«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (4), → oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (13), է: → է։ (2), բ: → բ։, ը: → ը։ (20), թ: → թ։, ի: → ի։ (3), լ: → լ։ (10), ծ: → ծ։, կ: → կ։, ղ: → ղ։, մ: → մ։ (6), ն: → ն oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...)
չ (clean up, replaced: → (4), → oգտվելով ԱՎԲ)
 
Գրեթե նույն է նաև մատնության պարագան։ Բանն այն է, որ Հուդայի պատկերացումները Ուսուցչի գործի մասին աղավաղված էին։ Այդպես էր նաև մյուս աշակերտների մոտ. նրանց համար դժվար էր փոխել բոլոր այն պատկերացումները, որ ունեին [[Մեսիա]]յի գալուստի վերաբերյալ։ Փրկիչը նրանց պատկերացմամբ պիտի աշխարհ գար աշխարհիկ իշխանությամբ, որպես իրական թագավոր և պիտի ոչնչացներ բոլոր թշնամիներին ու չարին` ընտրյալ ազգի` հրեաների համար ապահովելով Հազարամյա երջանիկ թագավորությունը։ Ահա այսպիսի թագավորության և իշխանի բացակայությունը Հուդայի ներսում հիասթափություն է առաջացնում, նրա մեջ չարության զգացում ծնում և մղում դավաճանական քայլի։ [[Ավետարան]]ը որպես մատնության հիմնական պատճառ և նպատակ տալիս է արծաթը, սակայն պնդել, թե Հուդան ղեկավարվում էր միայն ագահությամբ և արծաթասիրությամբ, նշանակում է անիրավացիորեն պարզունակացնել ավետարանական ողբերգությունը :
Քրիստոսը մատնիչին ընդունեց Տասներկուսի շարքը դարձյալ ներողամտությունից դրդված։ Հարցն այն է, որ Փրկիչը ոչ ոքից չէր խլում փրկվելու հնարավորությունը, ոչ մեկին չէր զրկում Իր խրատներից, ինչպես ասված է. «… նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարներիև մեղավորների վրա» (Մատթ. 5:45)։ Բացի այս, Քրիստոս Հուդային ընդունել էր Իր մոտ, քանի որ նրան այդ «հրամանը» տրվել էր [[Սուրբ Երրորդություն|Հորից]]` աղոթքի ժամանակ (Ղուկ. 6:12-13): Հուդայի մեղքն այն էր, որ նա չօգտվեց Քրիստոսի մերձավորությունից և ետ չկանգնեց իր նեղ-նյութական ակնկալիքներից :
Հետաքրքրական է այն, որ հենց ինքը` Հիսուսն էլ Հուդային, թեև ոչ բացահայտորեն, անվանում է սատանա` ասելով «ձեզանից մեկը սատանա է» (Հովհ. 6:71)։ Բացի վերը նշած Տասներկուսից, որ հետագայում պիտի դառնային քրիստոնեության տարածողներն աշխարում, կայինևս [[72 աշակերտներ]] (Ղուկ. 10:1), ինչպես նաև Հիսուսին հետևող մի հոծ բազմություն։ Քրիստոս երբեք չէր զլանում Իր քարոզները խոսել նաև վերջինների համար։ Ահա այդպիսի քարոզխոսություններից էր նաև [[Կափառնաում]]ում խոսված քարոզը (Հովհ. 6:26-60), որի ժամանակ Քրիստոսի վարդապետությունն ալեկոծություն առաջ բերեց լսողներից շատերի մտքում և հոգում այնպես, որ շատերը հետ քաշվեցինև այլևս Նրա հետ չէին շրջում (հմմտ. Հովհ. 6:67)։ Հիսուս, իհարկե, քաջ գիտեր, որ այդպես է լինելու, ուստի դարձավ Տասներկուսինև հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք նրանք էլ միտք ունեն հեռանալու (Հովհ. 6:68)։ Վարդապետի հարցին առաջինը պատասխանում է միշտ անհամբեր ու բորբոքվող [[Պետրոս առաքյալ|Պետրոս]]ը .«Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը` Աստծու Որդին» (Հովհ. 6:69-70)։ Պետրոսի այս խոսքերին արձագանքեցին նաև ընկերները, նրանց հետ նաև Իսկարիովտացի Հուդան։ Երբ Հիսուս լսեց Իր ընտրյալների խոսքերը, նրանց ինչ-որ ձևով փորձեց հասկացնել, որ այդ խոսքերին այնքան էլ չի հավատում. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ` Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է»,- ասաց նա։ Աշակերտների վերաբերմունքին [[Հովհաննես Ավետարանիչ]]ը չի անդրադառնում, այլ միայն բավարարվում է ասելով, որ Հիսուս նկատի ուներ Հուդային (Հովհ 6:72) : Թե ինչո՛ւ է Բարձրյալի Որդին Իսկարիովտացուն անվանում «սատանա», սբ. Գր. Տաթևացին հիմնավորում է 4 պատճառներով.
