակրոտնտեսագիտության տեսության զարգացման վրա։ Ներմուծվում և ակտիվորեն զարգանում են նոր հասկացություններ, ինչպիսիք են` հավելյալ արժեքը, արտադրական հարաբերոՄակրոէկոնոմիկա գիտությունը զբաղվում է այնպիսի հարցերով, որոնց պատասխանները անհնար է գտնել միկրոէկոնոմիկայի մակարդակներում ։ Նշենք մակրոէկոնոմիկայի խնդիրները։ւթյունները, պարզ և ընդլայնված վերարտադրությունը։
==== Ավստրիական դպրոց ====
Տող 27.
==== Դասական դպրոց ====
{{ Հիմնական հոդված | Դասական քաղաքական տնտեսություն }}
[[Պատկեր:Lange-MigrantMother02.jpg|thumb|150px| …[[Մեծ Ճգնաժամ]]ը խալխլեց հավատը դասական,«ավտոմատացված» տնտեսության նկատմամբ]]
«Ավտոմատացված տնտեսության» կողմնակիցներ համարվում են 'դասական' և 'նեոդասական' մակրոտնտեսագիտության գաղափարի կողմնակիցները։ Այս դպրոցը հիմնադրվել է դեռևս XVIII դարում։ XVIII դարի վերջում սկսվում է դասական տնտեսագիտության տեսության զարգացման երկրորդ փուլը։ Այդ ժամանակահատվածը նշանավորված է [[Ադամ Սմիթ]]ի և նրա «անտեսանելի ձեռքի սկզբունքի» զգալի ազդեցությամբ։ Առաջանում են տեսակետներ տնտեսության մշտական կայունության մասին, առաջանւմ է տեսություն« «[[laissez-faire]]», որը պնդում էր. բոլոր շուկաներում գոյություն ունի բացարձակ մրցակցություն, բոլոր գները մշտապես փոփոխվում են կախված առաջարկի և պահանջարկի վիճակից և շուկան կարող է ինքնուրույն գալ հավասարակշռության։ XIX դարում ի հայտ են գալիս այնպիսի տնտեսագետներ ինչպիսիք են` [[Դավիթ Ռիկարդո]]ն և [[Թոմաս Մալթուս]]ը։ Հենց այս ժամանակաշրջանում ձևավորվեց ենթադրություն այն մասին, որ մակրոտնտեսության մեջ չի կարող լինել ամբողջական առաջարկի և պահանջարկի անհավասարակշռություն, որովհետև վերջինս «ինքն է ձևավորում ամբողջական պահանջարկ»։
Այս գաղափարի հիմնադիրը համարվում է [[Ժան Բատիստ Սեյ]]ը և հայտնի է որպես [[Սեյի Օրենք]]։
Դասական մոդելի կողմնակիցների համար տնտեսության հիմնական խնդիրը ռեսուրսների սահմանափակությունն է, նրանց համար տարբերություն չկա տնտեսության երկարաժամկետ և կարճաժամկետ հատվածների միջև։ Այս մոդելը փաստացի դադարեց գոյություն ունենալ XX դարի սկզբին, երբ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի և 1930թ-ի [[Մեծ ճգնաժամ]]ի ընթացքում համաշխարհային տնտեսությունը ի վիճակի չէր ինքնուրույն վերականգնվել։ Դասական մակրոտնտեսագետ մտքի հիմնական ներկայացուցիցները համարվում են [[Ալֆրեդ Մարշալ]]ը, [[Արթուր Սեսիլ Պիգու]] և ուրիշները։
 
=== «Քեյնսան հեղափոխություն» և ժամանակակից մակրոտնտեսագիտության ծնունդը ===
[[Պատկեր:Ben Bernanke official portrait.jpg|thumb|150px|left|[[Բեն Բերնանկե]] Քեյնսական դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից մեկը ]]
[[Պատկեր:GregoryMankiw.jpg|thumb|right|300px |[[Գրիգորի Մենկյու]] Քեյնսական դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից մեկը ]]
