«Ջերմամիջուկային ռեակցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ (2), ժ: → ժ։, ի: → ի։, մ: → մ։, ն: → ն։, ջ: → ջ։, վ: → վ։ (6), տ: → տ։, ր: → ր։, ց: → ց։, ): → )։, ա: → ա։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրա...
չ →‎Կուլոնյան արգելք: clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Ատոմային միջուկները ունեն դրական [[էլեկտրական լիցք]]: Մեծ հեռավորության վրա նրանց լիցքերը կարող են էկրանացված լինեն էլէկտրոններով։ Սակայն, որպեսզի տեղի ունենա միջուկների միաձուլում նրանք պետք է մոտենան այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում սկսում է գործել [[ուժեղ փոխազդեցությունը]]: Այդ հեռավորությունը համեմատելի է միջուկների չափերի հետ և շատ անգամ փոքր է [[ատոմ]]ի չափերից։ Այդպիսի հեռավորությունների վրա ատոմների էլեկտրոնային պատյանները (նույնիսկ եթե նրանք պահպանվեին) արդեն չեն կարողանում էկրանել միջուկների լիցքերը, և այդ պատճառով նրանց վրա ազդում է ուժեղագույն էլեկտրոստատիկ վանողության ուժ։ Այդ վանողության ուժը, ըստ [[Կուլոնի օրենք]]ի, հակադարձ համեմատական է միջուկների միջև հոռավորության քառակուսուն։ Միջուկների չափերին մոտ հեռավորությունների վրա ուժեղ փոխազդեցության մեծությունը, որը ձգտում է նրանց միաձուլել, սկսում է արագ աճել և դառնում է ավելի մեծ քան կուլոնյան վանողականության մեծությունը։
 
Այսպիսով, որպեսզի միջուկները մտնեն ռեակցիայի մեջ նրանք պետք է հաղթահարեն [[պոտենցիալ արգելք]]ը. Օրինակ, [[դեյտերիում]]-[[տրիտիում]] ռեակցիայի համար այդ արգելքի մեծությունը կազմում է մոտ 0,1 [[Էլեկտրոնվոլտ|ՄէՎ]]: Համեմատության համար, ջրածնի իոնիզացիայի էներգիան կազմում է - 13 էվ։ Այդ պատճառով նյութը, որը մասնակցում է ջերմամիջուկային ռեակցիային իրենից ներկայացնում է գործնականորեն ամբբողջությամբ իոնիզացված [[պլազմա]]:
 
Եթե փոխանցենք 0,1 ՄէՎ-ն ջերմաստիճանի, ապա կստացվի մոտ 10<sup>9</sup> [[կելվին|Կ]]: Սակայն կան երկու էֆեկտ, որոնք իջեցնում են ջերմամիջուկային ռեակցիայի ջերմաստիճանը։ Առաջինը, ջերմաստիճանը բնութագրում է միայն միջին կինետիկ էներգիան, կան մասնիկներ ինչպես ավելի փոքր էներգիայով, այնպես էլ մեծ էներգիայով։ Իրականում ջերմամիջուկային ռեակցիայում մասնակցում են ոչ շատ քանակով միջուկներ, որոնք ունեն միջինից ավելի բարձր էներգիա (այսպես կոչված «[[Մակսվելյան բաշխում|Մակսվելյան բաշխման]] պոչը»)։ Եվ երկրորդը, [[Քվանտային ֆիզիկա|քվանտային]] էֆեկտների շնորհիվ, պարտադիր չէ, որ միջուկները ունենան կուլոնյան արգելքը գերազանցող էներգիա։ Եթե նրանց էներգիան մի փոքր ավելի փոքր է արգելքից նրանք մեծ հավանականությամբ կարող են [[Թունելային էֆեկտ|թափանցել]] նրա միջով։ Այս թափանցման փաստն էլ օգտագործվում է միջուկային սինթեզի ռեակցիաների [[մյուոնային կատալիզ]]ի մեջ։