 
 
Ավետարանը չի տեղեկացնում, թե ի՛նչ արեց [[Հիսուս Քրիստոս|Հիսուսը]] Ձիթենյաց լեռան քարոզից հետո` մինչև [[Զատիկ|Զատկական]] ընթրիք ընկած ժամանակահատվածում։ Համատես հեղինակները միանգամից հայտնում են ընթրիքի նախապատրաստության մասին (Մատթ. 26:17-19, Մարկ. 14:12-16, Ղուկ. 22:14), որից անմիջապես հետո նշում են, որ Տասներկուսը Տիրոջ հետ սեղան նստեցին (Մատթ. 26:20, Մարկ. 14:17, Ղուկ. 22:14)` Զատկական ընթրիքն ուտելու, ինչպես Մովսեսի [[Օրենք]]ն էր պահանջում (Ելք 12:1-14):
Հրեական բարեպաշտական սովորության համաձայն Զատկական ընթրիքի սկզբնական մասից հետո տեղի էր ունենում սրբության լվացման արարողությունը: Հիսուսի վերջին Զատկի ընթրիքի ժամանակ Առաջին բաժակից (Ղուկ. 22:16-18) հետո տեղի ունեցած լվացման մասին հայտնում է միայն [[Հովհաննես Ավետարանիչ]]ը (Հովհ. 13:4-5): Երբ Հիսուս ելավ տեղից և սկսեց լվանալ աշակերտների ոտքերը, վերջիններս զարմացան այդ անսովոր տեսարանից. ոտքերը լվանալը, ինչպես ընդունված էր, հարգանքի և սիրո արտահայտության նշան էր և միշտ փոքրից մեծին էր ցույց տրվում այդ պատիվը և, իհարկե, որպես օրենք մատուցվում էր օտարներին և ոչ յուրայիններին: Հիսուս «խախտել» էր թե՛ առաջին, թե՛ երկրորդ պայմանը։ Այդուհանդերձ, առաքյալներն ավելի շփոթված, քան ուրախացած, թույլ տվեցին, որ Հիսուսը լվանա ոտքերը։ Ավանդաբար ասվում է, թե առաջինը լվացվել են Հուդա Իսկարիովտացու ոտքերը։ Սա կապվում է այն ավանդության հետ, թե Հուդան ընթրիքի ժամանակ նստել էր Քրիստոսի կողքին։ [[Սուրբ Գրիգոր Տաթևացի]]ն էլ կողմ է այն վարկածին, թե Քրիստոս նախ Հուդայի ոտքերն է լվացել, այնուհետև [[Պետրոս Առաքյալ|Պետրոս]]ինը, ապա` մնացած [[Առաքյալներ]]ինը: Հուդայի լվացումը բացատրելով` Տաթևացին ասում է, թե Հուդան, տեսնելով, որ Փրկիչը պատրաստվում է լվացումն սկսել, եկավ ժպիրհ ու հանդուգն դեմքով և ոտքերը իջեցրեց կոնքի մեջ։ Արդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե որքա՜ն էր Հիսուս փափագում Հուդայի դարձը, որ անգամ լվաց իրեն մատնել պատրաստվողի ոտքերը։ Սակայն այս էլ Հուդայի սրտից չվանեց սատանային, որ վաղուց բույն էր դրել նրա մեջ։ Հուդայից հետո Պետրոսի ոտքերը լվանալու համար Վարդապետի և Պետրոսի երկխոսությունը (Հովհ. 13:6-10) Քրիստոսի համարևս մեկ առիթ հանադիսացավ զգուշացնելու, որ իրենց մեջ մեղքի որոգայթներում գտնվող մեկը կա, ով մնացածի պես մաքուր չէ (Հովհ. 13:10)։ Ինչպես [[Ավետարանիչ]]ն է նշում (Հովհ. 13:11), Քրիստոս դրանով ուզում էր ասել, որ Իրեն հայտնի է մատնիչ-դավաճանի մտադրությունը։ Մյուս կողմից Նա ուզում էր Իսկարիովտացուն գոնե այդ վերջին պահին մղել դեպի ապաշխարանք, դեպի խղճի ձայն :