{{ Հիմնական հոդված | Քեյնսականություն }}
Քեյնսան տնտեսագիտական դպրոցը ստեղծվել է բրիտանացի տնտեսագետ [[Ջոն Մեյնարդ Քեյնս]]ի կողմից 1936 թ-ին , երբ նա հրատարակեց իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը ։ Մինչ այդ Մեծ ճգնաժամը խարխլել էր հավատը դասական «ավտոմատացված» տնտեսագիտության հիմքերը։ Քեյնսը, ելնելով իր ուսումնասիրություններից, [[Երկրորդ Համաշխարհային պատերազմ]]ի և 1929 - 1933 թթ- ի Մեծ դեպրեսայի փորձից եկավ եզրահանգումների, որոնցով լիովին հերքեց դասականների գաղափարները։ Նախ և առաջ Քեյնսը ենթադրեց, որ շուկայում չի կարող լինել միայն կատարյալ մրցակցություն։ Երկրորդ Քեյնսը ենթադրում էր, որ կարճաժամկետ հատվածում գները կարող են չփոխվել։ Ըստ քեյնսականության տնտեսությունը կարող է լինել անկայուն։ Քեյնսը համոզված էր, որ կոնկրետ իրադրություններում շուկան չի կարող ինքնուրուն դիմակայել. երբեմն պետությունը պետք է միջամտի տնտեսությանը, որպեսզի վերացնի թերությունները։ Այսպիսով, Քեյնսը համարվում է [[խառը տնտեսական համակարգ]]ի կողմնակիցը։
Տող 69.
Տնտեսագիտությունը վերլուծության է ենթարկվում գրաֆիկների, աղյուսակների, սխեմաների, մաթեմատիկական ֆունկցիաների միջոցով, ընդ որում ուսումնասիրությանը ենթակա են մակրոտնտեսական փոփոխությունները որոնք կարող են լինել կամ ''էկզոգեն'', այսինքն կատարվում են տնտեսական մոդելից դուրս, կամ ''էնդոգեն'' որոնք ձևավորվում են մոդելի ներսում։
Բոլոր մակրոտնտեսական հատկանիշները կարող են դիտվել կամ որոշակի ժամանակահատվածում, կամ բնութագրվում են որոշակի պահերի համար։ Այսպիսով բոլոր փոփոխականները մակրոտնտեսագիտության մեջ բաժանվում են երկու խմբի.
* ''Հոսքեր' - փոփոխականներ, որոնք ուսումնասիրվում են որոշակի ժամանակահատվածում (օրինակ մեկ տարում) ։ Հոսքերին կարելի է վերագրել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ներդրումները , պետական բյուջեի վիճակը (ավելցուկ և պակասուրդ) ներկրում և արտահանում, ՀՆԱ ։
* ''Պահուստներ'' - ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս քանակը տվյալ ժամանակում ։ Պահուստներ կարելի է համարել հարստությունը, պետական պարտքը, գործազուրկների քանակը։
Մակրոտնտեսագիտական վերլուծության ցուցանիշները բաժանվում են երկու խմբի՝ ''դրական'' վերլուծություն և ''նորմատիվային'' ։ Առաջինը որոշում և բացատրում է տնտեսության վարքագիծը և հանդիսանում է հիմք տնտեսության ապագայի կանխատեսումների համար։ Նորմատիվ վերլուծությունը ցույց է տալիս ''ինչ պետք է անել'' և ինչպիսի տնտեսական ձևափոխումներպետք է կատարվեն։ Որպես օրենք նորմատիվ վերլուծությունը հանդիսանում է ամբողջական տնտեսական հետազոտության քաղաքական մոտեցում ։ Մակրոտնտեսական հետազոտությունները արվում են «''ceteris paribus''» («այլ հավասար պայմաններում») ռեժիմով , այսինքն մեկ փոփոխական դիտարկման դեպքում մյուսները մնում են անփոփոխոխ։
 
Տող 90.
