«Ջեյմս Ուատտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Watt James von Breda.jpg|մինի|աջից|Ուատտի դիմանկարը (1792թ., հեղինակ` Կառլ Ֆրեդերիկ ֆոն Բրեդա)]]
'''Ջեյմս Ուատտ''' ({{lang-en|James Watt}}, [[1736]]թ. [[հունվարի 19]] - [[1819]]թ. [[օգոստոսի 19]]), [[Շոտլանդիա|շոտլանդա]]ցի գյուտարար, ունիվերսալ [[շոգեմեքենա]]յի ստեղծողը, [[Լոնդոն]]ի թագավորական ընկերության անդամ ([[1785]])։
 
1757-ից աշխատել է Գլազգոյի համալսարանում, զբաղվել Թ․ Նյուքոմենի (անգլիացի գյուտարար) ստեղծած շոգեշարժիչի կատարելագործմամբ։ 1765-ին Ուատտը կառուցել է 16 սմ տրամագիծ ունեցող գլանով փորձարարական մեքենա, իսկ 1768-ին՝ առաջին մեծ շոգեմեքենան։ «Հրամեքենաներում շոգու՝ ուստի և վառելիքի ծախսը փոքրացնելու եղանակների» համար 1769-ին ստացել է անգլիական արտոնագիր։ 1774-ին ավարտվեց շոգեշարժիչի կառուցումը, որն արդյունավետությամբ երկու անգամ գերազանցում էր Նյուքոմենի լավագույն մեքենաներին։
 
Շարժիչի աշխատանքի ապահովման համար Ուատտը կիրառել էր կենտրոնախույս կարգավորիչ, որպես փոխանցող մեխանիզմ՝ պահպանել ճոճանը, կիրառել պլանետար փոխանցում։ Ուատտը մանրամասն հետազոտել է շոգու աշխատանքը գլանում, այդ նպատակի համար առաջինը նախագծել ինդիկատոր։ 1782-ին ընդարձակումով աշխատող շոգեշարժիչի համար ստացել է անգլիական արտոնագիր։
 
Ուատտը առաջադրել է հզորության առաջին միավորը՝ [[ձիաուժ]]ը (հետագայում նրա անունով է կոչվել նաև հզորության մյուս միավորը՝ [[վատտ]]ը)։ Տնտեսողաբերության շնորհիվ Ուատտի շոգեմեքենան լայն տարածում ստացավ և կարևոր դեր խաղաց մեքենայական ար տադրությանն անցնելու պրոցեսում։ 1784-ից հետո իր գործարանում Ուատտը զբաղվել է շոգեմեքենաների արտադրության բարելավման հարցերով։
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Ուատտ, Ջեյմս}}
[[Կատեգորիա:Շոտլանդացի գյուտարարներ]]
[[Կատեգորիա:1736 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հունվարի 19 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1819 մահեր]]
[[Կատեգորիա:Օգոստոսի 25 մահեր]]
 
{{DEFAULTSORT:Ուատտ, Ջեյմս}}