Ավարտելով լվացման արարողությունը` Վարդապետը դարձյալ սեղան նստեց. Նրա` սաղմոսից (Սաղմ. 40:10) մեջբերած տողերից`«Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ» (Հովհ. 13:18), Առաքյալները հասկացան, որ իրենց սիրելի Ուսուցչին ինչ-որ վտանգ էր սպառնում։ Ի վերջո Հիսուս ողղակի ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26:21, Մարկ. 14:18, Հովհ. 13:21)։ Առաքյալներից յուրաքանչյուրի ներսում կասկած առաջացավ սեփական անձի անաղարտության վերաբերյալ։ Նրանք սկսեցին կասկածել իրենք իրենց և չգտնելով պատասխանը` նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել Փրկչին. «Միթե ե՞ս եմ, Տե՛ր» (Մատթ. 26:22, Մարկ. 14:19)։ Հիսուս նույնպիսի խորհրդավորությամբ շարունակեց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու» (Մատթ. 26:23, Մարկ. 14:20)։ Ոմանք ասում են, թե Հուդան այնչափ հանդուգն էր, որ Վարդապետին չպատվեց, այլ Նրա հետ միաժամանակ պատառը թրջեց։ Քրիստոսի պատասխանն ավելի մեծ տարակուսանք գցեց առանց այն էլ շփոթված աշակերտների մեջ. նրանցից ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, թե պնակին առաջինը ձեռք երկարեցնողն ո՛վ էր։ Չսպասելով յուրայինների արձագանքին` Քրիստոս դարձյալ շարունակեց խոսքը և ասաց, որ Իր մահը մարդկության փրկության համար կատարվելիք և աստվածային կամքով նախասահմանված մի կետ է (հմմտ. Սաղմ. 21:17, Ես. 53, Դան. 9:26, Զաք. 12:9-14), հետևաբար այն խափանել հնարավոր չէ։ Մարդու որդին պետք է խաչվի ու մեռնի և կխաչվի ու կմեռնի, սակայն վա՛յ այն մարդուն, որ մատնիչն ու չարության գործիքը կդառնա և այդպիսի մի մեծ եղեռնագործության մեղքն իր վրա կառնի. ավելի լավ է, որ այդ մարդը աշխարհ եկած չլիներ, քան թե աշխարհ գալով իրեն այս ահավոր դատապարտությունը պատրաստեր (Մատթ. 26:24, Մարկ. 14:21, Ղուկ. 22:22)։ Հիսուսի այս և նախորդ խոսքը, պարզ է, ուղղված էին Իսկարիովտացու հասցեին, որն ամեն րոպե, ամեն վայրկյան կորցնում էր իր ընտրած քայլից ետ կանգնելու հնարավորությունը։ Սակայն Հուդան այս անգամ էլ անհողդողդ մնաց։ Պետրոս Առաքյալը նշան է անում Տիրոջ կողքին նստած [[Հովհաննես Առաքյալ|Հովհաննես]]ին, որն էլ փարվելով Վարդապետի կրծքին հարցնում է. «Տե՛ր, ո՞վ է» (Հովհ.13:23-25)։ Հիսուս, զիջելով սիրելի աշակերտի հարցին, պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմև կտամ իրեն»: Եվ թաթախելով պատառը` տալիս է Իսկարիովտացի Հուդային (Հովհ. 13:26)։ Ըստ [[Սարգիս վրդ. Կունդ]]ի «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» աշխատության մեջ առաջ բերված մեկնության` պատառը, որ Հիսուս տվեց Հուդային, թաթախվել էր ոչ թե գինու (սա մինչև օրս բավականին վիճելի հարց է), այլ ջրի մեջ։ Դրա նպատակն էր ցույց տալ, որ Հուդան այլևս Աստծո շնորհից անմասն է : Առաքյալներն այս ակնարկը ևս չեն հասկանում։ Վարդապետին հասկացավ միայն Հուդան : Նա դառնում է դեպի Քրիստոսը և հարցնում այնպես, ասես ինքը բոլորովին անտեղյակ էր. ««Միթե ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց` դու ասացիր» (Մատթ. 26:25)։ Եվ երբ Հուդան վերցրցնում է պատառը, սատանան մտնում է նրա մեջ (Հովհ. 13:27)։ Պատառը ճաշկերույթի ժամանակ ինչ-որ մեկին տալը համարվում էր բարեհաճության և սիրո նշան։ Այն տալով Հուդային` Քրիստոս մի վերջին փորձն էր անում կործանվող հոգին փրկելու համար։ Տեսնելով, որ Հիսուսի այս փորձն էլ անհաջողության մատնվեց` սատանան ամբողջությամբ տիրեց մատնիչին` որպեսզի վերջինիս բաց չթողնի իր ճիրաններից : Բացի այդ սատանան, տեսնելով, որ Հուդան հիմա այլևս ետ չի կանգնելու մտադրությունից, մտավ նրա մեջ, քանզի այլևս չէր վախենում, թե Քրիստոս կարող է հալածել իրեն : Քրիստոսի պատասխանից` «դու ասացիր», Հուդան շփոթվեց, գրգռվեց, նրա ծրագիրը ամբողջովին խառնվեց. Հիսուս տեղյակ էր դավաճանությանը, կարող էր պաշտպանական կամ խուսափողական միջոցներ ձեռք առնել,և Հուդան այդպիսով կզրկվեր դրամից։ Նա նստած տեղում հանգիստ չէր կարողանում մնալև իր անելիքը չէր կարողանում որոշել։ Տեսնելով այդ` Հիսուս ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛» (Հովհ. 13:27) : Հուդան շատ լավ հասկացավ Վարդապետին և վերցնելով պատառը` դուրս ելավ (Հովհ. 13:30)։ Հուդայի ելնելուն պես Հիսուս դարձավ աշակերտներինև ասաց. «Այժմ մարդու Որդին փառավորվեց,և Աստված փառավորվեց նրանով …» (Հովհ. 13:31), որով նկատի ուներ այն, որ Հուդայի մեկնումով դրվում էր խաչիև չարչարանքների սկիզբը, ինչովև Քրիստոս փառավորվեց :
Վերջացնելով ընթրիքը և տալով վերջին պատվիրանները` Վարդապետն աշակերտների հետ ելնում է վերնատնից և ուղղվում [[Գեթսեմանի պարտեզ]], ինչպես մարգարեն մարգարեացել էր. «Այն օրը նրա ոտքերը պիտի կանգնեն [[Ձիթենյաց լեռ]]ան վրա` Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը. Ձիթենյաց լեռը պիտի պատռվի…» (Զաք. 14:4): Պետք չէ կարծել, թե Հիսուս վերնատնից դուրս ելավ` նպատակ ունենալով փախչել։ Ընդհակառակը, Նա գնաց մի տեղ, որ Հուդային քաջ հայտնի էր (Հովհ. 18:2) : Հասնելով Գեթսեմանի պարտեզ` Հիսուս պատվիրեց տասնմեկից առանձնացրած երեք աշակերտներին` Պողոսին, Հովհաննեսինև Հակոբոսին, աղոթել և ինքն էլ առանձնացավ աղոթքի (Մատթ. 26:36-39, Մարկ. 14:32-36, Ղուկ. 22:40-42)։
Մատնությունից հետո մինչև Հուդայի հուսահատությունն (Մատթ. 27:3-10) ընկած միջոցում մատնիչի մասին տեղեկություններ Ավետարանը չի տալիս։
Հուսահատության դրվագին [[Մատթեոս Ավետարանիչ]]ն անդրադարձել է Հիսուսին Կայիափա քահանայապետի մոտից Պիղատոսի պալատ (Մատթ. 27:1-2) տանելու միջոցին։ Սակայն Մատթեոսը սա, ըստ երևույթին, պատմում է որպես միջանկյալ պատմություն։ Այս եզրակացությունն առաջ է գալիս այն ենթադրությունից, որ քանի դեռ Փրկիչը վերջնականապես չէր խաչվել, դժվար թե Հուդայի ներսում արթնանար խղճի զգացումը։ Այն վերջնական և վճռական պիտի լիներ միայն Փրկչի` [[խաչ]] բարձրանալուց հետո :