 
Մակրոտնտեսության մեջ դիտում են չորս տնտեսական գործակալներ
* ''Տնային տնտեսություններ'' - հանդիսանում են տնտեսական ռեսուրսների սեփականատերերը / արտադրական գործոններ/, ապրանքների և ծառայությունների հիմնական սպառողները։ Կազմակերպությունների կողմից օգտագործվող աշխատուժի դիմաց որպես եկամուտ ստանում են աշխատավարձը` տնային տնտեսությունների կողմից արտադրված հիմնական ռեսուրսը ։ Վճարում են հարկեր պետությանը և նրանից էլ ստանում են անհրաժեշտ տրանսվերտներ, այնպիսիք, ինչպիսիք են թոշակը, անաշխատունակության նպաստը, ուսանողների թոշակը և այլն։ .
* ''Կազմակերպությունների'' - ապրանքների և ծառայությունների հիմնական արտադրողների գլխավոր նպատակն է , առավելագույնի հասցնել սեփական շահույթը։ Հանդիսանում են արժեթղթերի շուկայի հիմնական պարտատերերը։ Կազմակերպությունները ապրանքների և ծառայությունների ներդրումից ստանում են շահույթ։ Կազմակերպությունների հիմնական ծախսերն են համարվում` հարկերը, ներդրումային ծախսերը և ռեսուրսների օգտագործման համար վճարները տնային տնտեսություններին։
Տնային տնտեսությունները և կազմակերպությունները կազմում են '''տնտեսության մասնավոր հատվածը'''։
* ''Պետություն'' - հասարակական բարիքների հիմնական արտադրողը, հիմնական նպատակն է ազգային եկամուտի վերաբաշխում, այլ գործակալների և շուկանների տնտեսական ակտիվության կարգավորում։ Ստանում են հարկեր` նրա հիմնական եկամուտի աղբյուրը, վճարում է տնային տնտեսություններին տրանսֆերտներ և կազմակերպություններին հատկացնում է սուբսիդիաներ, եթե անհրաժեշտ է կատարում է գնումներ ապրանքների շուկայում։ Պետությունը անընդհատ շփման մեջ է գտնվում ֆինանսական շուկայի հետ։
Մասնավոր հատվածը պետության հետ միասին կազմում են '''փակ տնտեսություն'''։
* ''Օտարերկրյա հատված'' - միջազգային առևտուր, կապիտալի և արժեթղթերի շրջանառություն։
Բոլոր չորս մակրոտնտեսական գործակալները ձևավորում են '''բաց տնտեսություն'''։
=== Մակրոտնտեսական տեսության հիմնական ցուցանիշները ===
Մակրոտնտեսության տեսության մեջ դիտարկվում են հետևյալ հիմնական ցուցանիշները
* ''Սպառողական ծախսեր (նշ. С ) '' - ապրանքների և ծառայությունների դիմաց տնային տնտեսությունների ծախսերը
* ''տնային տնտեսությունների խնայողություններ(նշ. S) '' - եկամտի մի մասը, որը տնային տնտեսությունները պահում են բանկերում նպատակ ունենալով ստանալ լրացուցիչ եկամուտ`դեպոզիտներից
[[Պատկեր:Adaswiki.PNG|450px|right|thumb|Ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի մոդել( մոդել AD-AS )]]
* ''Ներդրումներ(նշ. I) '' - կազմակերպությունները ապրանքների արտադրության ընդլայնման նպատակով կուտակում են կապիտալ և, հետևաբար, առավելագույն շահույթի ստացում են հետապնդում։
* ''Ապրանքների և ծառայությունների պետական գնումներ (նշ. G) '' - պետական ներդրումները ևպետական ծառայողների աշխատավարձը և այլն ։
* ''Զուտ հարկեր (նշ. T) '' - հարկերի և տրանսվերտների տարբերությունը։ Պետական գնումների և զուտ հարկերի հարաբերակցությունը ցույց է տալիս պետական բյուդջեի վիճակը. Եթե պետական գնումները գերազանցում են զուտ հարկերին, ապա երկրում պետական բյուջեի (դիֆիցիտը ) պակասուրդ է, համապատասխանաբար, բյուջեի ավելցուկ նշանակում է, որ զուտ հարկերը գերազանցում են պետական գնումների չափը։
