«Ջեյմս Վոթսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
Տող 25.
'''Ջեյմս Քրեյգ Վոթսոն''' ({{lang-en|James Craig Watson}}, ծնվ. 1838 թ. հունվարի 28 - մահ. 1880 թ. նոյեմբերի 22), կանադա-ամերիկացի [[աստղագետ]]։
 
Ծնվել է [[Օնտարիո (նահանգ)|Օնտարիո]] նահանգի բնակավայրերից մեկում։ 1850 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է [[Էնն-Արբոր]], [[ԱՄՆ]]-ի [[Միչիգան]] նահանգում. այստեղ նա ընդունվում է միջնակարգ դպրոց, իսկ 15 տարեկան հասակում [[Միչիգանի համալսարան]]։ Համալսարանը ավարտելուց հետո, 1857 թվականին սկսում է աշխատել [[Դետրոյտի աստղադիտարան]]ում, որպես օգնական, որն էլ հետագայում ղեկավարել է (1863—18791863 - 1879)։ 1860 թվականին նրան շնորհվեց ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ Վոթսոնը գրել է «Տեսական աստղագիտություն» (Theoretical Astronomy, 1868) գիրքը, որը հանդիսացել է դպրոցական դասգիրք մի քանի տասնամյակների ընթացքում։
 
Իր կյանքի ընթացքում Վոթսոնը հայտնաբերել է 22 [[աստերոիդ]]։ Համարյա բոլոր այս հայտնագործությունները նա կատարել է Էնն-Արբորում, բացառությամբ [[(139) Ժույխուա]]-ի (անվանումը ընտրել են չինական իշխանությունները)։ Այս աստերոիդը նա հայտնաբերել է [[Պեկին]]ում, ուր նա ժամանել էր 1874 թվականին [[Վեներա (մոլորակ)|Վեներայի]] անցումը [[Արեգակ]]ի սկավառակով դիտելու համար։ Ինչպես նաև, հայտնի է, որ Վոթսոնը հավատում էր ենթադրական [[Վուլկան (մոլորակ)|Վուլկան]] մոլորակի գոյությանը, որը իբր պտտվում էր Արեգակի շուրջ ավելի մոտ ուղեծրով քան [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրին]]։ Այս մոլորակի գոյությունը պետք է բացատրեր Մերկուրիի շեղումները հաշվարկված ուղեծրից (այժմ բացատրված է [[Ընդհանուր հարաբերականության տեսություն]]ով)։