Հուդան չէր սպասում Քրիստոսի մահավճռին կամ էլ կուրացած արծաթասիրությամբ` չէր մտածում սեփական արարքի հետևանքների մասին։ Երբ Ուսուցիչը դատապարտվեց, նրա մեջ արթնացավ խիղճը. նա արդեն բավարարվել էր արծաթին տիրելու գաղափարով, սակայն երբ նրա առաջ ծառացավ իր արարքի ամբողջ սարսափը, նա զղջաց։ Անհրաժեշտ է նշել, որ Հուդայի զղջումը, ի դժբախտություն իրեն, միակցված էր հուսահատության, այլ ոչ Աստծո բարերար ներողամտության հույսի հետ։ Այդ զղջումը միայն խղճի` անտանելիորեն այրող խայթն էր` առանց ետադարձ ճանապարհի հույսի, ինչի համար էլ այն անօգուտ էր ու անպտուղ։ Որպես խղճի ձայնը մի փոքր ճնշելու փորձ` մատնիչը քահանայապետներին վերադարձրեց երեսուն արծաթը (Մատթ. 27:3)։ Հուդան փորձում է սեփական ուժերով շտկել ամեն ինչ. նա վերադարձնում է արծաթը և խոստովանում. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27:4)։ Այս խոստովանությունն, ըստ [[Հովհան Ոսկեբերան]]ի, է՛լ ավելի է ծանրացնում Հուդայի, որովհետև նա չզղջաց կամ էլ զղջաց, բայց ուշ։ Քահանայապետի պատասխանն է լինում. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես» (Մատթ.27:4)։ Այդ ժամանակ հուսաբեկված Հուդան դուրս է բերում երեսուն արծաթը և նետում Տաճարի մեջ, որից հետո հեռանում և կախում է իրեն (Մատթ. 27:5)։
[[Տաճար]]ում նետած դրամները քահանայապետները անհնար համարեցին «ընդունել գանձանակի մեջ», քանի որ «արյան գին» էին (Մատթ. 27:6)։ Հնարավոր է նաև նրանք այս պարագայում հիմնվեցին Օրենքի վրա (Բ Օրենք 23:18)։ Այս դեպքում նրանք ևս մեկ անգամ ցուցաբերեցին ծայրահեղ հակակրական և չար վերաբերմունք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես այն ժամանակ, երբ մատնությունը գնահատեցին ստրուկի արժեքով։ Նրանք [[Գեհեն]]ի ձորում գնեցին Ակեղդամայի արտը, որը նախկինում բրուտի արտ էր, իսկ այժմ վերածեցին օտարների համար գերեզմանոցի։ Բրուտի արտին դրանից հետո տրվեց Ակեղդամա անվանումը (Մատթ. 27:7-8, Գործք 1:19) : Ավետարանն ասում է, թե սրանով կատարվեց [[Երեմիա Մարգարե|Երեմիա]]յի մարգարեությունը. «Եվ առան երեսուն կտոր արծաթը` վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից,և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերը ինձ հրամայել էր» (Մատթ. 27:9-10/այս մարգարեությունն իրականում [[Զաքարիա մարգարե]]ինն է (Զաք. 11:13))։
[[Գործք առաքելոց]]ում [[Պետրոս առաքյալ]]ը վկայում է, որ Հուդան կախվեց` «ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց» (Գործք. 1:18)։
# Սուրբ Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յոհաննու Աւետարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005թ:
# Հ. Ալեքսանդր Մեն, Մարդու Որդին, Երևան, 1996թ:
# «Մեկնութիւն Սուրբ Աւետարանին Որ Ըստ Մատթէոսի Արարեալ ի սրբոյն Ներսիսէ շնորհալւոյ մինչ ի համարն 17. հինգերորդ գլխոյն. եւ անտի աւարտեալ յերանելւոյն Յօհաննու Երզնկացւոյ` որ եւ կոչի Ծործորեցի»:
# Սարգիս Կունդ, Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005թ.:
# Архиепископ Аверкий, Четвероевангелие, Москва, 1999.
1 105 242

edits