«Ջորջոնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ր: → ր։ (8), >: → >։, ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
Տող 38.
<<Քնած Վեներան>>/մոտ 1507–1508թթ/, եթե լիներ հեղինակի միակ աշխատանքն, ապա կբերեր նրան մեծ ճանաչում։ Այն կորցրել է իր գեղարվեստական որակներն մի շարք վնասվածքների և վերականգնողական աշխատանքների արդյունքում։ Սակայն չնայած դրան այս աշխատանքում մեծ հումանիզմով , գրեթե անտիկ հստակությամբ բացահայտվում է մարդու հոգևոր և ֆիզիկական գեղեցկության միասնությունն։ Հանգիստ քնած մերկ Վեներան պատկերված է գյուղական բնապատկերի ֆոնի վրա։ Ամպոտ միջավայրը փափկեցնում է բոլոր կոնտուրներն՝ պահպանելով ֆորմաների պլաստիկական արտահայտվածությունն։
Բարձր Վերածննդի այլ ստեղծագործությունների նման այս աշխատանքում Վեներան ներփակված է իր գեղեցկության մեջ և կարծես թե հեռացված է և՛ հանդիսատեսից, և՛ իրեն շրջապատող բնությունից։ Պատահական չէ, որ Վեներան քնած է պատկերված։ Գլխի հետևն գցած աջ ձեռքն ստեղծում է միասնական ռիթմիկ ուղի, որն շրջապատում է մարմինն ու սեղմում է ֆորման միասնական սահուն կոնտուրում։ Ստեղծվում է թափանցիկ մաքրություն, որն ստեղծվում է այն ժամանակ երբ մաքուր հոգին ապրում է կատարյալ մարմնում։
Ջորջոնեից մեզ հասած վերջին աշխատանքը <<Գյուղական համերգն>> է /մոտ1508 —1510թթ - 1510թթ, Լուվր/: Այն կարծես Ջորջոնեի ժամանակակիցների երազած <<ոսկեդարի>> մարմնացումն է։ Հանգիստ հանդիսավոր բնապատկերի ֆոնին պատկերված են շքեղ հագուստով երկու երիտասարդ և երկու մերկ կին։ Ժամանակի ընթացքում մգացած լաքն նկարին հաղորդում է տաք ոսկեգույն երանգ։ Իրականում, սկզբում այն առաձնանում էր ընդհանուր տոնի հավասարակշռությամբ։ Այն արտահայտվում էր զուսպ սառը և չափավոր տաք երանգներով։
 
Այս աշխատանքում , ավելի շատ քան մյուսներում, կարծես թե պատրաստվում է Տիցիանի ի հայտ գալուն։ Բացի այդ այս աշխատանքի առանձնահատկությաունն կայանում է նրանում , որ այն բացահայտւմ է այլևս ոչ ոքի կողմից չկրկնվող նկարչի հմայքն։ Ջորջոնեի մոտ մոտիվն փափկեցվում է երազկոտ հայցողականությամբ, կյանքի հանդեպ հավասարակշռված հարմոնիան։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջորջոնե» էջից