* ''Զուտ արտահանում նշ. ( Xn или NX) '' - արտահանման և ներկրման տարբերությունը ։ Ներկրման և արտահանման հարաբերակցությունը ցույց է տալիս առևտրային հաշվեկշռի վիճակը։ Եթե արտահանումը գերազանցում է ներմուծմանը, ապա երկրում առևտրային հաշվեկշռի ավելցուկ է, եթե ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ապա, համապատասխանաբար, երկրի առևտրական հաշվեկշռում` պակասուրդ։
* ''Ամբողջական եկամուտ(նշ. Y) '' -
 
'''<math>Y = C + I + G + Xn = C + S + T\,</math>''', Բաց տնտեսության համար ամբողջական եկամտի բանաձև։ Փակ տնտսության պայմաններում հաշվի չի առնվում մաքուր արտահանումը։ Մասնավոր հատվածի համար ամբողջական եկամտի մեջ չի ներառվում ապրանքների և ծառայությունների պետական գնումների չափը։
Ամբողջական եկամտի ֆունկցիան որոշում է ամբողջական պահանջարկի կորը (eng. Aggregate Demand - - ''AD'')։ Ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի հատման կետը (''AS'') (կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում) ցույց է տալիս տնտեսության հավասարակշռությունը. հավասարակշված գնի մակարդակի և ամբողջական թողարկման արժեքը։
Ամբողջական եկամտի բանաձևը նաև համարվում է ըստ ծախսերի [[համախառն ներքին արդյունքի]] հաշվառման բանաձև ։
 
=== Ազգային հաշիվների համակարգ ===
{{ Հիմնական հոդված | Ազգային հաշիվների համակարգ }}
Մակրոտնտեսության մեջ ''ապրանքների, եկամուտների և ծախսերի շրջապտույտը'' ձևավորում են հիմնական ցուցանիշների ամբողջությունը։ Շրջանառության մոդելի հիմքն է հանդիսանում այսպես կոչված ''[[ազգային հաշիվների համակարգ]]ը'' (կրճատ ''ԱՀՀ''), որը մշակվել է 1920- ական թթ. վերջում ամերիկացի գիտնական [[Սայմոն Կուզնեցի]] կողմից։ ԱՀՀ – ի հիմնական ցուցանիշներն են հանդիսանում` համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), համախառն ազգային արդյունք (ՀԱԱ), զուտ ներքին արդյունքը (ԶՆԱ), զուտ ազգային արդյունք (ԶԱԱ), ազգային, մասնավոր և տնօրինվող եկամուտները։ ԱՀՀ – ի առավել հայտնի ցուցանիշներից են հանդիսանում ՀՆԱ – ն և ՀԱԱ–ն։
* ''ՀՆԱ'' - մեկ տարվա ընթացքում տվյալ երկրի տարածքում արտադրված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների ամբողջական շուկայական արժեքը։
* ''ՀԱԱ'' - անկախ արտադրման տեղից դիտարկվեղ երկրի քաղաքացիների կողմից արտադրված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների ամբողջական շուկայական արժեքը։
Զուտ ներքին և ազգային արդյունքը հաշվառվում են ինչպես ՀՆԱ –ն և ՀԱԱ- ն, բայց իրենց մեջ չեն ներառում օգտագործված կապիտալի արժեքը (այսինքն` մաշվածությունը)։
Ազգային հաշիվների համակարգի ցուցանիշները օգտագործվում են ոչ միայն ամբողջական եկամտի և երկրում եկամտի հաշվառման համար, այլև բնակչության բարեկեցության մակարդակի մոտավոր չափման համար, այսինքն` երկրի կենսականորեն անհրաժեշտ միջոցներով` նյութական, սոցիալան, մշակութային, հոգևոր, էկոլոգիական և այլ բարիքների ապահովածության մակարդակը։ Դրա համար օգտագործվում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են` մեկ շնչի հաշվով ՀՆԱ- ն, մեկ շնչի հաշվով ազգային եկամտի մակարդակը, [[սպաողական գների ինդեքս]]ը։ «Մեկ շնչի հաշվով» տվյալ ցուցանիշները ունեն որոշ թերություններ և հաշվի չեն առնում մի շարք կարևոր ցուցանիշներ` առաջին հերթին բնակչության մեկ շնչի հաշվով ''եկամուտների բաշխումը''։